Խելահեղ գեղեցկություն. Ջենիֆեր Լորենս
05.10.2013
Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Harper's Bazaar-ի նոյեմերյան թողարկման հերոսուհին: Դերասանուհուն նվիրված հոդվածը անվանվել է «Խելահեղ գեղեցկություն» (Reckless Beauty):
Բեն Հասսեթոմի կողմից արված լոսանկարում Ջենիֆերը ռետրո կերպար ունի: Ու թեև մուգ շրթներկը Լոուրենսին մի քանի տարի մեծ է ցույց տալիս, համաձայնվեք, որ այս կերպարը նրան սազում է:
Ի դեպ' երկրպագուները շուտով հնարավորություն կունենան դերասանուհուն տեսնել որպես կատակերգության հերոսուհու: Պարզ է դարձել, որ նա փոքրիկ դեր կկատարի «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի շարունակության մեջ: Ջիմ Քերրին և Ջենիֆեր Լոուրենսը` միասին. մենք արդեն ցանկանում ենք դա դիտել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6005 անգամ
Читать на русском
|