Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Օրլանդո Բլումի հետ ես կարող եմ համբուրվել ցանկացած պահի. Կիրա Նայթլի

08.04.2013

2005թ. Կիրա Նայթլին գլխավորեց ամենասեքսուալ հոլիվուդյան դերասանուհիների շարքը' ետևում թողնելով Անջելինա Ջոլիին, Ջուլիա Ռոբերթսին և անգամ լեգենդար Մերլին Մոնրոյին: 20 տարեկանում նրա ֆիլմացանկում արդեն 20-ից ավելի ֆիլմեր էին: Նրա անունը նույն շարքում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Միկի Րուրգը, Օրլանդո Բլումը, Ջոնի Դեպը: Կիրան նաև Asprey ոսկերչական տան պաշտոնական դեմքն է:


Այս գեղեցկուհին ծնվել է 1985-ի մարտին Անգլիայում: Նրա ծնողները գրող Շերման ՄակԴոնալդը և դերասան Ուիլ Նայթլին են: Արդեն 3 տարեկանում Կիրան խնդրում էր ծնողներին իրենով զբաղվող գործակալ գտնել: Այս ցանկությունը բնական կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ Կիրան մեծանում էր ստեղծագործող ընտանիքում: Սակայն նրա ցանկության իրականացումն ուշացավ 3 տարով: Իսկ խնդիրը Կիրայի առողջական խնդիրն էր' դիսլեկսիա: Պայմանը մեկն էր. Կիրան կարող էր արտադպրոցական պարապմունքներին մասնակցել, եթե եռանդով փորձեր օգնել բժիշկներին' հաղթահարել հիվանդությունը: «Կիրայի կամքը դրսևորվեց շատ ավելի վաղ, քան կարծում եք: Նա համառորեն հաղթահարեց մի հիվանդություն, որի առկայության դեպքում նա երբեք չէր կարողանա դերասանուհի դառնալ»,- ասում է Կիրայի մայրիկը:

600x580

Առաջին դեբյուտային դերը Կիրա Նայթլին ստացավ 7 տարեկանում: Այնուհետև իրար շարունակվեցին միանգամից տասնյակ առաջարկներ' նկարահանվելու գովազդներում, հեռուստաֆիլմերում:

Դպրոցն ավարտելուն պես Կիրան ընդունվում է քոլեջ, սակայն շուտով ստիպված է լինում լքել այն: Պատճառը չափազանց հագեցած աշխատանքային գրաֆիկն էր: «Ես նկարահանումից նկարահանում էի շտապում' ճանապարհին հազիվ հասցնելով մի համբուրգեր ուտել»:

600x580


Որպես դերասանուհի' իր առաջին լուրջ քայլը «Աստղային պատերազմներ» ֆիլմում նկարահնվելն էր: Կիրային առաջարկեցին նկարահանվել այս ֆիլմում միայն այն պատճառով, որ նա անհավանական նմանություն ուներ արդեն բավականին հայտնի Նաթալի Փորթմանի հետ: Այս դերից հետո բացվեցին դռները դեպի մեծ կինոյի աշխարհ: Այս ֆիլմից հետո Նայթլին նկարահնվում է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օլիվեր Թվիստ»-ը, «Բժիշկ Ժիվագո»-ն:

Բայց իսկական հաջողությունը այցելեց Կիրային 2003թ., երբ մեծ էկրան դուրս եկավ «Կարիբյան ծովի ծովահենները. Սև մարգարիտի անեծքը» ֆիլմը: Այս ֆիլմը Կիրա Նայթլիին դարձրեց իսկական հոլիվուդյան աստղ: Կիրայի հետ նույն ֆիլմում էին խաղում Օրլանդո Բլումը և Ջոնի Դեպը: Կինոքննադատները միաձայն պնդում էին, որ Կիրան ուներ բոլոր հնարավորությունները խամրեցնելու նման դերասանների փայլը իր հիասքանչ խաղով:

600x580

«Ես երբեք չեմ երազել հայտնի դառնալու մասին: Ես գիտեի, որ հայտնի եմ դառնալու, երբ դեռ շատ փոքր էի»: Լրագրողների հավաստմամբ' Կիրան հոլիվուդյան ամենահամեստ աստղերից է: Նա երբեք սկանդալային իրավիճակներում չի հայտնվում, չի վիճում կոլեգաների հետ, համարձակ հայտարարություններ չի անում, այլ իր պրոֆեսիոնալ խաղով օրօրի մեծացնում է իր երկրպագուների բանակը: Կիրա Նայթլիի մասնակցությամբ ամենահաջողված ֆիլմերից են «Իրական սերը», «Հպարտություն և Նախապաշարմունք», որի համար ներկայացվել է Օսկարի, «Անցած գիշեր Նյու Յորքում» «Կարիբյան ծովի ծովահենները» և անկասկած 2012-ին նկարահանված «Աննա Կարենինա» ֆիլմը, որի մասին հոլիվուդյան քննադատներից մեկն ասել է. «Կիրան հեշտությամբ կարողանում է կերտել յուրաքանչյուր կերպար: Նա հոգով է բարձրաշխարհիկ, դրա համար էլ այդպիսի դերերը նա կատարում է ավելի մեծ պոտենցիալով»:

600x580

«Հպարտություն և նախպաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ Կիրան ծանոթանում է մեկ ուրիշ բրիտանացի դերասանի' Րուպերտ Ֆրենդի հետ: Զույգը ազատորեն հայտարարում է իրենց ընկերության մասին: Բավականին երկարատև հարաբերություններն ընդհատվեցին 2010-ի դեկտեմբերին: 2011-ին Կիրան ծանոթանում է իր մեծ սիրո' Ջեյմս Րայթոնի հետ: 2012-ի մայիսին զույգը նշանվում է: «Ես միշտ վստահ եմ եղել իմ զգացմունքների վրա: Ջեյմսը այն մարդն է, ում ուզում եմ կողքիս տեսնել, երբ արթնանամ լիքը կնճիռներով»: Ակտիվ դերասանական կարիերայի հետ մեկտեղ Կիրան հասցնում է ակտիվորեն զբաղվել նաև հարսանեկան պատրաստություններով:

600x580

Մինչև չապրես կյանքիդ կեսը, լուրջ հիասթափությունների չհանդիպես, խորը վերքեր չստանաս, որպես դերասան դու գին չես ունենա:

Մենք բոլորս ուզում ենք իդեալական, աննկարագրելի, աստվածային հարաբերությունների մի մասը լինել, բայց դրանք այդպիսին չեն լինում: Դա երևակայություն է: Կան մի շարք այլ բաղադրիչներ' խանդ, նևրոզ:

Սիրելի տղամարդու համար պատրաստ եմ ամեն ինչի: Կարող եմ նույնիսկ սուրճ պատրաստել նրա համար:

600x580

Օրլանդո Բլումի հետ ես կարող եմ համբուրվել ցանկացած պահի, առանց փորձելու և բոլորովին անվճար:

Ես այդքան էլ շփվող չեմ: Ես հանգիստ եմ, հավասարակշռված և հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում:

Ինձ թվում է' ես պետք է հղիանամ, որպեսզի բոլորը դադարեն խոսել իմ կազմվածքի մասին:

Նկարներում ես մշտապես ապուշի տեսք ունեմ:

600x580

Ես չեմ մտածում սննդի մասին: Դիետայի մասին միտքն անգամ ինձ մոտ պաղպաղակ ու չիփս ուտելու ցանկություն է առաջացնում:

Եթե ես կոշիկներ եմ տեսնում, որոնք ինձ դուր են գալիս, ես դրանք գնում են' անկախ չափսից:

Ես սիրում եմ համեղ ուտել, ճաշակով հագնվել և գեղեցիկ համբուրվել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8840 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 595 անգամ
01.05.2024
Դիտվել է 435 անգամ
26.04.2024
Դիտվել է 234 անգամ
27.04.2024
Դիտվել է 234 անգամ
30.04.2024
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster