Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անձնական կյանքում որոշումներ կայացնելիս մի հետևեք հորոսկոպներին, այլ սրտի ձայնին

29.03.2013

Կինը մեծ ռիսկի կդիմի, եթե ամուսնանա տղամարդու հետ՝ ծանոթության օրից գոնե մեկ օրացուցային տարին չլրացած: Աստղագուշակների հավաստմամբ' 12 ամիսների ընթացքում Արեգակը կատարում է մեկ լիարժեք պտույտ ' անցնելով Զոդիակի բոլոր համաստեղություններով: Հենց այս ժամանակահատվածում էլ մարդն իրեն կարող է դրսեւորել ամենատարբեր իրավիճակներում, ուստի պետք է հաշվի առնել սա եւ երկար խորհել մինչև ամուսնական կապի մեջ մտնելը:

Սա աստղագուշակության հերթական «հուշումներից» է, որոնց մարդիկ հակված են հավատալու, և որի վերաբերյալ իր ընթերցողներից հարց էր ստացել LADYNEWS-ը: Թե որքանով են նմանատիպ պնդումները համապատասխանում իրականությանը, եւ ինչո՞ւ են մարդիկ հավատում գուշակություններին փորձեցինք պարզել` զրուցելով աստղագետ Արեգ Միքայելյանի եւ հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

«Կան այդպիսի տեսակետներ' իբր աստղերը, մոլորակները ինչ-որ կերպ կապ ունեն մարդու ճակատագրի հետ, բայց դրանք չունեն գիտական հիմնավորում: Ե՛վ համաստեղությունները, ե՛ւ հորոսկոպները ստեղծված են մարդու կողմից եւ ունեն պայմանական բնույթ: Գիտականորեն ապացուցված է' ցանկացած աստղագուշակություն անհեթեթություն է. այդ ամենը չունի ոչ մի գիտական հիմք » ,- այսպես մեկնաբանեց աստղերի , արեւի ունեցած ազդեցությունը մարդու ճակատագրի վրա աստղագետ Արեգ Միքայելյանը: Աստղագետը , խոսելով գուշակությունների մասին , գիտականորեն հիմնավորեց եւ փաստեց , որ նմանատիպ կանխատեսումներին հավատալը եւ դրանց որեւէ նշանակություն տալը պարզապես անիմաստ է: «Պետք է սկսել նրանից, որ համաստեղությունների անունները մարդիկ են դրել, հետո սկսել են կառուցել երեւակայական տեսություններ'իբր Կշեռքի համաստեղության տակ ծնված մարդը հավասարակշռված է, բայց դա մենք ենք կոչել «կշեռք» եւ կարող էինք լրիվ այլ բան կոչել: Հիմնականում արտաքին տեսքից, մի քանի պայծառ աստղերի միացումից եւ ինչ-որ պատկեր երեւակայելով' մարդիկ հին ժամանակներից սկսած համաստեղություններին ինչ-որ անուններ են տվել»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով' իրականում համաստեղությունը միայն այդ պայծառ աստղերը չեն. բազմաթիվ այլ աստղեր էլ կան: Յուրաքանչյուր համաստեղությունում հարյուրավոր պայծառ աստղեր են, որոնք տիրույթ են կազմում, այսինքն' համաստեղությունը սահմաններ ունի. ն«Նաեւ կարելի է խոշոր աստղադիտակներով խորանալ տիեզերքի մեջ եւ տեսնել բազում թույլ ատղեր»: Արեգ Միքայելյանի մեկնաբանմամբ' այդ պատկերները միանգամայն ձեւական են, երեւակայական, եղել են դեպքեր' համաստեղությունները նույնիսկ պատկերների պատճառով չեն կոչվել, այլ ինչ-որ առասպելների, որոնց հերոսներին «երկինք բարձրացնելու» եւ անմահացնելու նպատակով, մարդիկ դիմել են այդպիսի քայլերի:

«Օրինակ' «Անդրոմեդայի» առասպելաբանությունը, որի հերոսների անուններով կան համաստեղություններ: Դրանք իհարկե Զոդիակի համաստեղություններից չեն. այնտեղ տասներկուսն են, դա այն ուղին է, որով անցնում է Արեգակը: Իհարկե այստեղ էլ պետք է ասել, որ Արեգակն իրականում անցնում է ոչ թե 12, այլ 13 համաստեղությամբ. պայմանականորեն վերցված է 12-ը' կապված 12 ամիսների հետ: Արեգակը իրականում յուրաքանչյուր համաստեղությամբ մեկ ամիս չի անցնում, այսինքն' կլորացված է. կան շատ փոքր համաստեղություններ, որոնցում մնում է 14-15 օր, կան մեծերը, որոնցում մնում է 40-45 , ստացվում է'այդ բաժանումները լրիվ պայմանական են եւ սխալ» ,- նշեց աստղագետը :

Անդրադառնալով մարդկանց, իսկ ավելի հաճախ կանանց ՝դեպի աստղագուշակությունն ունեցած հավատին' Արեգ Միքայելյանը նկատեց. «Կանայք, լինելով ավելի զգացմունքային եւ էմոցիոնալ, հակված են հավատալու աստղագուշակությանը եւ նմանատիպ երեւույթների: Ատղագուշակությանը հավատալը 21-րդ դարում առնվազն հետամնացություն է: Մարդիկ, երբ ընդունում են իրենց անձնական կյանքի հետ կապված այնպիսի կարեւորագույն որոշում, ինչպիսին ամուսնությունն է, պետք է զերծ մնան աստղագուշակությանը հավատալուց, պետք է հետեւեն միայն սրտի ձայնին»,- ասաց Արեգ Միքայելյանը :

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ , ով եւս նշեց ' աստղագուշակությանն ու հորոսկոպներին լուրջ չի վերաբերվում: «Աստղագուշակությունը չունի ոչ մի գիտական հիմք , ավելին ասեմ ' եթե նույն մարդկանց ուսումնասիրում ենք լուրջ թեստերի եւ հորոսկոպների միջոցով , ապա արդյունքների միջեւ ոչ մի կապ չի լինում : Դա նշանակում է ' երկուսից մեկը սուտ է՝ կամ' հորոսկոպը , կամ ' մշակված եւ լուրջ գիտական թեստերը: Բնականաբար, ես հավատում եմ գիտական թեստերին, հետեւաբար ամուսնական զույգի ընտրության հարցում երբեք չի կարելի հիմնվել հորոսկոպների վրա» ,- ասաց հոգեբանը : Նրա կարծիքով ' եթե կան այդպիսի պնդումներ, որ ապագա ամուսնուն կամ կնոջը ճանաչելու համար անհրաժեշտ է մեկ տարի, ապա դա բավական ռացիոնալ է. իհարկե, ցանկալի է ճանաչել զուգընկերոջը մինչ ամուսնությունը, սակայն կան որոշակի նրբություններ: «Սիրահետման փուլում կողմերից յուրաքանչյուրը, եթե իսկապես ձգտում է ամուսնության , ապա իրեն լիովին անկեղծ չի պահի, այսինքն ' կձգտի դրսեւորել լավագույն կողմերով, քանի որ նպատակ ու խնդիր ունի գրավելու դիմացինին , թեկուզ անգիտակցորեն կթաքցնի իր թերությունները: Դա նշանակում է, որ դիմացինին ճանաչելը դժվար կլինի : Կողմնակի դիտումներ կատարելով ' մարդուն ավելի հեշտ կլինի ճանաչել: Այն , որ մինչ ամուսնությունը զույգին որոշակի ժամանակահատված պետք է , լիովին ճիշտ է » ,- պարզաբանեց Հրաչյա Ամիրյանը : Հոգեբանի խոսքով՝ մարդուն ճանաչելու հստակ ժամկետներ չեն կարող սահմանված լինել. դա անհատական խնդիր է: Խորաթափանց , քիչ թե շատ կենսափորձ ունեցող մարդիկ կարող են ավելի արագ ճանաչել մարդուն, իսկ այդ տեսակ հարաբերություններում բավարար փորձ չունեցողները կդժվարանան , հատկապես եթե սիրահարված են : « Գիտության ստեղծած մեթոդներն ու մշակումներն այդքան էլ հեշտ չէ ընկալել. դա որոշակի ինտելեկտուալ պատրաստվածություն , հատուկ գիտելիքներ է պահանջում , իսկ հորոսկոպները շատ մատչելի են ու պարզունակ ջախջախիչ մեծամասնության համար. մարդիկ էլ, առանց երկար խորհելու, պարզապես հավատում են »,- բացատրեց հոգեբանը' անդրադառնալով աստղագուշակության հանդեպ հավատին :

«Ցանկացած գիտության միշտ ուղեկցել է ինչ - որ կեղծ գիտություն , օրինակ' քիմիայի զարգացմանը զուգահեռ եղել է ալքիմիան , աստղագիտությանը' աստղագուշակությունը և այլն… Միայն պարզամիտ մարդկանց կարելի է հավատացնել՝ իբր աստղագուշակությունը հիմնվում է ինչ-որ գիտական սխեմաների, հաշվարկների վրա: Պետք է կարողանալ հստակ տարբերել գիտությունը կեղծ գիտությունից : Աստղգուշակությունը պնդում է, որ մոլորակները ազդում են մարդու ճակատագրի վրա , բայց  որտեղի՞ց է գալիս այդ պնդումը, եւ ի՞նչ մեխանիզմով կարող է մոլորակը ազդել մարդու ճակատագրի վրա, ոչ մի աստղագուշակ չի կարող պատասխանել» ,- պարզաբանեց Հրաչյա Ամիրյանը :

Ինչ վերաբերում է զուգընկերոջ ընտրության ու ճանաչման հարցին, հոգեբանն ասաց ' ուղղակի ծիծաղելի է հետեւել աստղագուշակությունների, հորոսկոպների կամ թեստերի :

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10253 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 402 անգամ
25.04.2024
Դիտվել է 235 անգամ
26.04.2024
Դիտվել է 203 անգամ
27.04.2024
Դիտվել է 191 անգամ
30.04.2024
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster