Ապահովեք լավ տրամադրություն` ճիշտ գույնի հյութեր խմելով. բացահայտում
26.03.2013
Պարզվում է` մեր առողջության համար նշանակություն ունի անգամ հյութի գույնը, որը մենք խմում ենք: Ճիշտ ընտրված գույների հյութերը կարող են հիանալի ազդեցություն թողնել մարդու տրամադրության և առողջության վրա:
Նարնջագույն, դեղին, վարդագույն և կանաչ ըմպելիքները նպաստում են դրական էմոցիաների արտադրմանը: Ավելին' այդ էմոցիաները սկսում են արտադրվել անգամ այդ գույնի հյութը կամ դրա տուփը տեսնելիս: Օրինակ՝ կապույտ երանգները կարող են նպաստել մարդու հոգեվիճակի ներդաշնակ զարգացմանը:
Բժիշկները հավատացնում են՝ այդ ազդեցությունը կարելի է համեմատել քրոմոթերապիայի հետ, որը հնագույն մեթոդ է ամենատարբեր հիվանդությունները բուժելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7142 անգամ
|