Շատ համեղ ու հարուստ այս աղցանը կարող եք Դուք էլ առանց որևէ դժվարության պատրաստել:
Անհրաժեշտ մթերքներն են'
350 գրամ կարտոֆիլ
250 գրամ որսորդական երշիկ
1 հատ կարմիր սոխ
4 ճաշի գդալ կանաչ սիսեռ
մաղադանոս
2-3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ խնձորի քացախ
1-1,5 թեյի գդալ մանանեխ
սև պղպեղ' ըստ ճաշակի
աղ' ըստ ճաշակի
80 գրամ մարինացված վարունգ
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լվացրեք, եփեք, մաքրեք և մանրեք' չթողնելով' սառի: Մինչ կարտոֆիլը կեփվի, թավայի մեջ լցրեք բուսական յուղը' երշիկն ու սոխը մեջը տապակելով: Մնացած բուսական յուղի մեջ լցրեք մանանեխը, քացաղն ու պղպեղը: Այնուհետև արդեն մանրեցված կարտոֆիլի վրա լցրեք սոխն ու երշիկը, կանաչ սիսեռը, վարունգը' նախապես կլոր-կլոր կտրտած և կանաչին: Վերջում վրան լցնել բուսական յուղով պատրաստածը և աղն'ըստ ճաշակի:
01-07-2026 12:54 Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38 Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34 Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։ Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17 ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56 Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր: