Պրոֆեսոր Ժան-Դենի Ռուիոնը պնդում է, որ կանանց պարտադիր չէ կրել կրծքկալ: Դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:
Կրծքկալները, հակառակ տարածված կարծիքի, նպաստում են կրծքի թուլացմանը: Ընդ որում նրանք չեն թեթևացնում կրծքի ծանրությունից առաջացող մեջքի ցավերը:
Ֆրանսիացի գիտնականը 15 տարվա ընթացքում հետազոտություններ է կատարել տարբեր չափսի կրծքեր ունեցող 130 կանանց մասնակցությամբ: Նա խնդրել է հետազոտության մասնակիցներին մի քանի ամիս կամ տարի հրաժարվել կրծքկալից: Ինչպես ցույց են տվել հետագա տվյալները, դրա հետևանքով կուրծքը չի կախվել: Հակառակը, այն դարձել է առավել ձիգ, նրա ձևը և մաշկը ավելի լավացել են: Գիտնականը ենթադրում է, որ կրծքկալը խոչընդոտում է մաշկի զարգացմանը, որը պահպանում է կուրծքը:
Հարցումների համաձայն' ուսումնասիրությանը մասնակցած կանանց 42 %-ը առաջին 3 ամիսների ընթացքում առանց կրծքկալի զգացել են որոշակի անհարմարություն, սակայն դրանից հետո այդ զգացողությունը վերացել է: Փորձի մասնակիցները մեջքի ցավեր չեն ունեցել և կարողացել են զբաղվել զանազան գործունեությամբ, այդ թվում' սպորտով:
Սակայն պրոֆեսոր Ռուիոնը ասում է, որ դեռ շուտ է կրծքկալներից լիովին հրաժարվելը: Նրա հետազոտյան մեջ ներգրավված էին ոչ մեծ թվով կանայք և հետազոտության ժամկետն էլ շատ մեծ չեր, իսկ կրծքկալից ընդմիշտ հրաժարվելու դեպքում արդյունքը դեռ անհայտ է:
16-12-2025 12:44 Բժիշկները նշել են, արյան անոթների պատերի առաձգականությունը պահպանելու համար կարևոր է պարբերաբար օգտագործել վիտամին C-ով և ռուտինով հարուստ սննդամթերք: Դրանց թվում են ցիտրուսային մրգերը, սև հաղարջը, չիչխանը, կիվին, բուլղարական պղպեղը, հնդկաձավարը և կանաչեղենը (մաղադանոս, սպանախ, սամիթ կամ համեմ): Խորհուրդ է տվում նաև սննդակարգում ներառել վիտամին E պարունակող սննդամթերքներ, որոնք հզոր հակաօքսիդանտ են և կանխում են «վատ» խոլեստերինի օքսիդացումը: Լավագույն տարբերակներն են ձիթապտղի, կտավատի և արևածաղկի յուղերը, ընկույզեղենը, ինչպես նաև ավոկադոն:
16-12-2025 12:34 1990 թվականի «Տանը մենակ» պաշտամունքային դասական ֆիլմով հայտնի տունը պատրաստվում է խոշոր վերանորոգման, որը կվերադարձնի այն իր էկրանային տեսքին, հաղորդում է NBC Chicago-ն։ «Մեր նպատակն է վերադարձնել ֆիլմում տիրող ջերմությունն ու սիրառատ մթնոլորտը», - ասել է նախագծի ղեկավար Սքոթ Փրայսը։ Վերանորոգումը ֆինանսավորում է տան ներկայիս սեփականատերը, որի անունը չի հրապարակվում։ Նա գույքը գնել է այս տարվա հունվարին 5,5 միլիոն դոլարով։
16-12-2025 03:59 Հոլիվուդում կայացել է«Սպասուհին» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում են Ամանդա Սեյֆրիդը և Սիդնի Սուինին։
16-12-2025 02:36 Երկուշաբթի Փարիզում կայացած «Էմիլին Փարիզում» 5-րդ եթերաշրջանի համաշխարհային պրեմիերային Լիլի Քոլինզը աչքի է ընկել էֆեկտիվ, խորը դեկոլտեով զգեստով։ 36-ամյա դերասանուհին Le Grand Rex-ի կարմիր գորգին փայլել է շլացուցիչ համադրությամբ, որը ներառում էր փայլուն սև կորսետ և առջևի ճեղքով ծավալուն թավշյա կիսաշրջազգեստ։ Նա կերպարը լրացրել է բարձրակրունկ կոշիկներով, հաստ արծաթե ադամանդե վզնոցով և համապատասխան ականջօղերով։
16-12-2025 01:57 Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հոլիվուդում տեղի ունեցած կրկնակի սպանության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել են հայտնի ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշելը, և որի համար նրանց միջնեկ որդին՝ Նիքը, կալանավորվել է։ Լրատվամիջոցները բացահայտել են, որ սպանությանը նախորդել է ընտանեկան հրապարակային վեճը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: