Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կնոջ հմայքը սարեր շուռ կտա. Նարեկ Հայկազյան

01.11.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը:

-Նարե´կ, ի՞նչ է թատրոնը Ձեզ համար:

-Թատրոնն ինձ համար հոգևոր ոլորտ է, որտեղ տարբեր կերպարների միջոցով կարողանում եմ լիցքաթափվել և հանգստացնել իմ հոգին՝ այս գորշ իրականության մեջ: Երկու ժամ կտրվում ես առօրյայից և ապրում հեքիաթային մի աշխարհում:

-Ի՞նչ դերերով եք այժմ հանդես գալիս թատրոնում, ո՞րն է Ձեր ամենասիրելի ու հոգեհարազատ դերը:

-Խաղացել եմ  Ալեքսանդր Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» ներկայացման մեջ՝ մարմնավորելով Մուրզավեցկու կերպարը, Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացման մեջ՝ Բարթիկ, Մուրացանի «Ռուզան» դրամայում՝ Ներսեհ, Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացման մեջ էլ մարմնավորում եմ Արտաշես Օթարյանին և այլն…Այս կերպարներից ինձ համար ամենահաճելին՝ Մուրզավեցկու կերպարն էր:

 600x580

-Մի անգամ նշել եք, որ բացասական դերեր խաղալը Ձեզ համար ավելի հետաքրքիր է, իսկ չեք վախենո՞ւմ՝ բացասական կերպարներն իրենց «հետքը» կթողնեն Ձեզ վրա:

-Ո´չ, չեմ վախենում. դա համարում եմ սուտ: Ես էությամբ այլ մարդ եմ, և չի կարող բացասական կերպարը բացասաբար անդրադառնալ իմ հոգեկերտվածքի վրա:

-Դերասանական կարիերան տալիս է Ձեզ հաջողություններ, ճանաչվածություն, ինչու չէ նաև` միջոցներ ապրելու համար, իսկ ի՞նչ է խլում Ձեզնից:

-Խլում է ուժերս, էներգիան, ժամանակս, մոռացնել տալիս առօրյա հոգսերը: Շատ ժամանակ ենք  ծախսում փորձերի վրա, հատկապես` պրեմիերային մոտ օրերին:

 600x580

-Նարե´կ, պատմեք մեզ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ՝  Ծովինարի հետ, հիշո՞ւմ եք Ձեր առաջին հանդիպումը, ինչո՞վ նա Ձեզ գրավեց:

-Մենք համակուրսեցիներ էինք և ծանոթացել ենք թատերական ինստիտուտում: Ծովինարն ինձ գրավեց իր երեխայությամբ, անկեղծությամբ, հումորով, հմայքով և գեղեցկությամբ:

-Միշտ այնքան սիրով ու ջերմությամբ եք խոսում Ձեր կնոջ մասին, ի՞նչն է Ձեզ համար ամենագնահատելին սիրելի կնոջ մեջ:

-Նվիրվածությունն ու հավատարմությունը:

-Ծովինարը մի անգամ ասել է՝ «կնոջ հմայքը կարող է անել այն ամենն, ինչ կամենա», համամի՞տ եք՝ կնոջ հմայքն այդպիսի մեծ ուժ ունի:

-Համամիտ չեմ, բայց, իհարկե, շատ բաների ընդունակ է, կարող է սարեր շուռ տալ:

600x580

 

-Կասե՞ք՝ երբ է Ձեր կնոջը հաջողվում Ձեզ նյարդայնացնել:

-Երբ ցանկանա, առանց դրա կյանք չունի, իհարկե, դա անում է հումորով:

-Ձեզ ռոմանտիկան բնավորթույուն համարո՞ւմ եք:

-Ռոմանտիկան երբեք մարդուն չի լքում, եթե վերանա կյանքն էլ կվերջանա:

-Ձեր ամենավերջին ռոմանտիկ քայլը

-Կնոջս համար ընթրիք եմ պատրաստել, հաճախ  միասին ֆիլմեր ենք նայում:

-Ըստ Ձեզ՝  կնոջն աշխատել պե՞տք է:

-Այո´:

-Ինչո՞ւ:

-Որովհետև ստրուկ չէ, ոչ էլ աղախին, աշխատող մարդը միշտ գեղեցիկ է լինում, միտքն ու հոգին էլ՝ պայծառ:

 600x580

-Փաստորեն ձեր երկրորդ բալիկին եք սպասում, կուզեիք աղջիկ լինե՞ր, թե՞ տղա:

-Իմ բոլոր ցանկությունները միշտ կատարվում են, երկրորդ տղաս  է ծնվելու:

-Առանց ինչի՞ չեք կարող ապրել:

-Առանց ընտանիքիս և առանց սիրո:

 Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 12898 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 191 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster