Պարբերաբար սեսքով զբաղվելը դանդաղեցնում է ծերացումը
06.07.2013
Այն մարդիկ, ովքեր պարբերաբար զբաղվում են սեքսով' 5-7 տարի իրենց հասակակիցներից երիտասարդ են երեւում: Այս հետևությանն է հանգել Էրինբուրգի Թագավորական հիվանդանոցի բժիշկ-հոգեբան Դեվիդ Ուիկսը:
Հետազոտությունը տեւել է տասը տարի, որին մասնակցել են տարբեր տարիքի հազարավոր կանայք եւ տղամարդիկ: Պարզվել է, որ 40-50 տարեկանները, ովքեր շաբաթը 3 անգամ սեքսով են զբաղվում, ավելի երիտասարդ տեսք են ունենում, քան իրենց այն հասակակիցները, ովքեր դա անում են շաբաթը 2 անգամ: Բժշկի խոսքով՝ Երիտասարդ երեւալու պատճառը սեքսից հաճույք ստանալու գործոնն է: Կենսաբանական կառուցվածքը նույնպես իր դերն ունի. էնդորֆին հորմոնները գործում են որպես բնությունից տրված ցավազրկող եւ նպաստում անհանգիստ վիճակների վերացմանը: Պետք է նշել, որ սեքսի ժամանակ էներգիայի ծախսումը նույնպես օգտակար է առողջությանը. այն լավացնում է սրտի աշխատանքն ու մաշկի վիճակը: Բժիշկ Ուիկսը խորհուրդ է տալիս մեծ տարիքի անձանց հրաժարվել այն կարծրատիպից, որ պարբերաբար սեքսով զբաղվելը երիտասարդների համար է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5946 անգամ
Читать на русском
|