Դարչինն ու մեղրը կազատեն մաշկը սև կետիկներից
26.08.2013
Մաշկի վրա ժամանակ առ ժամանակ հայտնվող սև կետկները տհաճ են բոլորին: Դրանցից ազատվելու մի շարք մեթոդներ կան. Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում հերթական և շատ արդյունավետ միջոցը' ազատվելու տհաճություն պատճառող այդ կետերից:
Դիմակը պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է դարչին և մեղր: Մեկ թեյի գդալ դարչինի վրա ավելացրեք երկու ճաշի գդալ մեղր, հետո այդ ամենը լավ խառնեք ու քսեք դեմքին: 15 րոպե թողնելուց հետո, լվացեք եռացրած ջրով, որը պետք է գտնվի սենյակային ջերմաստիճանում:
Մեկ ամիս անց Դուք կմոռանաք մաշկի վրա եղած բոլոր տհաճությունների մասին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 18482 անգամ
Читать на русском
|