Նյու-Յորքի մասնագետները հայտարարել են, որ սեքսուալ կյանքում ակտիվ պետք է լինեն կանայք: Գիտնականներն այդ եզրակացությանը հանգել են ուսումնասիրելով շուրջ 500 մարդկանց ինտիմ կյանքի մանրամասները:
Սակայն ինչպես նշում են մասնագետները, սեքսում կնոջ լիդերությունն իր դրական պտուղներն է տալիս մինչև 29 տարեկանը, իսկ առավել բարձր տարիք ունեցող մարդկանց կարծիքը կտրուկ փոխվում է: Հասուն և փորձառու կանանց ուրախացնում է, երբ տղամարդը հոգ է տանում իրենց մասին, երբ նա դառնում է նուրբ և ենթարկվում է իրենց կամքին:
Նախկինում համարվում էր, որ զույգը սեքսի ղեկը պետք է թողնի տղամարդու ձեռքերում, որ նա ենթարկի կնոջն իրեն: Սակայն Նյու-Յորքի համալսարանի մասնագետները, հարցում կատարելով 18-29 տարեկան 357 կանանց և 126 տղամարդլանց շրջանակում, ժխտել են մեծ տարածում ստացած այս միֆը: Պարզվում է, որ կանանց մեծ մասն իրեն գերազանց է զգում, երբ սեքսի ժամանակ ինքն է թելադրողն ու ակտիվը: Երբ նա ղեկն իր ձեռքն է վերցնում , դա բարձրացնում է նրա ինքնագնահատականը և տղամարդուն ստիպում հպարտանալ իր զուգընկերուհով:
16-06-2026 10:50 Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49 Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46 57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
16-06-2026 01:01 Պոլինա Գագարինան և Սերգեյ Լազարևը թողարկեl են «Happy End» երգը, որը և՛ սրտաճմլիկ է, և՛ պարային։ Արտիստները վաղուց են ընկերներ և միշտ երազել են միասին երգ թողարկել, ու հիմա նրանց ծրագրերը իրականացել են։ Հունիսի առաջին շոգ օրերին Լազարևն ու Գագարինան ներկայացրին իրենց նոր հիթը։
16-06-2026 00:04 94 տարեկան հասակում հունիսի 12-ին կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան Ռոնի Շելը: Նրա մահվան մասին հայտնել է Page Six-ը: