Աղով սկրաբ՝ ձեռքերի համար
28.10.2013
Խնամված և գեղեցիկ ձեռքեր ունենալը կարելի է՝ ասել յուրաքանչյուր լեդիի այցեքարտն է: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում ձեռքերի համար նախատեսված սկրաբ, որը կարող եք պատրաստել տնային պայմաններում:
Պատրաստման համար վերցրեք 3 ճաշի գդալ մանր աղ, նույնքան էլ՝ խոշոր: Ինչպես նաև 3-4 բաժակ լոգանքի գել կամ հեղուկ օճառ և 5 կաթիլ խնկունիի յուղ:
Մինչ սկրաբը կպատրաստեք, ձեռքերը դրեք տաք ջրի մեջ: Հետո վերը նշվածները խառնեք և դեռևս տաք ձեռքերը պատեք սկրաբով: Թողեք՝ մի քիր մնա և լվացեք ձեռքերը: Ավելացած սկրաբը կարող եք ամուր փակել կափարիչով և հաջորդ օրը ևս օգտագործել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 13495 անգամ
Читать на русском
|