Հյուսթոնի աղջիկն ամուսնանում է
15.03.2012
Բոբի Քրիսթինան ամուսնանում է Նիկ Գորդոնի հետ, որին անվանում են Ուիթնի Հյուսթոնի հոգեզավակ, քանի որ նա 12 տարեկանից ապրել է երգչուհու ընտանիքում: Star ամսագիրը գրում է, որ Նիկը Քրիսթինային ամուսության առաջարկություն է արել մարտի 10-ին, իսկ վերջինս համաձայնել է: Այս մասին արտասահմանյան մեր գործընկերներին պատմել են Հյուսթոնի ընտանիքին մտերիմ մարդիկ: Քրիսթինան ասել է, որ Նիկը միակ մարդն է այս աշխարհում, ում ինքը վստահում է:
Ուիթնի Հյուսթոնի մահից հետո նրա բարեկամներն անհանգստանում են, որ Նիկը կարող է օգտագործել Քրիսթինային, որպեսզի ձեռք բերի երգչուհու ունեցվածքը: Սակայն երիտասարդներն ասում են, որ իրենք երկար ժամանակ է, ինչ սիրում են միմյանց և իրենց չի հետաքրքրում ուրիշների կարծիքը: Նիկ Գորդոնը Twitter-ի էջում իր և Քրիսթինայի հարաբերությունների մասին գրում է. «Այո, մենք մի փոքր ավելի շատ ենք մտերմացել, և ի՞նչ դրանից»: Դիտվել է 2020 անգամ
|