Կանաչ սուրճն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից
22.03.2013
Պարզվում է՝ կանաչ սուրճն ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն մեթոդներից է: Դա ապացուցվել է հետազոտության ժամանակ:
Փորձարկմանը մասնակցել է 100 կին, որոնց մի մասն ամեն օր անընդմեջ խմել է 400 միլիգրամ կանաչ սուրճ, իսկ մնացածը՝ այլ տեսակի: Փորձարկումը տեւել է երկու շաբաթ, որի ընթացքում պարզվել է՝ այն կանայք, ովքեր խմել են կանաչ սուրճ, կորցրել են ավելորդ կիլոգրամներ:
Մասնագետները դա կապում են կանաչ սուրճի մեջ եղած կոֆեինի բաղադրության հետ, ինչպես նաեւ պոլիֆենոլի, որը օրգանիզմից հանում է գլյուկոզը եւ յուղային բաղադրությունները:
Բացի այս ամենից, կանաչ սուրճը նպաստում է օրգանիզմում նորմալ նյութափոխանակությանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14659 անգամ
|