Տնային պայմաններում սնվելն ազատում է ճարպակալումից
10.08.2013
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երեխաների ճարպակալման հիմնական պատճառներից մեկը սնվելն է' ոչ տնային պայմաններում:
Անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել է տարբեր տարիքի' 12-19 տարեկան 5.000 երեխա: Գիտնականները պարզել են' այն երեխաները, ովքեր սնվում են ոչ տնային պայմաներում պատրաստված սննդով, օգտագործում են 14 տոկոս ավելի շաքարավազ, 23-25 տոկոս ճարպեր, ինչպես նաև 17 տոկոս ավելի շատ աղ, քան նրանք, ովքեր սնվում են տանը:
Հիշեցնենք, որ գիտնականները վերջերս երեխաների ճարպակալման ևս մեկ պատճառ էին բացահայտել' նրանք շատ են ուտում, որովհետև ընդունակ չեն լիարժեք զգալ սննդի համը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6590 անգամ
Читать на русском
|