Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երգն իմ ներսից ուղղակի հոսում է. Մագդա Մկրտչյան

19.06.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է Ալ.Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը:

 

-Մագդա´, ե՞րբ եք կատարել երաժշտական Ձեր առաջին քայլերը, կպատմե՞ք ինչ-որ հիշարժան դեպք՝ կապված այդ ամենի հետ:

-Փոքրուց հաճախել եմ ջութակի եւ երազանքս էր դառնալ ջութակահարուհի: Վերջին տարին էր, երբ արդեն հաճախում էի մասնավոր պարապմունքների պրոֆեսոր Արա Բոգդանյանի մոտ եւ հստակ որոշված էր՝ դառնալու եմ ջութակահարուհի: Տանը՝ հերթական պարապմունքներից մեկի ժամանակ, երբ կլանված նվագում էի, տեսիլքի նման աչքիս առջեւ եկավ ինչ-որ երգչուհի, ով երգում էր. այդ պահին ջութակը դրեցի մի կողմ եւ սկսեցի երգել՝ առաջին անգամ: Իհարկե, այդ ամենին այդքան կարեւորություն չտվեցի: Մի անգամ էլ ջութակի պարապմունքների ժամանակ, բարձր ծիծաղեցի, Արա Բոգդանյանը լսեց ծիծաղս եւ ասաց. «Դու հրաշալի ձայն ունես, դու պետք է երգես»: Հենց նա էլ ինձ տարավ Տաթեւիկ Սազանդարյանի դասարան, որ ինձ լսեն. ես սկսեցի երգել եւ առանց որեւէ դժվարության, հետագայում աճեցի ու հասա հաջողությունների այն ձայնով, որով ինձ օժտել էր բնությունը:

600x580

-Հանդես եք եկել մի շարք երկրներում, մասնակցել տարբեր մրցույթների՝ ունենալով մեծ հաջողություններ, հիմա փորձեք հիշել եւ ասել՝ ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ ելույթը, որը երբեք չեք մոռանա:

-Դժվար է առանձնացնել հենց մեկը. մի քանիսն են, բայց ամենահիշարժանն ինձ համար Վենետիկի Դոժերի պալատում իմ ելույթն էր, որտեղ երգել եմ Բարոկո երաժշտություն եւ Կոմիտաս, ինչպես նաեւ Հռոմի Պապի առջեւ ելույթս, որի ժամանակ կատարել եմ Մխիթար Աբահոր ստեղծագործությունները:

-Սովորել եք համաշխարհային օպերային լեգենդ Լուչիանո Պավարոտիի մոտ, ինչպե՞ս ստացվեց այդ ամենը եւ ի՞նչ տվեց դա Ձեզ, որ ուրիշ ոչ մի տեղ դեռեւս չէիք ստացել:

-Այնպես ստացվեց, որ համերգներով գնացի Միլան, համերգներին ներկա էր Պավարոտիի իմպրեսարիոն, հենց նա էլ ինձ ծանոթացրեց մեծանուն երգչի հետ, իսկ վերջինս, ինձ լսելով, ասաց. «Ես այս աղջկա հետ անպայման պետք է աշխատեմ»: Ուսումը Պավարոտիի մոտ տեւեց վեց ամիս, դա իտալական դպրոց էր, որն ինձ այնքան շատ բան տվեց ու այնքան անհրաժեշտ եղավ. Հայաստանում, ճիշտ է սովորում ես, բայց այն, ինչ կստանաս Իտալիայում, ուրիշ ոչ մի տեղ չես ստանա:

600x580

-Մագդա´, ի՞նչ կասեք մեզ մոտ՝ Հայաստանում, օպերային երգարվեստը համապատասխան բարձրության վրա է գտնվո՞ւմ, ի՞նչ եք, օրինակ, զգացել հանդես գալով այլ երկրների բեմերում, մի բան, որ մեզ մոտ բացակայում է:

-Ես տեսնում եւ լսում եմ՝ ինչքան տաղանդավոր երգիչներ մենք ունենք, եւ, իսկապես, մեր երգիչ-եչգչուհիները՝ տարբեր ժանրերի, կարող էին աշխարհին զարմացնել: Կուզեի՝ մեզ մոտ կամեցողություն լիներ, գնահատեին տաղանդ ունեցողներին եւ խանգարելու փոխարեն օգնեին: Օրինակ՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել մշակույթի նախարարությանը, ով մի քանի օր առաջ շատ մեծ բան արեց թատրոնի համար, համաշխարհային աստղի՝ Մոնսերատ Կաբալեյի հետ կազմակերպեց եւ անցկացրեց մաստեր կլաս: Իսկ ինձ համար այնքան թանկ պահ էր, երբ նա, իմ ելույթից հետո, հուզվեց եւ ասաց. «Հուզվել եմ շատ»:

-Ի՞նչ եք զգում երգելիս:

-Այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ երգն ինձ հեշտ է տրվել, որ ես բացարձակ լարվածություն չեմ զգում բեմում եւ ոչ էլ տեխնիկական այլ դժվարություններ, երգն իմ ներսից ուղղակի հոսում է:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերերգը որը նաեւ բերել է Ձեզ մեծ հաջողություն:

-Ինձ շատ հոգեհարազատ է «Տոսկան», որը դեռ չեմ երգել, «Աիդան» եմ շատ սիրում. այն իմ հոգու մեջ է մտած, շատ մոտ է իմ հոգուն՝ իր մաքրությամբ, իր պարզությամբ:

600x580

-Ստեղծագործական ի՞նչ երազանքներ ունեք, բացի վերոնշյալից:

-Հայաստանը միշտ բարձունքում լինի, իսկ մեր օպերային թատրոնն էլ լինի առաջինը, որտեղ շատերը ձգտեն հանդես գալ:

-Իսկ Հայաստանից դուրս Ձեր գործը շարունակելու առաջարկներ ստանո՞ւմ եք:

-Իհարկե, կան:

-Իսկ հնարավո՞ր է՝ մի օր հեռանանք, կա՞ ինչ-որ բան, որը Ձեզ կմղի այդ քայլին:

-Հնարավոր է. ես երգել եմ ուզում, իսկ մեր թատրոնում պետք է սպասես մինչեւ քո հերթը հասնի, դա ինձ չի գոհացնում՝ որպես պրոֆեսիոնալ արտիստի, նաեւ այն միանձնյա որոշումները, որոնք կայացվում են թատրոնում, դա եւս արտիստի համար անհետաքրքիր է: Ահա այս ամենը կարող է ինձ դրդեն՝ մի օր հեռանամ այստեղից:

-Ինչպե՞ս եք հաղթահարում այն դժվարությունները, որոնց բախվում եք Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում:

-Ամեն դեպքում, ինչ էլ լինի, մարդ չպետք է կոտրվի, Արշավիր Կարապետյանը լավ խոսք ուներ, ասում էր՝ «19:30-ին բեմում կապացուցեմ», պետք է չկոտրվել մինչեւ այդ պահը, իսկ դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Արտիստի համար ամենակարեւորն իր որակական վիճակն է:

600x580

-Եթե մի կողմ թողնենք ստեղծագործական կյանքում ունեցած Ձեր բազմաթիվ ձեռքբերումները, ի՞նչ կասեք անձնական կյանքում գրանցված Ձեր հաջողությունների մասին:

-Ես չափից շատ եմ նվիրվել կարիերայիս, բայց գտնում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է լինի մայր, ունենա ընտանիք եւ լինի սիրված, հուսով եմ՝ դեռ կհասցնեմ:

-Փաստորեն կարիերան որոշակիորեն խանգարել է Ձեզ՝ անձնական կյանք ունենալ...

-Ո´չ, դրա համար ուղղակի շատ մեծ ցանկություն է պետք, եթե դա լինի, ժամանակ անպայման կգտնվի:

-Իդելական տղամարդը Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի:

-Տղամարդը պետք է լինի «խոսքին տեր» անձնավորություն, այնպես անի, որ իր խոսքը կշիռ ունենա:

600x580

-Մագդա´, իսկ որպես կին՝ ի՞նչ թուլություններ ունեք:

-Շատ եմ սիրում խոհանոց, սիրում եմ ամեն անգամ մի նոր բան պատրաստել եւ զարմացնել, ի դեպ, դա ինձ մոտ շատ լավ ստացվում է (ծիծաղում է):

-Եթե ամեն ինչ նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Երեւի թե ոչ մի բան (մտածում է), չնայած կա մի բան, որը կփոխեի՝ անձնական կյանքս մի քիչ ավելի շուտ կդասավորեի:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6067 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Harutyun Arzumanyan | 22-06-2013 18:58
Magda jan, husov em, vor iradrutyun@ mer operayum kpokhvi, yev du kerges u kkhaghas qez arjani derer@. Apsos en ayn tariner@, vor animast korum en inch-vor meki chkametsoghutyan kam ughaki chhaskanalu patjarov. Iharke, yete operayum ayd meki hamar amenatoghutyun e u ahavor mtnolort e tirum, aydpes el petq e lini. Bayc da haverj che hastat. Mi or ardarutyun@ khastatvi. Iharke, vorqan shat linen qez pes anvakh u jshtakhos yerajishtner, aynqan shut klini da. Isk mer yergichneric shat-shater@ miayn etevits en pntpntum u vat baner khosum. Vakhn e tirum. Chen haskanum, vor henc irenq en pokhoghn irenc jakatagreri!!! De yete che- aydpes el kheghj-kheghj kspaseq- mi lav ori huysov-vor karogh e dzez el mardu kam yerajshti tegh dnen. Hima giteq, che, vor dimum enq tvel, vorpeszi steghtsvi dirijorakan kollegia u mi mardu diktaturan, vorn i dep ghekavarvum e voch te irakan arjeqnerov, ayl miayn andznakan shaherov u vakhi gortsonov-chlini te mekn irenic shat yereva kam ir khosqin pakas karevorutyun tan, tekuz ayd khosq@ skhal lini-- ,,YA TUT RESHAYU,,.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017
Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին:

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017
Թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, բայց թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում

07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։

«Ինչպես և բոլոր բրազիլուհիները, ես շատ բռնկվող եմ»․ Ալեսանդրա Ամբրոսիո

07.04.2017
Հարավային Ամերիկայի մոդելներից ամենաերկար ոտքեր ունեցող գեղեցկուհին շատ աշխատասեր է, սակայն միաժամանակ շատ բաց և շփվող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-11-2018 00:43
Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ հրապարակման համար ստանում է 720000 դոլար։
19-11-2018 00:29
Բրիտանական ,,Սպանելով Եվային,, թրիլերը գլխավորել է 2018 թվականի լավագույն սերիալների ցուցակը։
19-11-2018 00:02
«Ոսկե գլոբուս» մրցանակը, որ, որպես հանդիսատեսի ամենասիրելի դերասան, 1961թ․ շնորհվել էր Մերլին Մոնրոյին (1926-1962)՝ ամերիկյան աճուրդում 250 000 դոլար ռեկորդային գնով է վաճառվել։
19-11-2018 00:01
41-ամյա Ջեսիկա չեսթեյնը և նրա 35-ամյա ամուսինը ծնողներ են դարձել։
19-11-2018 00:01
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ նոյեմբերի 2018 թ

02.11.2018
Անձնական կյանքում ամեն ինչ բարեհաջող կդասավորվի, եթե զուգընկերոջը չծանրաբեռնեք վեճերով և հարաբերությունների պարզաբանմամբ։

LADYNEWS TV
Պոետները չեն մահանում․ Ազնավուր և ZAZ - La Java Bleue
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.11.2018
Դիտվել է 678 անգամ
13.11.2018
Դիտվել է 607 անգամ
16.11.2018
Դիտվել է 593 անգամ
13.11.2018
Դիտվել է 433 անգամ
15.11.2018
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster