Պարզվում է` առանց հագուստի քնելն առողջարար է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական առումներով:
Քունն առանց հագուստի օգնում է խուսափելու մարմնի գերտաքացումից: Ինչպես նշում են մաշկաբանները, մարմնի բնական ու նորմալ ջերմաստիճանն արագ վերականգնում է մաշկի հետ կապված խնդիրները:
ԱՄՆ բանակի գիտահետազոտական ինստիտուտը փորձ է կատարել՝ մասնակիցներին բաժանելով երեք խմբի. առաջինները բավական քնել են, երկրորդների քունը մշտապես կիսատ էր մնում, իսկ երրորդները բավարար քուն չէին կարողանում ստանալ առանց լրացուցիչ սնուցիչների։ Լավ քնած մարդկանց փոքր վերքերը շատ ավելի արագ են բուժվել, քան մյուսներինը: Լրացուցիչ սնունդը ոչ մի կերպ չի ազդել դրա վրա: Պարզվել է, որ բավականաչափ քնելն օգնում է մաշկին վերականգնվել եւ առողջ մնալ: Եվ եթե դուք քնում եք մերկ, ապա այս գործընթացն ավելի արդյունավետ է ընթանում:
Մերկ քունը պակասեցնում է նաեւ արյան մեջ եղած սթրեսի հորմոնները եւ օգնում վերահսկել քաղցի զգացողությունը: Հագուստով քնելիս մարդն առավոտյան ուտում է ավելի շատ, քան կանոնավոր ու մշտական մերկ քնելիս:
Բացի այդ, մերկ քնելը նպաստում է արագ քուն մտնելուն, լավացնում քնի որակը, նվազեցնում անհանգստությունները, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը, բարձրցնում ինքնագնահատականը։
Այնպես որ, սիրելի լեդիներ, աշխատեք քնել մերկ՝ այդպես խուսափելով նաեւ ավելորդ կիլոգրամներից:
08-07-2026 13:04 Ռուս ռուֆերներ Անգելինա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը անմիջապես դարձան սոցիալական ցանցերի և լրատվական աստղեր։ Նրանք վերջերս բարձրացան Էմփայր Սթեյթ Բիլդինգ, որտեղ կախել էին սիրո ուղերձով պաստառ։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել այս նախաձեռնությունը. Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի տվյալներով՝ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին այժմ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
08-07-2026 12:58 Կոմո լճի ափին գտնվող Վարեննա ձկնորսական գյուղը մինչև 200 եվրոյի չափով տուգանքներ է սահմանել փողոցներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար, գրում է The Guardian-ը։ Սա դարձել է իտալական զբոսաշրջային ուղղության հերթական փորձը՝ սահմանափակելու այցելուների այն վարքագիծը, որը տեղացի բնակիչները անհարգալից են համարում։
08-07-2026 08:16 Ռիհաննան, որը մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ երրորդ անգամ մայր դարձավ, լուրեր է հրահրել, որ ևս մեկ երեխա է սպասում։ 38-ամյա երգչուհին հանրությանը հայտնվել է իր ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Զույգին նկատել են Նյու Յորքի Four Seasons հյուրանոցի մոտ, նախքան կարմիր Ferrari-ն նստելը։ Սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը. Ռիհաննան հագել էր կապույտ և սպիտակ շերտերով ուղղահայաց մաքսի զգեստ, որը լիովին թաքցնում էր նրա կազմվածքը։
08-07-2026 03:08 Ընդամենը մի քանի օր առաջ Եկատերինա Շկուրոյին շնորհավորում էին «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուում տարած իր համոզիչ հաղթանակի կապակցությամբ, իսկ այսօր նրան մաղթում են երջանիկ ընտանեկան կյանք։ «Ես ԱՅՈ՛ ասացի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց ամենակարևորը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ամենաքիչն էի սպասում... Իմ ամենամեծ երազանքը, որպես աղջկա, այն էր, որ մի տղամարդ ծնկի իջներ իմ առջև և ամուսնության առաջարկ աներ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես հիմա աներևակայելի երջանիկ եմ», - գրել է Եկատերինան իր անձնական բլոգում։
07-07-2026 12:01 Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին: