Ինչու նա չի զանգում աաջին ժամադրությունից հետո
15.07.2013
Առաջին ժամադրությունն, ըստ Ձեզ, անցել է հրաշալի, Դուք շատ ուրախ եք և սպասում եք շարունակության: Բայց նա չի շտապում զանգել և Դուք սկսում եք մտածել՝ ինչո ՞ւ: Ladynews.am-ը Ձեզ նեկայացնում է այն հնարավոր պատճառները, ոչոնց առկայության դեպքում նա Ձեզ դեռ չի շտապում զանգել:
1.Նա Ձեզ չի հավանել: Չնայած նրան, որ ժամադրությունն անցել է հոյակապ, այս տարբերակը, ցավոք, ավելի քան հավանական է: Երիտասարդը կարող է լավ զրույց անցկացնել, ծիծաղել Ձեր կատակների վրա՝ միայն քաղաքավարությունից ելնելով և անհամբերությամբ սպասելով՝ երբ Ձեզ կճանապարհի:
2.Հնարավոր է՝ նա ընտրել է սպասողական մարտավարություն: Նա ուզում է՝ Դուք տանջվեք, մտածեք իր մասին և նյարդայնանաք: Առհասարակ սպասողական դրությունը տևում է երեք օրից ոչ ավել, եթե այս ժամանակահատվածում չի զանգում, ապա վերոնշյալ տարբերակն է:
3.Եթե հանդիպման ընթացքում Դուք անզգուշաբար խոսել եք Ձեր նյութական կարգավիճակից, ապա տղամարդը կարող է որոշել՝ չի համապատասխանում Ձեր սոցիալական կարգավիճակին: Այս դեպքում նա Ձեզ չի զանգի, եթե անգամ Ձեզ հաջողվել է իրեն խենթացնել. տղամարդը հարվածի տակ չի դնի իր ինքնագնահատականը:
4.Հնարավոր է՝ նա գործեր ունի: Գուցե աշխատավայրից իրեն կանչել են, իսկ տուն էլ վերադառնում է ուշ ժամի՝ հոգնած և զայրացած: Այդ վիճակում, բնականաբար, նա Ձեզ չի զանգի: Բայց, եթե մեկ շաբաթվա ընթացքում չզանգի, էլ սպաել իմաստ չունի:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9715 անգամ
Читать на русском
|