Սելենա Գոմեսի գարնանային արձակուրդը ֆիլմ կդառնա
06.03.2012
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի Սելենա Գոմեսն իր ամենամտերիմ ընկերուհու՝ Վանեսա Հադջենսի հետ նկարահանվում է նոր՝ «Գարնանային արձակուրդ» (Spring breakers) ֆիլմում: Գլխավոր դերերում կլինեն Սելենան, Վանեսան և Ջեյմս Ֆրանկոն: Ֆիլմը ուսանողուհիների մասին է, որոնք ռեստորանից գումար են գողանում, որպեսզի ուղևորվեն հանգստի՝ լողափ: Արդյունքում հայտնվում են բանտում: Թմրաբիզնեսով զբաղվող մեկը խոստանում է հանել նրանց բանտից,եթե նրանք սպանեն իր մրցակցին՝ Ջեյմս Ֆրանկոյին:
«Ես երբեք գարնանային հանգստի չէի գնացել և մենք իրականում գնում ենք վայելելու գարունը՝ ես և Վանեսան: Ես հուզված եմ,որովհետև գիտեմ,որ դա իսկական խենթություն է: Դա ուղղակի հիանալի է լինելու,- նկարահանումների ընթացքի մասին պատմել է Գոմեսը:- Մենք ընդամենը 300 դոլար ենք ծախսել մեր լողազգեստների համար և գրեթե ողջ ընթացքում լողազգեստով կամ շորտերով ենք եղել»:
19-ամյա գեղեցկուհին, ով հանդիպում է Ջասթին Բիբերի հետ, համարվում է ամենասեքսուալ կառուցվածքն ունեցող հոլիվուդյան երիտասարդ աստղերից: Դիտվել է 2104 անգամ
|