Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սառա Սայմոնդը եղել է փորձառու սիրուհի և մեկ անգամ չէ, որ գայթակղել է ամուսնացած տղամարդկանց' նրանց հետ սիրավեպ սկսելով: Հիմա Սառան հրաժեշտ է տվել իր այդ կյանքին և որոշել է բացել դավաճանված կանանց աչքերը' պատմելով, այն գլխավոր նշանների մասին, որոնք մատնում են տղամարդու դավաճանությունը:
Եվ այսպես կանայք պետք է զգոն լինեն հետևյալ դեպքերում.
1.Ձեր ամուսինը, երբ իրեն զանգում են, գնում է այլ սենյակ: Անհանգստանում է հենց հեռախոսին զանգ է գալիս, հաճախ է միայնակ խանութ գնում' տարբեր պատճառներ գտնելով:
2.Բջջային հեռախոսը միշտ տղամարդու գրպանում է: Նա բջջայինն իր հետ է վերցնում նույնիսկ, երբ մտում է լողանալու: Հեռախոսի զանգը միշտ անձայն ռեժիմի վրա է, իսկ վերջին զանգերն ու հաղորդագրություններն էլ' ջնջված:
3.Երբ պետք է միասին ինչ-որ տեղ գնաք' ռեստորան կամ լողափ, ապա հնարավոր է' ցավի Ձեր ամուսնու ստամոքսը կամ գլուխը, իսկ նա էլ առիթը կօգտագործի ու կմնա տանը:
4.Երբ Ձեր ամուսինը հանկարծակի սկսում է զբաղվել սպորտով, հաճախել մարզասրահ, զբաղվել վազքով կամ լողով: Սնվելուց հետո էլ հաճախ անհրաժեշտ է լինում «լողանալ» կամ «գործնական զանգ կատարել», որի ընթացքում իրեն չպետք է անհանգստացնեն:
5.Դուք որոշել եք միասին գնալ ռեստորան, սակայն Ձեր ամուսնուն սկսում է նյարդայնացնել Ձեր ասածները, և նա որոշում է սպասել Ձեզ ներքևում' ռեստորանի բակում:
6.Երբ Ձեր ամուսինն ամեն կերպ փորձում է խուսափել Ձեր հետ մերձեցումից պատճառաբանելով, որ հոգնած է, գլուխն է ցավում, զբաղված է և այլն, և այլն…
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։