Գլուխը թեքելու աստիճանից կախված՝ փոխվում է սեքսուալությունը
16.03.2012
Ավստրալացի մի խումբ հոգեբաններ փորձել են գտնել գլխի առավել սեքսուալ դիրքերը: Ինչպես հաղորդում է woman.ru-ն, նրանք կամավորների խումբ են կազմել և խնդրել գնահատել կնոջ՝ տարբեր աստիճանի անկյունների տակ թեքված 3D դիմանկարները:
Պարզվել է, որ կանայք ավելի գայթակղիչ են դառնում, երբ մի թեթև վերև են պահում գլուխը:
Տղամարդկանց դեպքում գրանցվել է ճիշտ հակառակը: Կանանց ավելի շատ գրավում են տղամարդու գլխի փոքր-ինչ ներքեւ թեքված դիրքերը:
Հոգեբաններն այս ամենը բացատրել են առաջին հերթին տղամարդկանց և կանանց հասակների տարբերությամբ:
Լուսանկարում աջ կողմում պատկերված է գլխի ճիշտ անկյունը, որ դուր է գալիս տղամարդկանց, իսկ ձախում «սխալ» թեքությունն է ցույց տրված. այն բացարձակ չի ազդում հակառակ սեռի ընկալումների վրա: Դիտվել է 4528 անգամ
|