Ինչի մասինն են սիրում երևակայել տղամարդիկ
10.09.2013
Աշխատանքային ժամերին տղամարդիկ հաճախ են շեղվում գործից' ընկնելով երևակայության գիրկը: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում տղամարդու ամենավառ երևակայությունների հնգյակը.
5.Սեքսուալ երևակայություն:
Տղամարդիկ կարող են երազել օրինակ' համադասարանցիների, գործընկերուհիների, կնոջ ընկերուհիների մասին: Տղամարդկանց համար պարտադիր չէ' իրենց երազանքներն իրականություն դառնան. նրանք ուղղակի սիրում են պատկերացնել այդ գործընթացը, նրանց հետաքրքիր է' այդ ամենն ինչ «տեսք» կունենար: Ի դեպ, շատ տղամարդիկ ունեն սեքսուալ դիրքերի հետ կապված երազանքներ, որոնց մասին իրենց զուգընկերուհուն վախենում են պատմել:
4.Եթե միայն…
Այս միտքը ծագում է հատկապես տարիքով տղամարդկանց գլխում. «Ներկայիս ուղեղով և մտածելակերպով տարիներ առաջ ինչե˜ր կանեի ու այսօր կլինեի….»: Այստեղ կարող են լինել մի շարք տարբերակներ օրինակ' կլինեի չամուսնացած, հարուստ, կապրեի ԱՄՆ-ում, կլինեի նախագահ և այլն… Ի դեպ, սա անհաջողակներին չի վերաբերվում, նմանատիպ մտորումներ մեծամասամբ ունենում են հաջողակ, հարուստ և կայացած տղամարդիկ:
3.Մեքենաներ:
Մեքենան ուղղակի փոխադրամիջոց չէ, այն տղամարդու համար ընկեր է, պաշտելու առարկա և «կենդանի արարած»: Տղամարդիկ հաճախ են իրենց պատկերացնում' ամենատարբեր մոդելների մեքենաների ղեկին:
2.«Ես աշխարհի տերն եմ»:
Տղամարդիկ հաճախ են երևակայում' նվաճել են աշխարհը և այն արդեն իրենց ոտքերի տակ է: Ինչ-որ մեկը ցանկանում է լինել Աստված իր ընտանիքում, իսկ մեկ ուրիշին էլ' տիեզերնքն էլ չի բավարարում:
1.Եվ կրկին կանայք:
Տղամարդկանց երևակայությունների հնգյակը գլխավորում է կինը: Կին, ով գեղեցիկ է, խելացի, համեստ և անդիմադրելի անկողնում: Կինը երազանք է' հանուն որի տղամարդը պատրաստ է ամեն ինչի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12217 անգամ
Читать на русском
|