Յոգան կարող է կնոջը հասցնել օրգազմի
03.04.2013
Յոգայով զբաղվելը, միանշանակ, օգտակար է, բայց որոշ կանանց համար այն նաև հաճելի է: Համաձայն ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքների՝ շատ կանայք յոգայի պարապմունքների ժամանակ օրգազմ են ապրում:
Կատարվել է լայնածավալ ուսումնասիրություն, որի ժամանակ կանանց 40 տոկոսը խոստովանել է՝ յոգայի պարապմունքների ընթացքում օրգազմ է ապրում: Հարցվածները խոստովանել են, որ պարապմունքների ժամանակ նույնիսկ չեն էլ մտածել սեքսի մասին, իսկ օրգազմ ունեցել են լրիվ անսպասելի: Մասնագետները դա կապում են որոշակի մկանային խմբերի հետ՝ նշելով, որ կինն օրգազմ կարող է ապրել ոչ միայն սեքսի ժամանակ, այլեւ ինչ-որ հպումներից՝ կրծքին, գլխին, ինչպես նաեւ ծննդաբերության եւ, անգամ, թռիչքների ժամանակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7720 անգամ
Читать на русском
|