Բանանն ու սպիտակուցը' աչքերի շուրջն եղած կնճիռների դեմ
17.09.2013
Աչքերի շուրջն առաջացած կնճիռները տհաճ զգացողություն են առաջացնում և անհանգստացնում գրեթե բոլոր կանանց: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում արդյունավետ ու հեշտ տարբերակ' այդ ոչ ցանկալի երևույթից մեկընդմիշտ ազատվելու համար:
Դիմակը պատրաստելու համար շատ բան անհրաժեշտ չէ: Վերցրեք բանանը (ադամաթուզ), հանեք միջուկը' աշխատելով, որ այն իր մեջ չպարունակի շագանակագույն կետեր: Անհրաժեշտ է նաև մեկ ձվի սպիտակուց, մեկ թեյի գդալ վիտամին Е, մեկ թեյի գդալ սպիտակ, յուղոտ յոգուրտ:
Սկզբում լավ հարում եք ձվի սպիտակուցը և մեկ ճաշի գդալ սպիտակուցի վրա լցնում վերը նշված տարրերը: Լավ խառնելուց հետո այն քսում եք աչքերի շուրջը' թողնելով 10-15 րոպե, որից հետո լվացվում եք: Արդյունքն ինքներդ կզգաք մի քանի անգամ նույն գործընթացը կրկնելուց հետո:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5708 անգամ
|