Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Զույգերի մոտ փսիխոսեքսուալ կյանքը պետք է ընթանա ներդաշնակ

26.08.2013

LADYNEWS.am-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է հանտապետության լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ' սիրելի լեդիներ, իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

Զույգերը, երբ տևական ժամանակ հանդիպում են, նրանց մոտ որոշակի ժամանակ անց սկսում են առաջանալ կիրք, մարմնական մղումներ, սակայն մեր իրականության մեջ մինչ ամուսնությունը, մասնավորապես աղջիկների դեպքում, կան որոշակի սահմանափակումներ՝ չունենալ սեռական հարաբերություններ:

 Ի՞նչ է տեղի ունենում այս պարագայում և ի՞նչ խնդիրների առջև կարող է կանգնել զույգը: Թեմայի հետ կապված LADYNEWS.am-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:

 «Էրոտիկ քնքշանքները և´ տղաների, և´ աղջիկների մոտ, որոնք զույգի որոշմամբ լինում են տարբեր խորություն, երկուսի մոտ էլ առաջացնում է կոնքի խոռոչի գերարյունալցում. բժշկական տեսանկյունից դրան պետք է հաջորդի կուլմինացիոն փուլը, այսինքն՝ սեռական հարաբերություններ ունենալը, որպեսզի սեռական օրգանների գերարյունալցված վիճակը հետ զարգանա»,-ներկայացրեց Սևադա Հակոբյանը՝ հավելելով, որ գրգռման այս գործընթացի հաճախակի կրկնությունը կարող է առաջացնել որոշակի խնդիրներ. «Հնարավոր է՝ առաջանան կոնքի խոռոչի կանգային երևույթներ: Բացի օրգանական խնդիրներից, կա նաև հոգեբանական գործոնը, երբ առաջանում է զգացմունքային լարվածություն, գրգիռներ, որոնք անպայման պետք է պարպվեն՝ առաջացնելով հաճելի զգացողություններ և դառնալով նախապայման հաջորդ սեռական հարաբերության համար»:

 Սեքսապաթոլոգի խոսքով՝ այդ գործընթացի բացակայությունն ու արգելակումը զույգի մոտ կարող է առաջ բերել նյարդային լարում, տագնապ, անհանգստություն, ավելորդ լարվածություն, որոշների մոտ էլ կարող է պատճառ դառնալ դեպրեսիայի: «Փսիխոսեքսուալ զարգացման տեսանկյունից զույգերի մոտ այդ ամբողջ ընթացքը պետք է զարգանա ներդաշնակ՝ անցնելով բոլոր փուլերով՝ պլատոնիկ լիբիդո, էրոտիկ լիբիդո և վերջում էլ սեքսուալ լիբիդոյի արթնացում ու ամրապնդում, այսինքն՝ պարբերական սեռական կյանք, սա հենց իդեալական տարբերակն է»,-ասաց սեքսապաթոլոգը:

 Ինչպես նշեց Սևադա Հակոբյանը, մեր իրականության մեջ այս փուլերի ներդաշնակությունը խախտվում է. երկար դադար է տեղի ունենում էրոտիկ լիբիդո փուլի վրա, այսինքն՝ հետաձգվում է սեքսուալ լիբիդոյի փուլը, որն էլ, իհարկե, ներդաշնակ փսիխոսեքսուալ զարգացման համար ստեղծում է որոշակի խոչընդոտներ: Մասնագետի խոսքով՝ կախված անհատի օրգանիզմի առանձնահատկություններից՝ զույգի մոտ խնդիրներ կարող են առաջանալ մեկի մոտ հանդիպումներից մեկ ամիս անց, մյուսի մոտ` շատ ավելի ուշ: «Հիմնական խնդիրն այն է, որ այս գործընթացը տևական չլինի. երբ ընկերություն անելով՝ զույգերը կիրառում են սիրախաղի բոլոր էլեմենտները, բացի սեռական հարբերության դասական ճանապարհից, ապա այդ դեպքում կարող են առաջանալ հակասություններ՝ աղջկա սպասումների և իրականության միջև, երբ արդեն ամուսնացած կլինի և կկարողանա  սեռական հարաբերություններ ունենալ: Տղաների դեպքում ավելի հեշտ է. նրանք տվյալ աղջկա հետ չէ, բայց մեկ ուրիշի հետ կկարողանան ունենալ սեռական կյանք՝ իրենց հոգեսեռական զարգացման փուլերը ճիշտ անցնելով»,-ասաց մասնագետը:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 


Դիտվել է 6413 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 676 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster