Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միշտ ձգտել եմ անել ավեին, քան կարող եմ. ժիզել Բունդհեն

16.09.2013

Աշխարհում ամենապահանջված և ամենասեքսուալ մոդել ժիզել Բունդհենը ծնվել է 1980թ-ի հուլիսի 20-ին արևային Բրազիլիայում: Նրա նախնիների մեջ եղել են նաև գերմանացի էմիգրանտներ:

Ժիզելը մեծացել է բազմանդամ ընտանիքում' ունի հինգ քույր: Մանուկ հասակում նա չէր էլ ենթադրում իրեն սպասվող ապագայի և այն մասնագիտության մասին, որն իրեն ճանաչում բերեց: Մանկության տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ վոլեյբոլով և ենթադրվում էր' նա հենց այդ ճանապարհով էլ առաջ կընթանար: Դպրոցում էլ բոլորի ուշադրության կենտրոնում էր' իր նիհարությամբ և 180 սմ հասակով: Պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ այն, ինչ տեղի ունեցավ աղջնակի կյանքում' դժվար է ասել, սակայն որ նրա կյանքն ամբողջովին փոխվեց, երբ ընկերուհիների հետ մեկնեց Սան Պաուլո, իրողություն է: Հենց այնտեղ էլ, համբուրգեր ուտելիս, նրան նկատեց Elite Modeling մոդելային գործակալության տնօրեն Մասիմո Ռոդելին: Այդ պահին էլ Ժիզելն առաջարկ ստացավ' աշխատելու որպես մոդել:

600x580

Աղջնակի ծնողները դեմ էին. չէին ուզում ընտանիքից ու հարազատներից հեռու լիներ. այն ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր: Բայց Բունդհենը, հուսալով, որ լավ գումար կաշխատի ու դեմ գնալով հոր ցանկությանը, ի վերջո համաձայնեց մեկնել:

1995թ-ին Սան Պաուլոյում մասնակցում է միջազգային մրցույթի և իր համար շատ անսպասելի գրավում չորրորդ հորիզոնականը: Նման հաջողությունից հետո նրան սպասում էր ԱՄՆ-ն: 1997թ-ին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ջանասիրաբար սովորում է անգլերեն: Ժիզելի միակ դժվարությունը ծնողներից ու հարազատներից բաժանումն էր:

600x580

Հաջողված դեբյուտներ է ունենում այնպիսի ճանաչված դիզայներների մոտ, ինչպիսիք են Ռալֆ Լորենը, Կարոլինա Էրերան, Գուչչին, այլոք…Աշխատում է նորաձևության այնպիսի հայտնի տների հետ, ինչպիսիք են Ralph Lauren, Dolce & Gabbana, Versace, Valentino, Celine, Gianfranco Ferre и Chloe:

Շուտով հայտնի ամսագրերի շապիկին հայտնվում են նրա լուսանկարները: 1999թ-ին «Rolling Stone Magazine» ամսագիրը նրան ճանաչում է վերջին երեսուն տարիների «ամենագեղեցիկ աղջիկը»: Արդեն 19 տարեկանում Ժիզելը համարվում է ամենաբարձ վարձատրվող մոդելներից' տարեկան 150 միլիոն դոլար:

600x580

«Յուրահատուկ մարդ է, երբեմն զվարճալի, բայց նաև իմաստուն ու հետաքրքիր: Ունի հիանալի ֆիզիկական տվյալներ: Մենք վաղուց չենք տեսել նման մոդել, ով իսկապես արդյունավետ կարողանա շարժվել պոդիումի վրա' առաջացնելով մեծ հիացմունք»,- պատմում են դիզայներները' խոսելով Ժիզելի մասին: Չնայած մշտական նկարահանումներին և նորաձևության տներում ունեցած ցուցադրություններին' Ժիզելը ժամանակ է գտնում նաև բարեգործությամբ զբաղվելու: Նրա նպատակներից մեկն էլ ֆիլմերում նկարահանվելն է: Նրան ոգեշնչում են Շարլիզ Թերոնն ու Քեմերոն Դիասը, ովքեր նույնպես սկզբում մոդել են աշխատել:

600x580

Ժիզելի անձնական կյանքը ևս հագեցած է. ունեցել է բազում սիրավերպեր, սակայն ամուսնացել է 2009թ-ի փետրվարին ֆուտբոլիստ Թոմ Բրեդի հետ, նույն թվականի դեկտեմբերին էլ ծնվել է նրանց առաջնեկը' տղա, հետագայում ունեցել են նաև աղջիկ: Ծննդաբերությունից հետո նա շատ արագ կարողացել է վերականգնել իր կառուցվածքը. «Ես քունգ-ֆու էի պարապում ընդհուպ մինչեւ հղիության վերջին շաբաթները, ինչպես նաև շաբաթը երեք անգամ զբաղվում էի յոգայով»:

Բունդհենը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում' որպես ամենաբարձր վարձատրվող սուպերմոդել:

600x580

Երբ երջանիկ ես, կարողանում ես ուրիշների հետ կիսվել քո երջանկությամբ, բայց երբ ինքներդ Ձեզ չես սիրում ու դժբախտ ես, բացի դրանից ոչինչ չես կարող կիսել դիմացինի հետ:

Երբեք չեմ ունեցել խնդիրներ' կապված իմ քաշի կամ արտաքինի հետ:

Առողջ սննդի հանդեպ իմ կիրքը փոխանցվել է նաև երեխաներիս:

Խմիչքն իմ կյանքում տեղ չունի, դրա փոխարեն ես ինձ երբեմն կարող եմ թույլ տալ ուտել շոկոլադ կամ պաղպաղակ:

Բրազիլիայում գեղեցկության ու գրավչության պատկերացումը տարբերվում է եվրոպականից:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 8366 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 249 անգամ
29.04.2024
Դիտվել է 240 անգամ
25.04.2024
Դիտվել է 215 անգամ
26.04.2024
Դիտվել է 192 անգամ
27.04.2024
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster