Ինչո՞ւ է հոգնածությունը իրեն զգալ տալիս հատկապես գարնանը: Այնքան պլաններ, ցանկություններ են առաջանում, բայց դրանք իրականացնելու համար կարծես թե ուժ չկա: Բնությունը արթնանում է, իսկ Դուք՝ ոչ: Ուզում եք միայն քնել: Ձմռան քնկոտությունն ու ալարկոտությունը դեռ շարունակում են Ձեզ ենթարկվողի դերում պահել: Սթափվեք ու սկսեք գարունը նորովի: Ահա մի քանի խորհուրդ, որին հետևելով կմոռանաք թուլության ու հոգնածության մասին:
Առաջին հերթին լավ սնվեք: Օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ, շատ հեղուկ խմեք նյութափոխանակությունը լավացնելու համար: Մի մոռացեք նախաճաշել, աշխատեք երկաթով հարուստ սնունդ ընդունել. օրգանիզմին պետք է էներգիա, բավարարեք նաև Ձեր գլյուկոզայի պահանջը:
Խաչ քաշեք դիետաների վրա: Նրանք Ձեզ այս շրջանում իրոք կթուլացնեն:
Նայեք պայծառ գույներին. վայելեք կապույտ երկինքը, ոսկեգույն արևը:Իսկ եթե իրականում նրանց չեք գտնում, ստեղծեք «արևոտ» եղանակ Ձեզ համար, նկարեք արև, երկինք, ու ընդհանրապես նկարեք ինչ ուզում եք, միայն թե՝ պայծառ գույներով:
Զբաղվեք սպորտով, ակտիվ կյանք վարեք, քայլեք պայծառ եղանակին՝ փորձելով անցյալում թողնել սթրեսներն ու վատ հիշողությունները:
Լսեք տրամադրությունը բարձրացնող երաժշտություն: Օրինակ՝ սա...
Հիմնականում արագ ռիթմով, այդպիսի երաժշտության տակ հաճելի է և քայլել, և տարբեր գործերով զբաղվել: Պարեք, երբ հարմար է , նույնիսկ տնային գործեր անելիս: Մասնակցեք հավաքույթների, բաց մի թողեք մարդկանց հետ շփվելու և ցրվելու հնարավորությունը:
Կարդացեք անեկդոտներ և նայեք հումորային ֆիլմեր:Օրինակ, գերազանց միջոց է LN-ի «Ծուռ հայելի» բաժինը, որը կպարգևի Ձեզ լիաթոք ծիծաղ: Իսկ հումորային ֆիլմերը միշտ էլ ապահովում են բարձր տրամադրություն:
Գարունը հոգնածության ու ալարկոտության եղանակ չէ: Շտապեք կյանքից վերցնել առավելագույնը: Իսկ գարունը ևս մեկ առիթ է կյանքը վերագնահատելու և այն նոր ուժերով սկսելու համար:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: