Դու և միայն դու կարող ես ստեղծել քո երջանկությունը: Ամեն ինչ սկսվում է սիրուց, բայց առաջին հերթին սեփական անձի հանդեպ, հետո միայն մյուսների: Երբ ներդաշնակության մեջ ես ինքդ քեզ հետ, աշխարհը փոխվում է քո շուրջ: Դու սկսում ես ուրիշ աչքերով նայել մարդկանց, չնկատել այդքան շատ թերություններ, գնահատել արժանիքները: Մարդկանց հետ հարաբերություններում դառնում ես ավելի անկեղծ, ուրախ ու թեթև:
Երբեմն մենք ամեն ինչ գցում ենք ուրիշի ուսերին և երջանկություն պահանջում նրանից այն դեպքում, երբ ինքներս չենք կարողանում երջանկացնել մեզ:
Դրեք նպատակներ և իրագործեք դրանք:Չէ որ երջանկությունն ավելի մեծ հասկացություն է, քան վայրկենական էմոցիաները: Թող դրանք լինեն քո անձնական նպատակները` անկախ հարաբերություններից: Դու կարող եք հաջողության հասնել աշխատանքում, կամ մի նոր բան սովորել և այլն: Կարևոր չէ՝ ինչ, կարևոր է, որ այն երջանկացնի քեզ:
Մի պահանջեք չափից շատ: Դու և քո հարաբերությունները իդեալական չեն. դա բնական է: Սա կյանք է. այն փոփոխական է, անկանխատեսելի և այդպես էլ պետք է լինի: Դու չես կարող լիարժեք ուրախանալ, սիրել կյանքը, եթե միշտ բարձր նպատակներ դնես ու անընդհատ մտատանջես քեզ այդ հարցով: Պետք է ի սրտե լինել երջանիկ, և ամեն ինչ կստացվի:
Թուլացեք: Սթրեսը ստիպում է մեզ տեսնել միայն բացասականը: Այս քայքայող զգացումից լավագույնս օգնում են յոգան, պիլատեսը և մեդիտացիան: Կօգնի նաև ընկերների հետ հանդիպումը, շոփինգը կամ մի հետաքրքիր զբաղմունք:
09-04-2025 10:20 Մեծ Բրիտանիայում առաջին կինը երեխա է ունեցել արգանդի փոխպատվաստումից հետո։ Բրիտանուհի Գրեյս Դեւիդսոնը սեփական արգանդ չուներ, եւ այնուամենայնիվ, նա մայր դարձավ։ Նրա հարազատ քույրը՝ Էմին, դարձավ արգանդի դոնոր. երկու տարի առաջ վիրաբույժները կանանց ենթարկել էին օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատության:
09-04-2025 09:37 Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը: Ըստ սննդաբանների՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե երկաթի պակասի պատճառով է գլխացավ առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս։ Եթե գլխացավն առաջացել է ուղեղի անոթային խցանման և արյան ցածր ճնշման հետևանքով, կարող եք ջուր խմել և աղի ինչ-որ բան ուտել: Արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում ուտել կալիումով հարուստ կամ միզամուղ ազդեցություն ունեցող մթերքներ, օրինակ՝ դդում, կանաչ տերևավոր բանջարեղեն, ընկույզ, կակաո, խուրմա, լոլիկ:
09-04-2025 02:31 Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է իր կազմվածքը 55 տարեկանում՝ Instagram-ի գրառմամբ ցուցադրելով իր հիասքանչ կազմվածքը։ «Իմ մարմինը․ ես քրտնաջան աշխատում եմ դրա վրա, բայց այն դեռ ավելի լավն է, քան երբևէ»,–գրել է նա՝ հրապարակելով իր լուսանկարը՝ սև բոդիով և թիկնոցով։
08-04-2025 10:43 Ջենիֆեր Լոպեսն իր «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ On The JLo-ի Instagram-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
08-04-2025 05:28 «Նա ասաց՝ «ներողություն»։ Մադոննան հաշտվել Էլթոն Ջոնի հետ, ով նրան անվանել էր «տոնավաճառի մերկապարուհի»։ Մադոննան պատմել է, որ 78-ամյա Էլթոնին հանդիպել է Saturday Night Live-ի ետնաբեմում, որտեղ նա հյուր էր: «Երբ իմացա, որ Էլթոն Ջոնը հյուր է լինելու SNL-ում, որոշեցի գնալ կուլիսներ և դեմ առ դեմ հանդիպել նրան։ Առաջին բանը, որ նա ասաց՝ «ներողություն եմ խնդրում», և մեր միջև պատը փլվեց»,- գրել է նա իր Instagram-ում։