Ուզում ես կենտրոնանալ` մաստակ ծամիր. հետազոտություն
15.03.2013
Բրիտանացի գիտնականներն օր օրի նորանոր բացահայտումներ են կատարում` կապված մաստակի օգտագործման ազդեցության հետ: Վերջին բացահայտումներից մեկն այն էր, որ մաստակը նպաստում է նիհարելուն, հիմա արդեն պնդում են' մաստակն օգնում է նաև լինել ուշադիր եւ կենտրոնացած: Մասնագետներն անցկացրել են ականջի հիշողության թեստ: Մասնակիցներին բաժանել եմ երկու խմբի, որոնցից յուրքանչյուրը կատարել է հանձնարարությունը: Նրանց համար կարդացել են թվեր' պատահական կարգով, յուրաքանչյուր մասնակից պետք է 30 րոպեի ընթացքում կարողանար ճիշտ դասավորել թվերը' կենտ, զույգ, կենտ հերթականությամբ: Երկու խմբից մեկն էլ միաժամանակ մաստակ է ծամել: Արդյունքում պարզ է դարձել' այն խումբը, որի մասնակիցները մաստակ են ծամել, ավելի արագ ռեակցիա են ունեցել, քան նրանք, ովքեր մաստակ չեն ծամել: Հատկապես դա նկատելի է դարձել վերջում, երբ մասնակիցներն արդեն հոգնած են եղել: Մասնագետներն այդպես եկել են այն եզրակացության, որ մաստակն օգնում է այնպիսի առաջադրանքների ժամանակ, որոնք պահանջում են շարունակական կենտրոնացում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3394 անգամ
|