Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Լիլուի սիրտն ազատ է…

09.11.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Լիլուն:

 -Լիլու´, գտնվում էիք արտերկրում, կպատմե՞ք՝ ինչով էիք զբաղված և ինչո՞վ եք պատրաստվում ուրախացնել Ձեր երկրպագուներին:

-Այո´, այս տարի մեկնել եմ Ռուսաստան' Կրասնոդար մենահամերգի, այնուհետև հրավեր ստացա մասնակցելու Կոստա Բլանկայի ամենամյա նորաձևության շաբաթին, գալա-համերգին մի քանի երգ կատարեցի, այդ թվում'նաև իսպանական երգեր:

Ինչ վերաբերվում է երկրպագուներիս, ապա ասեմ, որ այս տարի արդեն հասցրել եմ բազում անակնկալներ մատուցել'նոր ձայնասկավառակի, տեսահոլովակների, և, իհարկե, մենահամերգի տեսքով, սակայն դեռ շատ մտքեր կան, որ պիտի իրականցնեմ մինչ տարվա վերջ:

-Կայացավ Ձեր նոր՝ «Սիրտը իմ» երգի պրեմիերան, կա՞ ինչ-որ բան, որով այս երգն առավել կարևորո՞ւմ եք ու առանձնացնում մնացած Ձեր երգերից:

-Կարծում եմ'ցանկացած երգչի համար իր յուրաքանչյուր երգը յուրովի թանկ է, և առանձնացնել մեկը մյուսից ավելի քան բարդ է, իմ պարագայում' հաստատ այդպես է:

 600x580

-Լիլու´, Ձեզ գոհացնում և բավարարո՞ւմ է այն, ինչ Դուք անումեք՝որպես երգչուհի:

-Եթե արտիստը նոր երգեր է թողարկում, պարբերաբար տեսահոլովակներ է նկարահանում և չի դադարում ելույթ ունենալ բեմերում' միանշանակ նրան գոհացնում և բավարարում է այն, ինչ նա անում է:

-«Սիրտը իմ» երգում ասվում է՝ «քեզ համար ողջ աշխարհն ուրացել եմ», հանարավո՞ր է՝ հանուն ինչ-որ մեկի սիրո իսկապես «ուրանաք» ողջ աշխարհին ու ինքներդ Ձեզ:

-Նախ ասեմ, որ հիմնականում մենք' կատարողներս, երգում ենք երգեր, որոնց բառերը գեղեցիկ ու հետաքրքիր են լինում մեզ համար, բայց դա չի նշանակում, որ ինչ երգում ենք' դա մեր կյանքի մասին է, այնուամենայնիվ, երբ նման մեծ սեր ապրեմ, խոստանում եմ Ձեզ տեղյակ պահել այդ մասին:

 600x580

-Ասում են՝ կինն իրեն ամենագեղեցիկն է զգում երբ սիրում է ու սիրված է, ունեցե՞լ եք նման զգացողություն, նկատի ունեմ՝ Դուք էլ եք նման պահերի Ձեզ զգո՞ւմ ամենագեղեցիկն աշխարհում, թե՞ սերը կապ չունի այդ զգացողության հետ:

-Կինը պետք է կարողանա գեղեցիկ լինել ցանկացած պարագայում, անկախ նրանից սիրում է, սիրված է, թե տառապում է դժբախտ սիրուց: Բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի գտնեն իրենց կյանքի միակին և վայել են այն գեղեցիկ զգացմունքը, որ կոչվում է սեր:

-Լիլուն այժմ սիրո՞ւմ է:

-Ո´չ:

-Մինչ օրս Ձեզ համար ի՞նչ բացահայտումներ եք արել տղամարդկանց հետ շփվելիս, օրինակ՝ նրանց ի՞նչն է ամենաշուտը հունից հանում, ի՞նչ թեմաներով չպետք է խոսել նրանց հետ:

-Կարծում եմ՝տղամարդիկ շատ տարբեր են և նրանցից ամեն մեկի հետ առավելագույն տարբեր հարցերի շուրջ կարելի է խոսել, նույնն էլ' ունից հանելու հետ կապված. մի տղամարդուն կարող է հունից հանել մի բան, ինչը հանգիստ կարող է ընդունել մեկ ուրիշ տղամարդ:

 600x580

-Ի՞նչ պետք է անի տղամարդը Լիլուի սիրուն արժանանալու համար:

