Որ անձրևանոցները կփրկեն ճառագայթումից
26.04.2013
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ սովորական անձրևանոցը ընդունակ է զերծ պահել 95 % վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Էմորիյի բժշկական դպրոցի աշխատակիցներն Ատլանտայում կատարել են փորձարկումներ՝ ուսումնասիրելով տարբեր գույների 61-127 տրամագծով 23 անձրևանոց: Փորձարկման ժամանակ չափել են ճառագայթման աստիճանը՝ անձրևանոցով և առանց անձրևանոցի:
Փորձարկումը ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներից ամենաքիչը պաշտպանում է սպիտակ անձրևանոցը՝ 77 տոկոսով, սև անձրևանոցը' 90-95 %, իսկ ճառագայթներից պաշտպանվելու համար ստեղծված հատուկ անձրևանոցը ՝ 99 %-ով:
Այսպիսով, բոլորի համար սովորական դարձած սև անձրևանոցները կարող են լավագույնս պաշտպանել ճառագայթումից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2730 անգամ
|