Տղամարդիկ ևս երեխաներ են, միայն թե նրանց դայակի հետ թողնելու անհրաժեշտություն չկա: Սա միայն կիսով չափ է կատակ, մնացածը ճշմարտություն է:
Այն, որ աղջիկները տղաներից շուտ են հասունանում, արդեն հայտնի է, իսկ որ տղամարդիկ չեն շտապում «մեծանալ»' այդ փաստը հաճախ է տխրեցնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Nickelodeon UK հեռուստաալիքի հանձնարարությամբ բրիտանացի սոցիոլոգներն անցկացրել են հարցում. փորձ է արվել պարզել, թե, ի վերջո, ո՞ր տարիքում են «մեծանում» տղամարդիկ և սովորում պատասխանատվության զգացում ունենալ: Պարզվել է, որ միջին տարիքը, երբ տղամարդիկ «մեծանում են», քառասունն է: Իսկ ահա կանայք 11 տարի նրանցից շուտ են հասունանում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 80 տոկոսը նշում է, որ իրենց տղամարդը երբեք չի դադարում իրեն պահել երեխայի նման:
Այնպես որ, սիրելի լեդիներ, փորձեք ձեր տղամարդկանց երեխայական պահվածքին այդքան էլ քննադատաբար չվերաբերել. իսկապես «նրանք մեծ երեխաներ են»:
08-12-2025 08:51 41-ամյա Քեթի Փերին, ով վերջերս է բաժանվել Օռլանդո Բլումից, սոցիալական ցանցերում հրապարակել է իր նոր ընկերոջ՝ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր առաջին լուսանկարը՝ հաստատելով իրենց սիրավեպը: Երգչուհին իր ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել Տոկիոյից, որտեղ համերգ է տվել:
08-12-2025 08:07 Ըստ Page Six-ի՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը և ՖԱԼ խաղացող Թրևիս Քելսն իրենց հարսանեկան արարողության համար ընտրել են 2026 թվականի հունիսի 13-ը՝ ամսաթիվ, որը հատուկ նշանակություն ունի «Shake It Off» հիթի երգչուհու համար և ուղղակիորեն կապված է նրա՝ թվագիտության սիրո հետ։ Սվիֆթը 13–ը համարում է իր հաջողակ թիվը, քանի որ այն բազմիցս հայտնվել է իր կյանքի ու կարիերայի կարևոր պահերին։
05-12-2025 11:19 «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: