Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Միայնակ մնալը կապ չունի գեղեցկության հետ. ԼՈւՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ պատասխանում է երկրպագուների հարցերին

22.03.2013

LADYNEWS.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքը ներկայացնում է Լուսինե Թովմասյանի պատասխանները  LN-ի ընթերցողների հարցերին: 

Հարցազրույցի ընթացքում հեռախոսազանգով կապվեցինք նաև Լուսինեի քույրիկի` Իրինա Թովմասյանի հետ, ով, պարզվում է, նույնպես  հարցեր ուներ Լուսինեին:

Իրինա Թովմասյան -Քիչ են հարցերը, որոնց պատասխանները ես չունեմ, քանի որ Լուսինեի հետ մենք հաճախ ենք շփվում: Ուզում եմ մի բան լսել իրենից.. Մի քանի օր առաջ Լուսինեն ինձ ասաց, որ ես շատ զգուշությամբ եմ տալիս իրեն երեխային, չնայած որ ինքը շատ լավ է փոքրիկներին պահում, չի վախենում գրկել, խնամքով վերաբերվում է: Բայց Լուսինեին ամեն դեպքում թվում է, որ ես շատ զգուշությամբ, վախով  եմ երեխային իրեն տալիս:

Լուսինե- Այո,  դու շատ լարված ես , երբ երեխան իմ գրկում  է: Իրինա, շատ լուրջ էի ասում (ծիծաղում է- LN):

Իրինա- Ես իհարկե չեմ հավատում, որ նա լուրջ էր ասում: Դրա համար ուզում եմ ևս մեկ անգամ հարցնել` Լուս,  իսկապե՞ս էդպես ես կարծում ,թե ոչ:

Լուսինե- Չէ,չէ, իրականում  կատակում էի, Իր ջան:

Իրինա- Բայց ինքն ամեն օր ասում է, որ շատ լուրջ է ասում… Փաստորեն, հիմա ես ստացա հարցի ճիշտ պատասխանը:

Լուսինե –Ահա, հիմա ստացար ճիշտ պատասխանը, ես կատակում էի… (Բայց Լուսինեն դեռ տանը կասի կատակում էր, թե ոչ )))- Ն.Ղ. ):

Այ այսպիսի անկեղծ քույրիկներ : 

Իսկ հիմա այն հարցերի պատասխանները, որոնք LN-ին են ուղարկել Լուսինեի երկրպագուները:

Լուսինե Մանուչարյան- Քեզ համարել կամ համարո՞ւմ ես Հայաստանի ամենագեղեցիկ կինը:

Լուսինե Թովմասյան -Ամենագեղեցի՞կ: Իհարկե, ոչ: 2003-ին դարձել եմ «Միսս Հայաստան», բայց 26 մասնակից էր ընդամենը, և շատ գեղեցիկ աղջիկներ պարզապես չէին մասնակցել, այնպես որ, ասել, որ ես ամենագեղեցիկ կինն եմ, չեմ կարող:

-Իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչն է պատճառը, որ բոլոր տարիների «Միսս Հայաստան» ճանաչվողներից դու ես ամենից շատ տպավորվել մարդկանց հիշողություններում:

Լուսինե Թովմասյան-Ես շատ վաղ եմ սկսել մոդելային կարիերան, ու հիմա երբ ասում եմ, որ 26 տարեկան եմ, շատերի հավատը չի գալիս: Բոլորը ինձ շատ վաղուց են հիշում, և չեն հավատում, որ կարող եմ 26 տարեկան լինել: Եվ հետո իմ «Միսս Հայաստան» ճանաչվելուց հետո եղավ «Միսս Եվրոպան», որը առաջինն էր, որ հեռարձակվելու էր Հայաստանում ուղիղ եթերով, ինչը նախկինում չէր եղել: Եվ «Վիցցե Միսս Եվրոպա» դառնալը, կարծում եմ, վատ չէր, և այդտեղից էլ իհարկե մարդիկ հիշեցին ինձ: Դրանից հետո արդեն ֆիլմեր, հաղորդումներ, համերգներ…

Մարի Անտոնյան- Շատ հաճախ գեղեցիկ կանայք ամբողջ կյանքի ընթացքում միայնակ են մնում, չկա՞ մտավախություն քեզ մոտ:

-Չէ, ընդհանրապես չկա (ժպտում է,-LN):  Երևի թե 40-50 տարեկանում,եթե միայնակ լինես,  կառաջանա այդ մտավախությունը: Երբեք չեմ էլ մտածել, որ կարող եմ միայնակ մնալ: Միայնակ մնալը, ինձ թվում է, կապ չունի գեղեցկության հետ, դա կախված է մարդու բնավորությունից: Ես չեմ սիրում միայնություն, սիրում եմ միշտ շրջապատված լինել իմ հարազատներով, ընկերներով:

Նարինե Պետրոսյան- Ի՞նչ դեր ունի ընթերցանությունը Լուսինե Թովմասյանի կյանքում: Ո՞րն է ամենասիրելի գիրքը:

Լուսինե Թովմասյան -Ընթերցանությունը շատ մեծ դեր ունի, քանի որ հայրս և մայրս բանասերներ են, և մեր տունն իսկական գրադարան է: Ճիշտ է, բոլոր գրքերը ռուսերեն են, և ես էլ ամբողջ գրականությունը կարդացել եմ ռուսերեն, անգամ հայ գրողների ստեղծագործությունները: Մինչև այսօր երևի թե 5 անգամ կարդացել եմ այս գիրքը և չեմ ալարի կրկին կարդալ. դա Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին»  վեպն է: Եթե չեք կարդացել, իսկապես խորհուրդ եմ տալիս կարդալ:

Սոնուլ Գրիգորյան- Լուսինե ջան, ինչ ես կարծում` գեղեցկությունը ինչ-ինչ հարցերում խանգարո՞ւմ է շփմանը:

Լուսինե Թովմասյան -Ոչ: Հնարավոր է առաջին  5րոպեն խանգարի, մի փոքր գոռոզ, հպարտ թվաս , բայց շփման մեջ  5 րոպե է պետք կարծիքդ փոխելու համար: Միայն բարևելով չես կարող եզրակացնել, թե ինչպիսին է դիմացինդ: Կոմպլեքսավորված չեմ: Առաջին անգամ նոր շրջապատ մտնելը դժվար է, բայց քանի որ բարդույթներ չունեմ, հեշտությամբ եմ ինտեգրվում, ես շատ շփվող եմ բնավորությամբ:

Մարիամ Ղազարյան-  Անհամեստ առաջարկներ երբևիցե ստացե՞լ ես հովանավորների կողմից:

Լուսինե Թովմասյան -Հիմա այդպիսի բաներ էլ չեն կարող լինել: Մի 10 տարի առաջ, եթե այդպիսի բաներ հնարավոր էր, որ պատահեին, հիմա բացառվում է, քանի որ ճանաչվածությունը, աշխատանքն  էլ դեր ունեն: Բայց քանի որ ես վաղ տարիքից եմ սկսել, ու մայրս միշտ կողքիս է եղել,  միշտ ինձ պաշտպնված եմ զգացել: Այդպիսի խնդիր չեմ ունեցել:

Մարիամ Ղազարյան -Ինչը քեզ դուր չի գալիս մոդելային կարիերայում:

Լուսինե Թովմասյան -Ամեն ինչ շատ լավ է, ուղղակի պահանջներն են խիստ: Ես բացատրեմ իմ տեսակետը, թե ինչու ես չշարունակեցի: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ շատ ուժեղ է կապվածությունը անդամների միջև: Ես փոփոխական չեմ, ես սիրում եմ կայունություն: Մոդելային կյանքում դու չպետք է ոչ մի կապող օղակ ունենաս: Ես անգամ փոքր ժամանակ չեմ հիշում, որ առանց մայրիկի մի տեղ գնայի:

Իսկ հայրդ երբեք դեմ չի՞ եղել:

Լուսինե Թովմասյան -Պատկերացրեք, որ ոչ: Ծնողներիս շատ շնորհակալ եմ, որովհետև ինձ ազատ ընտրության հնարավորություն տվեցին:  Իսկ երբ ընտրությունը քոնն է, դու միշտ ճիշտ ճանապարհն ես ընտրում:

Նելլի- Ամենասիրուն Լուսինե ջան, ուզում եմ միշտ ժպտաս: Ո՞ւմ հետ ես շփվում շոուբիզնեսից: Ճի՞շտ է, որ Նազենի Հովհաննիսյանի հետ ձեր հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:

Լուսինե Թովմասյան -Բոլորի հետ էլ շփվում եմ, հարգում եմ, սիրում, բայց չէի ասի, որ շատ մտերիմ եմ: Ոչ, ծիծաղելի է նույնիսկ: Ես Նազենիին շատ սիրում եմ, հարգում: Մեր հարաբերություններն էլ շատ ջերմ են:

Լիլիթ Ղուկասյան- Լուսինեի հետ սովորել եմ Սլավոնական համալսարանում: Ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ իր մասնագիտությամբ չի աշխատում: Ի՞նչ վառ հիշողություններ ունես ուսանողական կյանքից:

Լուսինե Թովմասյան -Ես էլ եմ ինքս ինձ հաճախ հարցնում, թե ինչու իմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Երևի թե կյանքի բերումով դեռ չեմ հասել այդ փուլին, բայց հնարավոր է, որ ապագայում աշխատեմ (Լուսինեն մասնագիտությամբ դիվանագետ է,- Ն. Ղ. ) :  Ուսանողական կյանքը հատկապես Սլավոնական համալսարանում շատ վառ էր ու հագեցած: Քաղաքի կենտրոնից կտրված էր, դա էլ էր պատճառ, որ ավելի ազատ էինք, մեծ տարածք ունեինք: Միջոցառումները, համերգները, մրցույթները, որ կազմակերպվում էին, աննկարագրելի լավ էր ամեն ինչ:

-Իսկ դու ակտիվիստներից մե՞կն էիր համալսարանում:

Լուսինե Թովմասյան -Չէ, ճիշտն ասած, ես երբեք ակտիվիստ չեմ եղել ոչ դպրոցում, ոչ համալսարանում: Ես միշտ հեռվից կարող եմ դիտել, կամ եթե խնդրեն, մասնակցեմ: Բայց հիշում եմ նաև մեր КВН-ի խումբը, որի անդամները վերջում հիմնեցին  «32 ատամ»-ը. այդ ամբողջը եղել է մեր համալսարանում:

-Իսկ լուծարքներ ունեցե՞լ ես, Լուսինե:

Լուսինե Թովմասյան  - Ոչ, չեմ ունեցել: Ամոթ չէ ունենալը, ուղղակի ես որ միշտ զբաղված եմ եղել, քննություններս հանձնել եմ վաղաժամ, և պատկերացրեք, որ խնդիրներ երբեք չեմ ունեցել:

Սեդա- Գեղեցկությունը պետք է բնատուր լինի, թե այնուամենայնիվ կարելի է այն ձեռք բերել:

Լուսինե Թովմասյան –Իհարկե, լավ է, եթե այն բնատուր է, բայց երբեք դեմ չեմ եղել պլաստիկ վիրահատությունների, որոշակի շտկումների: Ինչո՞ւ ոչ: Եթե խնդիր ունես, և այն անհանգստացնում է քեզ, ու այն հնարավոր է լուծել, վերականգնել նաև ինքնավստահությունդ, ապա պետք է անել դա:  Ինքս երբևէ չեմ դիմել պլաստիկ վիրահատությունների: 

Էմմա- Եղբորդ նշանածին` Սեդուլիս կբարևես, ուղղակի ուրիշ տարբերակ չունեմ իր հետ կապվելու…

Լուսինե Թովմասյան- Չէ, Էմման ինչ-որ բան շփոթել է: Կարծում եմ` այս նամակն ինձ չէ ուղղված:

Ստեփան Մարգարյան- Լուսինե ջան, կարող է քո կողքը լինել հասարակ մարդ, ոչ շոուբիզնեսից, ոչ հայտնի, ոչ հարուստ: Պատկերացնո՞ւմ ես այդպիսի մարդու քո կողքին:

Լուսինե Թովմասյան -Իհարկե: Իմ բոլոր ընկերները, մտերիմները ոչ մի կապ չունեն շոուբիզնեսի հետ:

Սեյրան, Արուսիկ- Լուսինե ջան, դիետաների հետևո՞ւմ ես: Քո օրվա սննդակարգը կասե՞ս:

Լուսինե Թովմասյան -Ոչ, չեմ հետևում: Ամենակարևորը նախաճաշն է: Ես ուտում եմ միշտ, երբ քաղցած եմ, սահամանափակումներ չեմ դնում: Մսակեր եմ: Փորձում եմ առավոտյան ավելի թեթև սնվել, բայց եթե օրվա ընթացքում միս չուտեմ, չեմ կշտանա:

Մարիա, Ալլա- Չե՞ս ցանկանում մասնակցել գեղեցկույթան մրցույթների: Իսկ Հայաստանից դո՞ւրս: Շատ կցանկանամ տեսնել նրան «Միսս աշխարհ» կամ «Միսս տիեզերք»  մրցույթներում:

Լուսինե Թովմասյան -Ոչ, արդեն երևի ուշ է (ծիծաղում է): Չէ, ոչ թե ուշ է, այլ ես այլևս չունեմ այդ եռանդը, ցանկությունը: Արդեն իմ եռանդն ուրիշ ասպարեզում կարող եմ գործի դնել, բայց ոչ գեղեցկության մրցույթներում:

-Հատկապես վերջին տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը շատերի մոտ քմծիծաղ է առաջացնում, այն կարծես ծաղրի առարկա է դարձել: Ի՞նչ ես կարծում` փոխվել են գեղեցկության չափանիշները, կամ ի՞նչն է խնդրի պատճառը:

Լուսինե Թովմասյան -Ոչ թե գեղեցկության չափանիշներն են փոխվել, այլ կազմակերպչական խնդիր է: Ուղղակի խեղկատակության են վերածել: Եթե չունեք այդ հնարավորությունը, եռանդը, ուժը ամեն ինչ ճիշտ ու բարձրակարգ կազմակերպելու, պարզապես մի արեք դա:  Մեր սերունդը գնալով ավելի է գեղեցկանում: Ես, օրինակ, երևի թե տղաներից ավելի շատ եմ նայում աղջիկներին, մտքումս կոմպլիմենտներ անում, ուրախանում, որ մարդիկ իսկապես գեղեցիկ են: Այնպես որ չափանիշները չեն փոխվել,ամբողջ խնդիրը կազմակերպչական է: Իսկ այն, որ գեղեցիկ աղջիկների մեծամասնությունը չի էլ մասնակցում այդ մրցույթին, պատճառն այն է, որ արդեն իսկ մրցույթի անվան հետ խաղացել են, պետք է առաջին հերթին բարձրացնել նրա անունը:

Արմեն- Չգիտեմ, կհիշի Լուսինեն, թե ոչ, բայց ես ահավոր սիրահարված էի իրեն ու մի անգամ էլ խոստովանել եմ: Լուսինե ջան, այսքան ժամանակ ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ լսել ես, ո՞րն է եղել:

Լուսինե Թովմասյան -Վայ, չէ…  Ցավոք, չեմ հիշում: Շատ հետաքրքիր, օրիգինալ խոստովանություններ են եղել, հետաքրքիր իրավիճակներում եմ հայտնվել, բայց առանձնացնել որևէ մեկը չեմ ցանկանա:

-Ռոմանտի՞կ ես:

Լուսինե Թովմասյան –Նայած երբ, կախված է հանգամանքներից: Եթե ինչ-որ մեկին հավանում ես, դու կցանկանաս այդ ռոմանտիկությունը տեսնել, եթե չես հավանում, կարող են նույնիսկ ծիծաղելի թվալ քեզ նրա ռոմանտիկ արարքները:

Նաիրա Կարապետյան- Թվիր երեք բան, որ ամենից շատ ես գնահատում քո կյանքում:

Լուսինե Թովմասյան -Իմ ընտանիքը, քույրիկիս երեխաները: Չեմ հավատում ինքս ինձ, երբ արդեն ասում եմ երեխաները (Իրինա Թվմասյանը վերջերս կրկնակի մայրիկ է դարձել,- Ն.Ղ.): Շատ շնորհակալ եմ, որ ծնողներս կարողացել են ստեղծել մեր ընտանիքում այդ հարգանքը, կապվածությունը: Ես չեմ պատկերացնում կյանքս առանց ծնողներիս,  քույրիկիս կամ առանց նրա փոքրիկների: Մի աննկարագրելի ուժ կա երկու քույրերի միջև: Ես առանց Իրինայի չեմ պատկերացնում ինձ:

Սուրեն-  Լուսինեին լուսանկարներում հաճախ Վահան Խաչատրյանի հետ ենք տեսնում: Ի՞նչ հարաբերությունների մեջ են:

Լուսինե Թովմասյան -Վահանը իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է, միակ մարդը, որ կապ ունի շոուբիզնեսի հետ, որի հետ ես շատ մտերիմ եմ:  Երկար տարիներ ենք ճանաչում միմյանց, և նա ինձ գրեթե եղբոր պես է:

-Ամենամեծ ձեռքբերումը Ձեր կյանքում…

Լուսինե Թովմասյան -Հիմա որ ասեմ Իրինայի երեխաները… (ծիծաղում է,- LN)

-Չէ, դրանք Իրինայի ձեռքբերումներն են:

Լուսինե Թովմասյան -Ահա, ափսոս (ծիծաղում ենք-LN): Այնքան շատ են իմ ձեռքբերումները: Թե իմ ուսումը, թե աշխատանքս. այն ամենը, ինչ արել եմ, իմ ձեռքբերումներն են:

Նելլի Ղարիբյան

Հ.Գ. LADYNEWS-ի ընթերցողներն արդեն հնարավորություն ունեն իրենց հարցը հղելու Անի Երանյանին այստեղ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14920 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-05-2025 12:31
Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
31-05-2025 12:29
Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
29-05-2025 09:33
Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
29-05-2025 09:30
Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:
29-05-2025 09:27
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.05.2025
Դիտվել է 1109 անգամ
27.05.2025
Դիտվել է 560 անգամ
29.05.2025
Դիտվել է 477 անգամ
28.05.2025
Դիտվել է 452 անգամ
31.05.2025
Դիտվել է 232 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster