Ամռանը ոտքերի խնամքի 3 խորհուրդ
03.08.2013
Ամռանը մեր ոտքերը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում և, հետևաբար, պահանջում են յուրահատուկ խնամք: Ահա 3 խորհուրդ' ոտքերի ուռածությունից և մաշկի չորությունից խուսափելու համար:
1.Ամեն օր առավոտյան և երեկոյան, պառկելով մեջքի վրա, ոտքերը բարձրացրեք 90 աստիճանով և հենեք պատին, պահեք 3-5 րոպե: Այնուհետև թեթևակի թափահարեք' արյան շրջանառությունը լավացնելու համար: Այն օգտակար է ցելյուլիտի առաջացման և արյունատար անոթների վարիկոզային լայնացման դեմ:
2. Եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ապա ամեն օր 20-30 րոպե հատկացրեք մաքուր օդին քայլելուն: Դա բավական է ոտքերը թարմացնելու և օրգանիզմ թարմ թթվածին ընդունելու համար:
3. Մի մոռացեք ձեր ոտքերի արտաքին տեսքի մասին: Արեք դեպիլյացիա, պեդիկյուր, ոտքերի մերսում կամ հանգստացնող վաննաներ: Կանոնավոր օգտագործեք նաև խոնավացնող լոսյոններ ու գելյեր:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10086 անգամ
Читать на русском
|