-Եթե Լիլուի ասելուց հետո, տղամարդը պիտի հասկանա՝ ինչ պիտի անի նրա սիրուն արժանանալու համար, ասեմ, որ այդ տղամարդը ոչ մի շանս չունի. իսկական տղամարդն ինքը պիտի իմանա՝ ինչպես է պետք գերել կնոջը:

-Տղամարդու Ձեր իդեալը…

-Իդեալ ստեղծելը իմ սկզբունքներին դեմ է:

 600x580

-Կարիերան ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում, հնարվո՞ր է՝ մի օր հանուն ընտանիքի հրաժարվեք կարիերայից:

-Այո´, կյանքում ամեն բան էլ հնարավոր է, բայց հույս ունեմ՝ այդ տեսակ երկընտրանքի առջև չեմ հայտնվի:

-Ի՞նչ եք կարծում կնոջն ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար և Ձեզ ի՞նչ է պետք:

-Լիարժեք երջանիկ լինելո՞ւ համար: Այս հարցի պատասխանն այնքան երկար է, որ ինձանից մի քանի օր կխլի պատասխանելու համար (ժպտում է): Թող, որ բոլորս էլ երջանիկ լինենք' թե´կանայք, թե´տղամարդիկ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 16832 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-04-2025 09:43
Կալիֆոռնիայի 34-ամյա բնակիչ Շանել Թափերն արդեն երկար տարիներ Գինեսի ռեկորդակիր է ամենաերկար լեզու ունենալու համար: Նրա 9,75 սմ երկարությամբ լեզուն թույլ է տալիս զարմանալի հնարքներ կատարել՝ ջենգա խաղալիս բլոկներ հանել, պլաստիկ բաժակներ շրջել և նույնիսկ գդալ վերցնել՝ դրա շուրջ լեզուն փաթաթելով:
05-04-2025 09:37
Եթե դուք այրոց ունեք, ապա պետք է խուսափեք պանիր և այլ յուղալի կաթնամթերք օգտագործելուց, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը և խորացնել ախտանիշները: Այս մասին զգուշացրել են ամերիկացի մասնագետները։
04-04-2025 10:22
Մարտի 31-ից ապրիլի 3-ը Լաս Վեգասում կայացել է CinemaCon միջոցառումը, որտեղ կինոստուդիաները հայտարարում են իրենց առաջիկա նախագծերի մասին: Փառատոնին ներկա են եղել Հալլի Բերին, Սքարլեթ Յոհանսոնը, Ջեննա Օրտեգան, Ամանդա Սեյֆրիդը, Սիդնեյ Սվինին և այլք։ Աղմկահարույց նախագծերից էին՝ «Յուրայի աշխարհ»-ի նոր մասը, Բիթլզի մասին կենսագրական ֆիլմը, նոր «Սուպերմեն» և «Ջոն Ուիքի» սփին-օֆը՝ «Բալերինա»:
04-04-2025 10:08
FetishFinder-ի հետազոտողներն ուսումնասիրել են Google-ի որոնման շաբլոնները՝ պարզելու համար, թե սեքսի որ դիրքերն են ամենաշատը հետաքրքրում մարդկանց: «Արջի գրկախառնություն» դիրքն առաջին հորիզոնականում է: Վերջին մեկ տարում դրա որոնումները աճել են 623%-ով։ Արջի գրկախառնությունը երկար, ամուր գրկախառնություն է, որն ազդարարում է մտերմության մասին: Այս դեպքում զուգընկերը ձեռքերով գրկում է ձեզ և ամուր սեղմում իրեն:
04-04-2025 10:06
Վերջերս թոշակի անցած Կանաչ բերետի կինը, ով անհետացել էր հունվարի վերջին, մեղադրվում է նրան սպանելու և մասնատելու մեջ այն բանից հետո, երբ վերջինս ասել է, որ ցանկանում է ամուսնալուծվել, հայտնել են ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի իշխանությունները, հաղորդում է NBC News-ը: 50-ամյա Շանա Քլաուդին երկուշաբթի մերժել են գրավի դիմաց ազատ արձակել այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի սպանության և 50-ամյա Քլինթոն Բոնելի մահը թաքցնելու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.04.2025
Դիտվել է 1349 անգամ
31.03.2025
Դիտվել է 1216 անգամ
02.04.2025
Դիտվել է 732 անգամ
05.04.2025
Դիտվել է 463 անգամ
03.04.2025
Դիտվել է 440 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster