Ձախողված օրը վերափոխելու 7 միջոց
10.09.2013
Առավոտյան արթնացել եք վատ տրամադրությամբ, մետրոյում ոտքը հարվածել ինչ-որ տեղ, ղեկավարից ստացել նկատողություն... կարճ ասած, օրն սկսվել է անհաջող, ինչում շատ հաճախ հենց մենք ենք մեղավոր: Ի՞նչ անել նման իրավիճակում, երբ կյանքը թվում է դժոխք, ինչպե՞ս վերադառնալ բնականոն կյանքի:
Զանգեք ընկերուհուն. կարող եք նույնիսկ չբողոքել կյանքից, պարզապես զրուցեք ինչ-որ ուրախ ու հաճելի թեմայից, այդպիսով' շեղվեք օրվա ձախորդություններից և տրամադրությունն անմիջապես կբարձրանա:
Ճաշին կամ աշխատանքից հետո խմեք սուրճ և կարդացեք գիրք: Սուրճի ոչ մեծ չափաբաժինը և սիրելի գիրքը Ձեզ նորից ուժ կտան:
Կերեք բանան, սև շոկոլադ կամ այլ մթերք. դա ևս կբարձրացնի տրամադրությունը:
Պարեք: Կարևոր չէ' որտեղ: Եթե հնարավորություն չունեք հաճախելու պարասրահ, ապա տանը միացրեք երաժշտություն և պարեք այնպես, որ Ձեզ հաճելի լինի:
Զբոսանքի դուրս եկեք մեքենայով, մոտոցիկլետով, հեծանիվով, անվաչմուշկներով, գուցե նաև կարուսել նստեք: Ամեն ինչ կախված է Ձեր երևակայությունից:
Նվեր տվեք: Տալը միշտ ավելի հաճելի է, քան ստանալը, ինքներդ դրանում կհամոզվեք, եթե բարեգործական ներդրում անեք կամ օգնենք ինչ-որ լավ մարդու:
Դուրս եկեք գնումների: Ծեծված, բայց մշտապես աշխատող մեթոդ է: Սակայն մի մոռացեք' պետք չէ ավելորդ ծախսեր անել. դա ավելի կբարդացնի ամեն ինչ: Բավարարվեք փոքրիկ գնումներով: Դիտվել է 8856 անգամ
Читать на русском
|