Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ես և Մովսեսը ֆիլմում չենք ամուսնանա, կյանքում' չգիտեմ. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

30.03.2013

LADYNEWS-ի  «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Անի Երանյանի պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:

Մարիամ- Ո՞ւր ես գնացել Անի ջան: Գործնակա՞ն ուղևորություն է:

Անի Երանյան -Ես մեկնել եմ Մոսկվա, որոշ ժամանակ կբնակվեմ այստեղ: Կոնկրետ գործնական այցով չեմ եկել, բայց մտադրություն ունեմ բիզնեսի ոլորտում մի փոքր ձեռքբերում ունենալ:

Անուշ, Ջուլիա, Լուսինե - Ե՞րբ եք նորից վերադառնալու Հայաստան: Երբ կշարունակե՞ք ձեր դերասանական կարիերան:

Անի Երանյան -Թե երբ կվերադառնամ Հայաստան, ինքս էլ չգիտեմ դեռ, բայց հավատացնում եմ, որ եթե մի փոքր թուլացնեմ  ինձ որպես մարդ, հենց վաղն էլ կգամ:  Կշարունակեմ անպայման, բայց ինձ` որպես դերասանուհու և որպես ուղղակի Անի Երանյանի 5տարվա բուռն աշխատանքից հետո հանգիստ է պետք, որպեսզի ուժերս վերականգնեմ, ինչպես նաև իմ շատ սիրելի հեռուստադիտողին հանգիստ եմ տվել որոշ ժամանակ ինձնից: Ամեն օր բոլորի տանը լինելով՝ չեմ ուզում հոգնեցնել, որպեսզի մի փոքր էլ կարոտեն:

Շուշանիկ- Կցանկանայի իմանալ, թե ունի՞ արդյոք Անին դերասանական կրթություն: Որտե՞ղ է սովորել:

Անի Երանյան- Այո, ունեմ դերասանական կրթություն: Սովորել և ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսը:

Մերի Մկրտչյան- Ո՞րն է մինչ այժմ կատարած Ձեր ամենախենթ արարքը:

Անի Երանյան -Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ խելագարվում են խենթությունների համար և շատ հաճախ է ինձ մոտ ստացվում դա: Բայց մի դեպք պատմեմ.  մի օր Մոսոյի հետ զբոսնում էինք կամուրջի մոտով, ասաց` կարո՞ղ ես բարձրանալ կամրջի վրա և 15 քայլ անել: Իսկ ես առհասարակ բարձրություններից վախենում եմ, ֆոբիա ունեմ:  Ասացի` այո, և նրա օգնւթյամբ բարձրացա ու 16 քայլ անելուց հետո իջա: Այնպես որ ինքս իմ աչքերում շատ ռիսկային քայլ արեցի:

Աննա Թադևոսյան- Ինքդ քեզ համարո՞ւմ ես լավ դերասանուհի:

Անի Երանյան -Այդ հարցին ես չեմ պատասխանի, քանի որ դրան պետք է պատասխանեք դուք և բոլոր մյուս հեռուստադիտողները: Լսածս կարծիքներից կարող եմ ասել, որ ոմանց համար` այո, ոմանց համար էլ՝ ոչ: Չեմ կարող բոլորի համար լինել լավը:

Նարե-                  1. Դուք ձեզ ավելի շատ որպես դերասան եք տեսնում ,թե՞ երգչուհի:

Անի Երանյան - Ես ունեմ երաժշտական կրթություն: Ժամանակին զբաղվել եմ երաժշտությամբ, բայց սիրածս աշխատանքը և ինքս էլ ինձ համարում եմ դերասանուհի, ով պարզապես սիրում է նաև երգել:

2. Երեք բառով բնութագրեք Ձեզ, խնդրում եմ…

Անի Երանյան -Մի փոքր բարդ է ինքս ինձ նկարագրելը և այն էլ  3 բառով… Բայց ասեմ, որ վատ մարդ չեմ, հայացքիս պետք չէ խաբվել:

3. Օրվա մեջ ամենից հաճախ ի՞նչ եք անում:

Անի Երանյան -Մարտի մեկից սկսած ամենից հաճախ  կարոտում եմ…(

Մայուշիկ- Հնարավո՞ր է մոտակա ժամանակներում նոր ֆիլմում Ձեզ տեսնենք:

Անի Երանյան -Մոտ ժամանակներում դժվար թե ինձ նոր ֆիլմում տեսնեք: Իհարկե, շատ եմ կարոտել աշխատանքս, բայց դեռ ոչ:

Քրիստինա- Երբևէ խանգարե՞լ է քեզ սեփական գեղեցկությունը:

Անի Երանյան -Ժամանակին խանգարել է, իսկ այժմ փորձում եմ ճիշտ օգտագործել: Չնայած ինքս կարծում եմ, որ գեղեցկությունն ավելի շատ օգնում է, քան խանգարում, բայց երբեմն էլ հակասում եմ ինձ: Ամեն դեպքում, շնորհակալ եմ կոմպլիմենտի համար (ժպտում է-LN):

Լիանկա-  Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը: Վառ հիշողություններ ունե՞ք:

Անի Երանյան -Շատ լավ մանկություն եմ ունեցել և մինչև օրս էլ  վայելում եմ մանկությունս:  Վառ հիշողություններ չունեմ: Երբ պատմում են ինչ-որ բան, այդ ժամանակ վերհիշում եմ… Գիտեմ, որ շատ խելոք երեխա եմ եղել:

Նարի, Մայուշիկ- Սիրելի Անի Երանյան, խնդրում եմ պատասխանել մեկ հարցի` ինչի՞ց եք վախենում:

Անի Երանյան -Վախենում եմ կորստից: Երբ քեզնից ոչինչ կախված չէ, և դու կորցնում ես սիրելի մարդկանց…   Դրանից ավելի վախենալու բան չկա ինձ համար, մի բան, որում քո ուժը, ցանկությունը և էությունը չեն կարող պայքարել:

Նելլի- Զբաղվո՞ւմ ես սպորտով:

Անի Երանյան -Երբ Երևանում էի, ժամանակս այդքան էլ չէր հերիքում, որ մեկ ուրիշ բանով էլ զբաղվեի:  Բայց հիմա ունեմ շատ ժամանակ և մարզասրահ եմ այցելում, լողավազան: Սիրում եմ սպորտ,  նամանավանդ ֆուտբոլ և բռնցքամարտ:

Մարի Անտոնյան- Ուրիշ մասնագիտություն ունե՞ք:

Անի Երանյան -Ունեմ երաժշտական կրթություն, բայց ուրիշ մասնագիտություն ունենալու մասին մտածում եմ:

Մարիա- Հետաքրքիր է` ի՞նչ նվերներ ես սիրում ստանալ ( հատկապես սիրելիից) :

Անի Երանյան -Ես ամեն տեսակի նվերներ եմ սիրում: Կարևորը ուշադրությունն է, և որ սրտանց լինի և հատկապես սիրելիից:

Նարե Ալավերդյան- Կա՞ այնպիսի ֆիլմ, որում կցանկանայիք նկարահանվել:

Անի Երանյան -Այսպես պատասխանեմ հարցին`  կուզեմ, որ մեր երկրում ավելի շատանան լավ սցենարիստները, շնորհքով ռեժիսորները, և միախմբված աշխատանքից  ստեղծվեն շատ լավ ֆիլմեր, և կկարողանանք կերտել նոր կերպարներ:

Սեդուլ- Ո՞վ է այժմ Անիի կողքին: Ո՞վ է նրա սրտի տիրակալը:

Անի Երանյան -Ներեցեք այս հարցին չպատասխանելու համար,   որովհետև ես ձեզ հետ անկեղծանում եմ որպես մարդ, որպես դերասանուհի, բայց անձնականս չեմ ուզում մասսայականացնել:

Նարե Հակոբյան- Մարդկանց մեջ  առաջին բանը, որին ուշադրություն եք դարձնում և գնահատում, ի՞նչն է: Կշփվե՞ք արդյոք անծանոթի հետ և հնարավորություն կտա՞ք Ձեզ ճանաչելու:

Անի Երանյան -Յուրաքանչյուրի մեջ առաջնայինը մարդ տեսակն եմ գնահատում, անկեղծությունը: Իսկ շփվելը, իհարկե շփվում եմ, ապա ինչպե՞ս առանց դրա: Իմ աշխատանքի մասն է կազմում շփվելը մարդկանց հետ և փոքր-ինչ թույլ տալ ճանաչել  ինձ, բայց ոչ բոլորին: Իսկ սոցցանցերում փորձում եմ հասցնել պատասխանել բոլորի հարցերին, պատասխանել և շնորհակալության խոսք ասել նրանց բարեմաղթանքների և կարծիքների համար, ցավոք ոչ բոլորին եմ հասցնում:

Մել Կարապետյան- Անին և Մովսես Երեմյանը միասի՞ն են:

Անի Երանյան --Ներեցեք )) 

Մարիետտա Նիկոյան- Եթե ստիպված լինեք ընտրություն կատարել սիրած էակի և աշխատանքի միջև, ինչպե՞ս կվարվեք:

Անի Երանյան -Միանշանակ ընտանիքից առավել ոչ մի աշխատանք և ոչ մի այլ բան չի կարող լինել, որովհետև կնոջ համար կանացի լիարժեք եջանկությունը հենց կայանում է ընտանիք ունենալու մեջ, բայց ես համոզված եմ, որ իմ կողքին կլինի այնպիսի տղամարդ, ով ամեն հարցում ինձ կօգնի և կգնահատի:  Մի խոսքով` մարդուն սիրելու և ընդունելու դեպքում ես ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին կա և այն ամենով, ինչ նա ունի: Կարծում եմ` իմ կյանքում այլ կերպ չի կարող լինել: 

Դիանա- Անի Երանյանն ամուսնանալո՞ւ է «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի Սաշի կերպարը մարմնավորող Մովսեսի հետ: 

Անի Երանյան -Ֆիլմում` ոչ, կյանքում` չգիտեմ )) :

Վաչագան Ադամյան- Ձեր մարմնավորած ամենասիրելի կերպարը ո՞րն է:

Անի Երանյան -Իրոք իմ ոչ մի խաղացած կերպար չեմ կարող առանձնացնել, որովհետև ամեն մեկի կյանքով ապրել եմ նույն ոգևորվածությամբ, նույն անհանգստությամբ: Նրանցից յուրաքանչյուրին ես սիրում եմ:

Ինգա Մկրտչյան- Նկարահանվելո՞ւ եք արդյոք ուրիշ հեռուստասերիալներում:

Անի Երանյան -Կնկարվեմ հեռուստասերիալներում, թե ոչ, չգիտեմ, ժամանակը ցույց կտա, բայց որ կշարունակեմ իմ աշխատանքը, դա հաստատ է:

Անի Նավասարդյան- Անի ջան, հնարավո՞ր է Մոսկվայում տեսահոլովակ նկարահանես: 

Անի Երանյան -Մոսկվայում տեսահոլովա՞կ:  Ոչ, չեմ կարծում , թե կարիքը կա:

Կլարա- Իսկ կարելի է իմանալ, թե ի՞նչ բիզնես ունես Մոսկվայում:

Անի Երանյան -Հենց վերջնական փուլին հասնեմ, ունենամ, անպայման կասեմ:

Նարինե Միքայելյան- Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը, դերասանուհին, դերասանը:

Անի Երանյան -Քանի որ չունեմ «ամենասիրած» ոչ մի բան, կան ֆիլմեր, որտեղ կամ հավանում եմ դերասանի խաղը, կամ ռեժիսորական աշխատնքը, կամ օպերատորականը: Կան դերասաններ, որոնց կոնկրետ ֆիլմերում եմ սիրում, նշեմ մի քանիսին` Մեգ Ռայան, Քամերոն Դիազ, Մերիլ Սթրիփ, Շերոն Սթոուն, Շերլիզ Թերոն, Անջելինա Ջոլի, Ջուլյա Ռոբերթս ու շատ շատեր…  Ջորջ Կլունի, Ալ Պաչինո, Բրեդ Փիթ, Անտոնիո Բանդերաս, Մել Գիբսոն, Միկի Ռուրգ, իսկ ֆիլմերից` «Бойцовский клуб», «Монстр», «Титаник »և այլն:

Քրիստինե Գրիգորյան- Ունե՞ք առաջարկներ նկարահանվելու նոր նախագծերում:

Անի Երանյան -Առաջարկներ կան իհարկե, բայց կիրականացնենք ընդմիջումից հետո:

Արմինե Աբաջյան- Ուզում եմ միշտ ժպտաս: Ո՞ւմ հետ ես շփվում հայկական շոուբիզնեսից:

Անի Երանյան -Ժպտացի, շնորհակալ եմ: Շփվում եմ շատերի հետ, բայց չեմ կարևորում այդ փաստը: Ինձ համար ամենակարևոր մարդկանցից շատ քչերը կապ ունեն շոուբիզնեսի հետ:

Թիմա Մուրադյան- Ի՞նչ անուններ եք նախընտրում` տղայի և աղջկա:

Անի Երանյան -Նատալի, Մարիա, Վարդան, Ալեքս:

Նարինե Օրդյան- Ինչպե՞ս եք վերաբերվում վաղ տարիքից սիրային հարաբերությունների մեջ մտնելուն:

Անի Երանյան - Ոչ մի բան ժամանակից շուտ կամ ուշ ճիշտ չէ և լավ չէ:  Կարծում եմ` ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի:

Ամալյա Նալբանդյան- 1. Ինչպե՞ս ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր քննադատում կամ չեն գնահատում աշխատանքդ:

Անի Երանյան -Առողջ քննադատություններին շատ նորմալ եմ վերաբերվում. եթե կա գնահատելու հնարավորություն, ամեն մարդ իր մեջ գնահատականը տալիս է, չես կարող բոլորի համար լինել լավը, գեղեցիկ և գնահատված:

2. -Հետևո՞ւմ ես առողջ ապրելակերպին:

Անի Երանյան -Այ առողջ ապրելակերպին հետևելը մի փոքր դժվար է:  Իմ պատկերացրած առողջ ապրելակերպին փորձում եմ հետևել, բայց կարծում եմ, որ ոչ մեկի կյանքում չի ստացվում այն մաքսիմալ կերպով ապահովել:

Արմինե- Ինչո՞ւ այլևս «Թոփ 10» չես վարում:

Անի Երանյան - Չեմ վարում այն պատճառով, որ այլևս Երևանում չեմ, բայց շատ ուրախ եմ, որ այն վարում է Գևորգյան Արևիկը, կարծում եմ` շատ գեղեցիկ և նորովի կներկայացնի, կարդարացնի բոլորի սպասումները: Հաջողություն եմ մաղթում նրան:

Ռիմա Հարոյան- Բարև Անի ջան, շատ եմ սիրում քեզ և որպես դերասանուհու, և որպես մարդու: Ի՞նչ ֆորմատի հաղորդման կամ սերիալի մեջ կցանկանայիր նկարահանվել:

Անի Երանյան -Բարև ձեզ, շնորհակալ եմ: Կարևորը լավը լինի, ճաշակով և աշխատելու հնարավորություն ունենաս որպես դերասան:

Սյուզի Ադամյան- Կյանքում յուրաքանչյուրի մոտ էլ լինում են դժվարություններ, որ քեզ թվում է` այլևս չես կարող հաղթահարել: Դուք էլ երևի բացառություն չեք ,ինչպե՞ս եք հաղթահարում և ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնվածներին:

Անի Երանյան -Իհարկե բացառություն չեմ, և կարծում եմ, որ յուրաքանչյուրիս ամեն օրվա ամեն քայլն է դժվարություն.. Եվ պետք է պարզապես ուժեղ լինես, հավատաս ուժերիդ և առաջ գնաս, միշտ լինես այնտեղ, որտեղ պետք է և հեռանաս ճիշտ ժամանակին:  Ինձ օգնել են ծնողներս և ինքս ինձ, կամքի ուժը, աղոթքներս, Աստված, բայց առաջինը ինքդ քեզ պետք է օգնես, հավատաս և միշտ առաջ…. Դժվարություններով հաղթահարածը միշտ ավելի քաղցր և պիտանի է լինում: Ինչը հեշտ է տրվում, նաև հեշտությամբ կորչում է: Հուսով եմ, որ ձեր և բոլորիս կյանքում ամեն դժվարություն ճիշտ կհաղթահարվի:

Բացի հարցերից,  բազմաթիվ ընթերցողներ Անիին էին հղել իրենց բարեմաղթանքները, ողջույնի և հիացմունքի խոսքերը: Չանտեսելով ոչ մի գրառում` Անին պատասխանում է. «Շնորհակալ եմ ձեր հղած բոլոր ջերմ ու բարի խոսքերի համար, ձեր գնահատականի, ձեր աջակցության համար»:

Համակարգեց Նելլի Ղարիբյանը

 Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 22147 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Nare | 02-04-2013 18:25
Shnorhakalutyun patasxani hamar))*-*

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1588 անգամ
17.11.2026
Դիտվել է 416 անգամ
18.11.2026
Դիտվել է 400 անգամ
20.11.2026
Դիտվել է 271 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster