Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հարսանիքը «բարեհաջող» անցկացնելու 5 գրավական

14.03.2012

Որպես կանոն, բոլոր նորապսակները մանրակրկիտ պատրաստվում են հարսանիքին, իսկ վերջում մնում է հոգնածությունն ու դատարկությունը: Սրանից խուսափելու համար փորձենք ավելի մեծ ուշադրություն դարձնել երեւույթի էությանը, այլ ոչ թե ձեւական կողմին:

Իհարկե, չի կարելի որևէ բան անտեսել: Հարսանեկան երեկոյից կատարյալ հաճույք ստանալու համար նախապատրաստական փուլը պետք է շատ մանրամասն պլանավորված լինի, որպեսզի այդ օրը Դուք ուղղակի վայելեք կատարած աշխատանքը, ոչ թե անիմաստ լարվեք: Առավել ցանկալի է խուսափել հայկական ավանդական այն մոտեցումից, որ ամեն ինչ կարելի է թողնել ծնողների վրա: Տհաճ անակնկալներից խուսափելու համար ինքներդ նախապատրաստվեք Ձեր հարսանիքին: Ի վերջո, դուք ավելի տեղյակ եք նորագույն տենդենցներին, քան ձեր ծնողները:

Օգնականներ ունենալն իհարկե կարևոր է, սակայն պատկերացրեք՝ ինչ հաճելի է կյանքում առաջին անգամ ինչ-որ լուրջ բան կազմակերպել սիրելիի հետ: Պետք չէ տուրք տալ անգամ այն սնահավատությանը, թե ամուսինը մինչ հարսանիքը չպիտի տեսնի Ձեր զգեստը: Գնացեք զգեստի ընտրությանը ոչ թե սկեսրոջ, այլ ապագա ամուսնու հետ. դա անչափ հաճելի կդարձնի փնտրտուքները: Թող այն նաեւ նրա սրտով լինի:

Հարսանիքի նախօրեին պետք է լիարժեք հանգստանալ: Հնարավորինս արագ կատարեք գործերն ու գոնե երկու օր վայելեք ոչինչ չանելու հաճույքը: Հատկապես հայ կանանց շատ բնորոշ է հարսանիքի օրը հայտնաբերելը, որ աչքերի տակ մաշկի գույնը խամրած է և որ դա դժվար է թաքցնելը:

Մի մոռացեք, որ ամուսնանում եք ոչ թե չնչին բանից վիճելու ու իրար չհասկանալու, այլ սիրելու ու հարգելու համար: Խուսափեք նախապատրաստական փուլում խուճապի մատնվելուց և ձեր փեսացուին անիմաստ լարելուց:

Հարսանիքի օրը «ծրագրավորեք Ձեզ». տրամադրվեք, որ դա Ձեր օրն է և Դուք պետք է վայելեք այն: Ավելորդ լարումը կբերի միայն անիմաստ հոգնածություն, և հաջորդ օրը Դուք ոչ մի դրական բան չեք հիշի:

Դիտվել է 2846 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Առաջարկել է, բայց չի ամուսնանում. ինչ է shut up ring–ը և ինչպես են այն օգտագործում տղամարդիկ

07.06.2024
TikTok-ում արդեն ավելի քան 10 միլիոն դիտում ունեն #ShutUpRing հեշթեգով տեսանյութերը՝ նվիրված այն զույգերին, ովքեր չեն կարողանում որոշել պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:

Ինչու չեք կարողանում սիրախաղ անել. 3 սխալ, որ թույլ եք տալիս

24.05.2024
Սիրախաղը հեշտ գործ չէ, քանի որ դրա հետևում հակասական շարժառիթներ կան: Կան երեք տարածված սխալ, որոնց պատճառով սիրախաղը ձախողվում է և ձեզ հիասթափության ու ֆրուստրացիայի մեջ գցում:

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-07-2024 13:06
Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը: Լոբազգիների այս հատկությունն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտների տեսակ։ Ըստ մասնագետների՝ դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչպես նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ։
26-07-2024 12:59
Հուլիսի կեսերին ամբողջ աշխարհից հայտնի մարդիկ մեկնեցին Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին, որը ավարտվեց եռօրյա շքեղ տոնակատարություններով: Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում։ Արքայազն Հարին եւ Բորիս Ջոնսոնը Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 600 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում են:
26-07-2024 12:39
Քիմ Քարդաշյանը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայից հրապարակած իր վերջին լուսանկարներով, որոնցում բիկինիով է։ SKIMS-ի հիմնադիրը փայլել է երկու մասից բաղկացած սեւ լողազգեստով եւ սեւ թափանցիկ խալաթով: Նա նաեւ զվարճալի կերպով ակնարկել է, որ պատրաստ է հայտնվել Love Island ռեալիթի շոուում՝ գրելով. «Սեքս-ռումբը հենց նոր մտավ վիլլա»:
26-07-2024 03:17
Ջենիֆեր Լոպեսը նշել է իր 55-ամյակը Հեմփթոնսում կազմակերպված հսկայական խնջույքով։ Տոնակատարությունը կազմակերպվել է «Բրիջերթոն» հեռուստասերիալի ոճով, որը տեղի է ունենում այլընտրանքային Լոնդոնում՝ Ռեջենսի ժամանակաշրջանում (1811-ից 1820 թվականներին ընկած ժամանակահատվածը)։ Բեն Աֆլեքը՝ Լոպեսի ամուսինը, անտեսել է նրա տարեդարձը, սակայն դա չի խանգարել դերասանուհուն թագուհու նման նշել իր օրը։
25-07-2024 07:51
Համաձայն IZEA Worldwide, Inc.-ի՝ տեխնոլոգիաների, տվյալների եւ ծառայությունների ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության՝ 18-ից 60+ տարեկան սոցցանցերի օգտատերերի մոտ 54%-ը պատրաստ է իրենց ուժերը փորձել սոցիալական մեդիայի ինֆլուենսերի կարիերայում։ Ոչ բոլորն են պատրաստ կատարել կարիերայի ամբողջական փոփոխություն, բայց այս նույն խմբի 64%-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.07.2024
Դիտվել է 696 անգամ
23.07.2024
Դիտվել է 215 անգամ
24.07.2024
Դիտվել է 172 անգամ
25.07.2024
Դիտվել է 131 անգամ
26.07.2024
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster