Տաք եղանակին քո կազմվածքի 6 թշնամիները
29.08.2013
Երբ դրսում ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մեր օրգանիզմը հարմարվում է դրան և քաղցի զգացողությունը կամ ընդհանրապես կորչում է, կամ առաջանում է միայն երեկոյան ժամերին: Տաք եղանակին ավելորդ կիլոգրամներից պաշտպանվելու համար պետք է իմանալ, թե որ սովորույթներն են քեզ վնասում:
1. Պաղպաղակ: Կարծում ես այն զովացնում է: Իրականում միայն ճարպեր և ածխաջրեր Է ավելացնում:
2. Ջրազրկվելը: Տաք եղանակին մշտապես պետք է լրացնել ջրի պաշարը: Սակայն դրա փոխարեն մենք հաճախ ծարավը շփոթում ենք քաղցի հետ:
3. Գազով ըմպելիքներ: Այն ավելացնում է կալորիաները և ուժեղացնում քաղցի զգացողությունը:
4. Ախորժակի բացակայություն: Ցերեկային ժամերին սնվելու ցանկություն չի լինում, իսկ երեկոյան հարձակվում ես ուտելիքի վրա: Բնականաբար գիշերվա ընթացքում սնունդը դժվար է մարսվում, ինչը և հանգեցնում է գիրության:
5. Քիչ շարժվելը: Այո, 30 և բարձր ջերմաստիճանի դեպքում մարդը շարժվել չի ցանկանում, իսկ այդ դեպքում' ինչպե ՞ ս կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
6. Անտառային հրդեհներ: Նորվեգիացի կենսաբաննները հայտնաբերել են, որ օդում ածխաթթու գազի բարձր մակարդակը հանգեցնում է գիրության, և ոչ միայն կանանց մոտ, այլ ընդհանրապես բոլոր կաթնասունների:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9607 անգամ
Читать на русском
|