Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Քիդմանի գեղեցկության բանաձևը

30.07.2013

1967 թ-ի հունիսի 20-ին Հոնոլուլու քաղաքում Էնթոնի Դեյվիդ Քիդմանի և Ժանել Էնն Մաքլեյնի ընտանիքում է ծնվել չքնաղ Նիկոլ Մերի Քիդմանը: Երեխայի ծնունդից անմիջապես հետո, աղջկա ընտանիքը տեղափոխվում է Վաշինգտոն, որտեղ մնում են այնքան, մինչև լրանում է Նիկոլի չորս տարին: Այնուհետև տեղափոխվում են Ավստրալիա' իր ծնողների հայրենիք, որտեղ էլ անցնում են դերասանուհու մանկության և պատանեկության տարիները:

Դիմագծերը, կապույտ աչքերն ու կարմիր մազերն աղջիկը ժառանգել է ծնողներից, որոնց էլ «պարտական է» իր գեղեցիկ արտաքինի համար, չնայած դերասանուհին ունի գեղեցիկ լինելու սեփական բանաձևը. «Եթե ուզում եք գեղեցիկ լինել, սիրահարվեք, դա միանշանակ օգնում է»: Բարձրահասակ, գեղեցիկ կառուցվածքով, ճկուն շարժումներով, ճենապակե մաշկով և յուրահատուկ կենդանի դեմքով այդ գեղեցկուհին ծնված էր հենց բեմի համար:

600x580

Արդեն դեռահաս տարիքում Նիկոլի մոտ ի հայտ են գալիս ստեղծագործական ընդունակություններ. «Երբ փոքր էի, հայրս ինձ համոզում էր, որ գրելու մեծ տաղանդ ունեմ և պետք է լրագրող դառնամ. դա ինձ ոգևորել էր, սկսեցի օրագիր պահել և գրառումներ անել: Այդ սովորությունն ինձ մոտ մինչ օրս պահպանվել է»: 10 տարեկանում Նիկոլն ընդունվում է դրամատիկական արվեստի դպրոց, որից հետո էլ հաջողությամբ սկսում է խաղալ Ավստրիալական երիտասարդական թատրոնում, ինչպես նաև Ֆիլիպ Սթրիթի թատրոնում, որտեղ ապագա դերասանուհին ստանում է վոկալ կրթություն և սովորում թատրոնի պատմություն։ Սրան զուգահեռ Նիկոլը սովորում է նաև Հյուսիսային Սիդնեյում աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում, միայն թե նա ստիպված է լինում վաղաժամ թողնել ուսումը, քանի որ մոր մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ։ Աղջիկն իրեն ամբողջովին նվիրում է տան հոգսերին, որի ընթացքում մայրն անցնում է բուժման կուրսեր և վերականգնվում հիվանդությունից հետո։

600x580

Հեռուստաէկրանին Նիկոլի դեբյուտային դերը կայանում է, երբ նա ընդամենը 15 տարեկան էր. Պետա Ուիլսոնի «Bop girl» երգի հիման վրա նկարված տեսահոլովակում նկարահանումը, որին էլ հաջորդում են նկարահանումները ավստրիալական սերիալներում: Սակայն դերասանուհուն համաշխարհային ճանաչում է բերում և դեպի Հոլիվուդ ճանապարհ հարթում այն դերը, որ նա ստանում և մարմնավորում է «Մեռած ճահճուտը» ֆիլմում, իսկ դրան հաջորդող ֆիլմն էլ' «Ամպրոպի օրերը» ճակատագրական դեր խաղաց դերասանուհու անձնական կյանքում: Չքնաղ Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի հեռուստատեսային սիրավեպը դարձավ իրականություն և ավարտվեց նրանց հարսանիքով: «Ես ինքս չէի ուզենա ամուսնանալ, իսկ Թոմը, բարեբախտաբար, ուզեց»,- հետագայում հիշում է դերասանուհին:

Երկար ժամանակ համարվում էին հոլիվուդյան ամենաերջանիկ զույգը: Սակայն նրանք երեխա չէին ունենում, ինչ էլ խանգարում էր լիարժեք երջանկությանը: Ի վերջո, որոշում են երեխաներ որդեգրել' աղջիկ և տղա: Նիկոլը շարունակում է նկարահանումները ֆիլմերում, նրա մասնակցությամբ կինոնկարները վառ էին և բազմազան: «Լայն փակված աչքերով» ֆիլմի նկարահանումներից հետո, հոլիվուդյան ամենաներդաշնակ թվացող զույգը բաժանվում է, իսկ նրանց բաժանության հիմնական պատճառն այդպես էլ անհայտ է մնում:

600x580

Մի քանի շաբաթ տևած սթրեսային վիճակից հետո, դերասանուհին վերադառնում է իր աշխատանքին' ի շնորհիվ իր ուժեղ կամքի, նպատակասլացության և աշխատասիրության: Քրուզի հետ բաժանումից հետո, ֆիլմը, որում Նիկոլը նկարվում է, մեծ աղմուկ է բարձրացնում: Խոսքը ռեժիսոր Բազ Լուրմանի երկար սպասված «Մուլեն Ռուժ» ֆիլմի մասինն է։ Այդ ֆիլմ-մյուզիքլում Քիդմանը խաղում է կաբարեի պարուհի և կուրտիզանուհի Սաթինին, նրա խաղընկերն այդ ֆիլմում Էվան Մաքգրեգորն էր: Կաբարեն երաժշտական թատրոնի վերածելու անհրաժեշտ գումարը հավաքելու համար Քիդմանի մահացու հիվանդ հերոսուհին պետք է գայթակղի հարուստ չարագործ Հերցոգին՝ Ռիչարդ Ռոքսբուրգի կատարմամբ. դժբախտաբար, Սաթինը սիրահարվում է աղքատ պոետին (Էվան Մաքգրեգոր), ով վարձված էր գրելու ապագա թատրոնի առաջին պիեսը։ Այդ ֆիլմի համար նա առաջադրվում է «Օսկարի», արժանանում իր երկրորդ «Ոսկե գլոբուսին»' «Լավագույն դերասանուհի՝ մյուզիքլում կամ կատակերգությունում» անվանակարգում։ Դրանից հետո Քիդմանի ստեղծագործական կյանքն ընթանում է հարթ, առանց խոչընդոտների:

600x580

2003 թ. դառնում է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում' «Ժամեր» ֆիլմում դերակատարման համար, ինչպես նաև Ոսկե Գլոբուսի եռակի մրցանակակիր է: Չնայած հագեցած և գերծանրաբեռնված ստեղծագործական առօրյաին, Նիկոլը ժամանակ է գտնում նաև անձնական կյանքի համար: 2006թ-ին ամուսնանում է Քեյթ Ուրբանի հետ:

600x580

Ես սիրահարվում եմ այն բոլոր հերոսներին, որոնց մարմնավորում եմ:

Ինձ դուր է գալիս դերասանուհի լինելը, բայց ինձ դուր չի գալիս մնացած ամեն ինչը, որ սովորոբար կապված է դրա հետ' հետաքրքրությունը ճանաչված անձնանց հանդեպ:

Ինձ պետք չէ մերկանալ սեքսուալ լինելու համար:

Պետք է փորձել ապրել այս օրով, ժպտալ և հիշել, որ վաղն արդեն ուրիշ օր է:

Երբ հրաժարվես վերահսկել ապագադ, այդ ժամանակ երջանիկ կլինես:

Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում քո կյանքում, թե ինչ ես դու ապրել, միևնույն է' դու միշտ կարող ես սիրահարվել:

Ամենաշատը վախենում եմ նրանից, որ հետ նայեմ ու ասեմ' ահա դրանք էին իմ լավագույն տարիները:

Ես հավատում եմ սիրուն, նրան, որ սերն է ղեկավարում աշխարհը:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 6856 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Karen | 09-11-2013 11:30
Na iroq chqnax e ev nurb u kanaci

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 248 անգամ
25.04.2024
Դիտվել է 213 անգամ
29.04.2024
Դիտվել է 210 անգամ
26.04.2024
Դիտվել է 190 անգամ
27.04.2024
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster