Harris Interactive ամերիկացի հետազոտողների խմբի փորձը ցույց է տալիս, որ կանանց մեծ մասը դժգոհ է իր տեսքից, երբ շպարված չէ: Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, ուսումնասիրության համար հարցմանը մասնակցել է 1292 կին:
Նրանց 44%-ը հայտնել է, որ չշպարված իրեն լավ չի զգում, ավելին, նրանցից 16%-ն էլ վստահ է եղել, որ գրավիչ չէ առանց կոսմետիկ միջոցների օգտագործման: Եվս 14%-ն իրեն «մերկ» է զգացել առանց կոսմետիկայի և անհարմար համարել չշպարված դուրս գալ փողոց:
Պարզվել է նաև, որ հարցվածների 25%-ը կոսմետիկայից օգտվել սկսել է 13 տարեկանից ցածր հասակում:
Գնահատելով այս ամենը' ուսումնասիրողները եզրակացության են եկել, որ հասարակությունը հիվանդագին է վերաբերվում կոսմետիկային: Նրանց կարծիքով' այդ վերաբերմունքը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, որոնցից են, օրինակ, մարսողական համակարգի խանգարումները: Սա բացատրվում է հոգեբանական բացասական տրամադրվածությամբ: Մասնագետները պնդում են, որ ժամանակակից կնոջ համար կոսմետիկան ինքնապաշտպանական դեր ունի և ծածկում է սեփական անձից դժգոհությունն ու ցածր ինքնագնահատականը:
10-04-2026 12:13 Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում առաջացնել: Բժիշկները բացատրել են, որ կոֆեինն իսկապես կարող է կարճատև անոթային կծկում առաջացնել և, որպես արդյունք՝ արյան ճնշման բարձրացում։ Սակայն այս ազդեցությունը բոլորի մոտ չի նկատվում՝ սա հիմնականում ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հազվադեպ են սուրճ խմում և ովքեր կոֆեինի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։
10-04-2026 12:10 Ստեֆանո Գաբանան, լեգենդար Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներից մեկը, հրաժարական է տվել ապրանքանիշի նախագահի պաշտոնից: 63-ամյա դիզայները քննարկում է ընկերությունում իր բաժնեմասը (մոտավորապես 40%) վաճառելու տարբերակները, հաղորդում է Bloomberg-ը: Ստեֆանո Գաբանայի տեղը կզբաղեցնի ապրանքանիշի համահիմնադիր Դոմենիկո Դոլչեի եղբայր և ներկայիս գործադիր տնօրեն Ալֆոնսո Դոլչեն:
10-04-2026 12:09 Գիտնականները պարզել են, որ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար ավելի կարեւոր է ֆիզիկական բեռնվածության տեւողությունը, այլ ոչ թե դրա տեսակը կամ ինտենսիվությունը։ Պարզվել է, որ մարզումների հենց երկարատեւությունն է առավել սերտորեն կապված ցուցիչների բարելավման հետ։ Միաժամանակ, ոչ վարժանքների ինտենսիվությունը, ոչ դրանց ձեւաչափը՝ ուժային, թե աերոբային, զգալի ինքնուրույն ազդեցություն չեն գործել։ Ավելի երկարատեւ մարզումների էֆեկտը հատկապես նկատելի է եղել ծրագրի առաջին շաբաթների ընթացքում։
10-04-2026 12:03 39-ամյա Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո անցյալ ամիս վերադարձել է սոցիալական ցանցեր։ Վերադարձից ի վեր դերասանուհին, որը հայտնի է դարձել «Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի շնորհիվ, ակտիվորեն տարածում է սադրիչ լուսանկարներ, որոնք անվճար հասանելի են նրա ավելի քան 24 միլիոն հետևորդների համար։ Մեծահասակների համար նախատեսված ինդուստրիայի որոշ մասնագետներ կարծում են, որ դերասանուհին զրկվում է միլիոնավոր դոլարներից՝ նման բովանդակությունը չմոնետիզացնելով OnlyFans-ի նման հարթակների միջոցով։
10-04-2026 11:08 Պասիվ էկրանային ժամանակի փոխարինումը մտավոր ակտիվ գործունեությամբ կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը, վկայում է նոր հետազոտությունը։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուղեղի առողջության համար կարեւոր է ոչ միայն այն, թե որքան է մարդը նստում, այլ թե ինչով է նա զբաղվում այդ ժամանակ։ Մեկ ժամ մտավոր պասիվ գործունեությունը մեկ ժամ մտավոր ակտիվ զբաղվածությամբ փոխարինելը 7 տոկոսով կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: