Հետազոտությունների արդյունքում գիտնակաները հանգել են այն եզրակացության, որ միջերկրական դիետան դրական ազդեցություն է ունենում մարդու ուղեղի:
Նրանց հավաստմամբ` մարդիկ, ովքեր ուտում են մեծ քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն, ընկուզեղեն, ձուկ և զեյթունի ձեթ, նվազեցնում են տարիքի հետ կաված հիվանդությունների ռիսկը:
Հետազոտության ընթացքում վերանայվել են նախորդ ուսումնասիրությունները և դիետայի դրական ազդեցությունն ուղեղի վրա:
Այս հետազոտությունը նախորդել էր մեկ այլ ուսումնասիրությանը, ըստ որի այս նույն դիետան օգնում է հաղթահարել գենետիկական կաթվածների ռիսկը:
22-07-2025 10:33 Օքսիդատիվ սթրեսի ժամանակ FoxO1 սպիտակուցի ակտիվացումը կարող է հանգեցնել ձվարանների հատիկավոր բջիջների մահվան, որոնք ապահովում են ֆոլիկուլների զարգացումը և ձվաբջիջների հասունացումը։ Այս եզրակացությանն են հանգել Նանկինի ագրարային համալսարանի գիտնականները։ Այս բացահայտումը կարող է հիմք դառնալ նոր թերապևտիկ մեթոդների համար, որոնք ուղղված կլինեն ձվարանների ծերացման դանդաղեցմանը, տարիքային անպտղության դեմ պայքարին և քիմիաթերապիայից հետո առաջացած վնասների նվազեցմանը։
22-07-2025 07:38 Բոխումի Ռուրի համալսարանի գիտնականները մշակել են քաղցկեղի բջիջների ոչնչացման հատուկ տեսակ առաջացնող դեղամիջոց, որն ակտիվացնում է օրգանիզմի իմունային պատասխանը։ Դա իմունային համակարգին հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել ուռուցքը, այլև ոչնչացնել դրա մետաստազները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry (MedChem) բժշկագիտական հանդեսում:
22-07-2025 01:13 61-ամյա դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ նա պատիժ էր կրում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարի համար, բաժանվել է կնոջից՝ 53-ամյա Սոֆիա Կրուգլիկովայից: Ինչպես զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են Shot Telegram ալիքին, նրանց ամուսնալուծությունը դեռևս պաշտոնապես չի կայացել, բայց «դա ժամանակի հարց է»:
22-07-2025 00:24 28-ամյա Հեյլի Բիբերը՝ Ջասթին Բիբերի կինը, դարձել է իտալական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Շապիկի համար աստղը կեցվածք է ընդունել բիկինիով և հսկայական արևային ակնոցով։
21-07-2025 09:52 Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 54-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։