Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես նվազեցնել կնճիռների քանակությունը և կանխել դրանց առաջացումը

02.06.2023

Ավաղ' բնական գեղեցկությունը հավերժ չէ, և վաղ, թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային նշաններ: Կնճիռները, թերևս, դրանցից ամենաանցանկալին են, որոնք հիշեցնում են տարիքի մասին. հայելու մեջ ամեն անգամ նայելիս կինը հիշում է իր իրական տարիքը: Յուրաքանչյուր կնոջ խնդիրն է ոչ միայն ջանք թափել նվազեցնելու կնճիռները, այլ նաև կանխարգելելու դրանց առաջացումը:

Նշենք, որ մաշկի ծերացման հարցում ավելի ճիշտ է կանխարգելել խնդիրների առաջացումը, քան հետո վերացնել դրանք: Եթե կնճիներ արդեն կան, և մշակը վատ վիճակում է, ապա այդ դեպքերում օգնել կարող է միայն պլաստիկ վիրաբուժությունը: Սակայն մինչ դրան հասնելը պետք է փորձել վերացնել դրանք ինքնուրույն:

Խնայեք մաշկը

Մաշկի հետ վարվեք խնամքով, ոչ մի դեպքում լվացվելիս պետք չէ այն դեֆորմացնել: Փորձեք վերաբերվել նրան ինչպես մթանկարժեք իրի:

Ընդունեք վիտամիններ

Վիտամինների պակասը բերում է մաշկի ծերացմանը: Եթե դուք գործարար կին եք և ձեզ չի հաջողվում լիարժեք սնվել, ապա պակասը պետք է լրացնել դեղատից գնված վիտամինների միջոցով: Հատկապես կարևոր են C և E վիտամինները:

Հրաժարվեք ծխելուց

Բացի այն, որ ծխելը գեղեցիկ չի նայվում, ծխախոտի ծխի հետ արյան մեջ անցնող նյութերը զրկում են մաշկին ինքնավերականգնման հնարավորությունից, ինչը հենց բերում է կնճիռների առաջացմանը: Բացի դա, ծխելիս դուք դեմքի միևնույն շարժումն եք ընդունում, ինչը ինքնըստինքյան բերում է կնճիռների առաջացման:

Օգտագործեք հատուկ կոսմետիկա

Կնճիռների դեմ կրեմներն ու քսուկները վաճառվում են բոլոր խանութներում. պարզապես պետք է չծուլանալ և ամեն օր դրանք օգտագործել: Հատկապես կարևոր են C վիտամին պարունակողները. այդ վիտամինը նպաստում է մեռած բջիջների հեռացմանը և ակտիվացնում է կոլլագենի առաջացումը: Այն մաշկը փրկում է կախվելուց:

Երջանիկ եղեք

Սա ամենահեշտ, միաժամանակ ամենաբարդ կետն է: Երջանիկ կանանց մաշկը փայլում է ներսից և առավել հեշտ է կանխել ծերացումը: Ժպտացեք, ծիծաղեք առանց մտածելու կնճիռների առաջացման մասին: Երջանիկ մարդկանց դա չի սպառնում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12711 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային արագ փոփոխվող իրավիճակում մեր օրգանիզմն աջակցության կարիք ունի

12.09.2023
Միշտ չէ, որ հնարավոր է հետևել առողջ ապրելակերպին, սպորտով զբաղվել և ճիշտ սնվել, հատկապես քաղաքային ռիթմով։ Հենց այստեղ են օգնության գալիս վիտամիններն ու հավելումները:

Երակների վարիկոզի կանխարգելման 8 եղանակ. ֆրանսիական մեթոդ

30.08.2023
Ոտքերի երակների վարիկոզը խնդիր է ամենատարբեր տարիքի շատ կանանց համար: Պարզվում է՝ ֆրանսուհիներն այս հարցում առաջ են մնացածներից․ Ֆրանսիայում ոտքերի խնամքի և այս տհաճ հիվանդության կանխարգելման ամենազարգացած մշակույթն է։

Երբ է անհրաժեշտ արեոլապլաստիկա

09.08.2023
Պլաստիկ վիրաբույժները բացատրում են, թե ինչու է այս վիրահատությունն ազդում ոչ միայն կրծքի էսթետիկ տեսքի, այլև կնոջ հոգեբանական վիճակի վրա։

Էնդոկրինոլոգները նշել են այն բանջարեղենը, որը կարող է փրկել քաղցկեղից

14.07.2023
Էնդոկրինոլոգները պատմել են, թե որ բանջարեղենն է որոշ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց։

5 հիվանդություն, որոնցով պայմանավորված է մշտական հոգնածությունը

27.06.2023
Մեզանից շատերն այս ախտանիշը վերագրում են սովորական ծանրաբեռնվածությանը, որը կանցնի մեկշաբաթյա որակյալ հանգստից հետո։ Այդուհանդերձ, բժշկի դիմելն ավելորդ չի լինի։

Ինչպես նվազեցնել կնճիռների քանակությունը և կանխել դրանց առաջացումը

02.06.2023
Ավաղ' բնական գեղեցկությունը հավերժ չէ, և վաղ, թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային նշաններ: Կնճիռները, թերևս, դրանցից ամենաանցանկալին են, որոնք հիշեցնում են տարիքի մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 618 անգամ
26.09.2023
Դիտվել է 196 անգամ
27.09.2023
Դիտվել է 138 անգամ
28.09.2023
Դիտվել է 129 անգամ
29.09.2023
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster