Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե կնոջը լիովին հասկանամ, կդադարեմ սիրել. Սուրեն Շահվերդյան

02.05.2013

Եթե կնոջը լիովին հասկանամ, կդադարեմ սիրել.

Ladynews.am-ի հյուրասրահում է ռեժիսյոր Սուրեն Շահվերդյանը:

-Ռեմարկն ասել է՝  եթե կինը պատկանում է ուրիշի, նա հինգ անգամ ավելի ցանկալի է, քան այն կինը, որին կարելի է ստանալ, համաձա՞յն եք:

-Միգուցե Ռեմարկն այդպիսի բաներ ասելու լուրջ պատճառներ է ունեցել, արի չքննարկենք Ռեմարկին, բայց ես կարծում եմ՝ պատկանել բառը մի փոքր կոպիտ է հնչում. ընդհանրապես պատկանելիությունը կարելի է իրերին եւ անշունչ առարկաներին վերագրել: Կարծում եմ՝ այն մարդը, կապ չունի տղամարդ, թե կին, ով ինքն իրեն չի պատկանում՝ այլ ուրիշին, իր բնությամբ «ստրուկ է»:

600x580

-Շատ տղամարդկանց համար իդեալական են համարվում այն կանայք, ովքեր կարողանում են լռել, իսկ ըստ Ձեզ՝  իդելական կինն ինչպիսի՞ն պետք է լինի:

-Բոլոր մարդիկ ունեն իրենց իդեալներին, ինձ համար իդեալական է այն կինը, ում սիրում եմ: Ինչ վերաբերում է լռելուն, ապա փորձեմ հումորով պատասխանել՝ «երբ խոսում է տղամարդը, կինը պետք է լռի»: Իհարկե, լռել կարողանալու հատկությունը կնոջ մոտ շատ կարեւոր է, երբ խոսելով շատ բան կարող է փչացնել:

-Հնարավո՞ր է՝ կանացի շատախոսությունը Ձեզ նյարդայնացնի, թե՞ Ձեզ հետաքրքիր է անընդհատ լսել կնոջը:

-Խելացի կնոջն անընդհատ կարելի է լսել. կան կանայք, ովքեր շատ հետաքրքիր են խոսում եւ կարող են յուրաքանչյուր թեմայով խոսել:

600x580

-Հաճելի՞ է,  երբ կինը զգում է տղամարդու պաշտպանության կարիքը, թե՞ ցանկալի է՝ կինն այնքան ուժեղ ու կայացած լինի, որ ինքն իրեն կարողանա պաշտպանել:

-Հաճելի է, երբ կինը տղամարդու սերն է զգում. դա նրա համար ե´ւ երջանկություն է, ե´ւ պաշտպանվածություն: Մարդուն պետք է պաշտպանի օրենքը, իսկ, եթե մարդը ջունգլիներում է ապրում, որտեղ ֆիզիկական ուժ է հարկավոր պաշտպանվելու համար, ապա պետք է ուժեղ լինի: Մեր իրականության մեջ կնոջը ֆիզիկապես ուժեղ լինելը չէր խանգարի:

-Իսկ ձեզ՝ տղամարդկանց հաճելի կլնի՞ շրջապատված լինել ֆիզիկապես ուժեղ կանանցով:

-Դե ակնհայտ է՝ մեր շրջակա միջավայրն այդքան էլ «հարմար» չէ թույլ լինելու համար: Պետք է թե´ կին, թե´ տղամարդ ուժեղ լինեն ե´ւ ֆիզիկապես, ե´ւ  հատկապես հոգեպես:

600x580

-Կանանց մեջ Ձեզ համար ամենաանսպասելի բացահայտումները, որ արել եք, որո՞նք են:

-Կինն անվերջություն է, նրան լիովին բացահայտել կարծում եմ՝ երբեւէ ինչ-որ մեկին չի հաջողվել, իսկ նրանց, ում թվում է՝ հաջողվել է, կտխրեցնեմ՝ ասելով, որ այդպիսի բան հնարավոր չէ: Հենց այդ բացահայտումն է ինձ համար ամենաանսպասելին:

-Սուրե´ն, ի՞նչ եք անում եւ ի՞նչ կանեք հետագայում, որպեսզի Ձեր կողքի կինն իրեն միշտ երջանիկ զգա:

-Սիրել եմ, սիրում եմ եւ կսիրեմ…

-Ի՞նչ եք անում, որ նա այդ սերն անընդհատ զգա:

-Սիրում եմ այն կնոջն, ով հիմա իմ կողքին է,  նա այդ սերն  զգում է անընդհատ:

600x580

-Համամի՞տ եք՝ տգեղ կանայք չեն լինում:

-Լինում են՝ վարքով, ներքինով, խառնվածքով:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է կնոջը դարձնում ցանկալի եւ հմայիչ:

-Ես կասեի՝ նախեւառաջ տղամարդը, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ միջավայրն ու պայմանները, որում նա ապրում է:

600x580

-Կա՞ կանանց մեջ ինչ-որ բան, որ ինչքան էլ փորձում եք հասկանալ, մեկ է չի ստացվում:

-Իհարկե կա, եթե հասկանամ, էլ չեմ սիրի:

-Եթե թվարկեք երեք բան, որոնք պետք է կինն անպայման իմանա, դրանք ի՞նչերը կլինեն:

-Կինը պետք է իմանա՝ գեղեցիկ է, սիրված, եւ երրորդը՝ պահանջված:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11666 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Roberto | 19-06-2013 21:30
Your answer shows real inlectigenle.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2025
Դիտվել է 978 անգամ
03.06.2025
Դիտվել է 386 անգամ
04.06.2025
Դիտվել է 349 անգամ
05.06.2025
Դիտվել է 327 անգամ
06.06.2025
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster