Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչով են վտագավոր դիետաները

27.05.2013

Բազմաթիվ կանացի ամսագրեր և էլեկտրոնային տեղետվական աղբյուրներ ներկայացնում են ամենատարբեր դիետաներ, որոնք թույլ կտան կարճ ժամկետներում ազատվել զգալի քաշից: Թվում է' ամեն ինչ հեշտ է և արագ, արդյունքն էլ տեսանելի է անգամ անզեն աչքով: Միթե ամեն ինչ այդքան հեշտ է:

Քչերին է դուր գալիս հայելու մեջ իր արտացոլանքը, հատկապես, եթե մոտենում են տաք եղանակները և մերկանում է մարմնի մեծ մասը: Ամենահեշտ միջոցը, եթե հավատանք գովզդին, մարմնի կոռեկցիան է: Իհարկե չի խանգարի նաև սպորտը, սակայն դրա օգնությամբ շատ դանդաղորեն է քաշը նվազում, իսկ մենք ցանկանում ենք հնարավորինց շուտ նիհարել:

Այնուհանդերձ, շատ բժիշկներ խոսում են դիետաների վտանգավոր կողմերի մասին, այն մասին, թե ինչ հիվանդություններ են իրենք ստիպված բուժել դիետաների միջոցով նիհարել ցանկացող կանանց մոտ:

Ինչով են վնասակար դիետաները
Միայն առաջին հայացքից է թվում, որ դիետա պահելիս ամենադժվարը կամքի ուժ ունենալն է, և եթե այն կա, հնարավոր է նիհարել ու վայելել կյանքը: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Խոսելով դիետաներից նախ և առաջ պետք է ասել, որ դրանց մի մասի սննդակարգում ակնհայտորեն կա սպիտակուցների կամ ածխաջրերի պակաս, նաև կան դիետաներ, որտեղ բացառվում է աղի օգտագործումը, ինչը հանգեցնում է ինքնազգացողության վատտթարացման:

Երբ պետք է դիմել բժիշկի
Եթե դիետան սկսելու առաջին օրերից դուք զգում եք դյուրագրգռություն, հոգնածություն, քնկոտություն, թուլություն, կտրուկ փոխվում է ձեր ճնշումը, հաճախակի գլխացավեր եք ունենում, սրտխառնոց, ստամոքսի խանգարում՝ ապա պետք է դիմել բժիշկի: Շատ հնարավոր է, որ դա դիետայի բացասական և վտանգավոր ազդեցությունն է, և լավ է մեռանալ այդ մի քանի կիլոգրամները կորցնելու մասին, բայց ունենալ լավ ինքնազգացողություն: Իսկ եթե կանգ չառնեք, ապա հետևանքները կարող են շատ ցավալի լինել՝ ինֆարկտ, երկրորդ աստիճանի շաքարախտի զարգացում, սրտանոթային հիվանդություններ:

Կա՞ ն արդյոք անվնաս դիետաներ
Իհարկե կան՝ դրանք այն դիետաներն են, որոնք սահմանվել են բժիշկ դիետոլոգի կողմից և որի ընթացքում հաշվի է առնվել ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: Իհարկե պատրաստի դիետայի հետևելն ավելի հեշտ է, այն կարելի է հենց հաջորդ օրվանից էլ սկսել, իսկ բժիշկ դիետոլոգի կողմից կազմվող դիետաների վրա ծախսվում է և երկար ժամանակ, և գումարներ: Սակայն այն առավել անվտանգ է: Հետևաբար, եթե նիհարելու ցանկություն ունեք, և չեք ցանկանում հետո խնդիրներ ունենալ առողջության հետ, պետք չէ ռիսկի գնալ, չէ որ հետևանքները վերացնելը կլինի առավել դժվար և շատ ժամանակ ու գումարներ կպահանջի, քան բժիշկի կողմից անհատական դիետայի սահմանումը:

Լիլիթ Պետրոսյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11473 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 787 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster