Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միայնությունն այն է, երբ տանը կա հեռախոս, իսկ զնգում է զարթուցիչը. ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱ

04.03.2013

Ռանևսկայան նրբազգաց, անօգնական ու թեթևամիտ էր: Կենցաղային հարցերում նա միշտ հենվում էր ուրիշների որոշումների վրա, չէր կարողանում ապրել առանց ճոխության, սենտիմենտալ էր ու զգացմունքային: Մանկության ու անհոգ օրերի նրա սիմվոլը հայրական օջախն էր` բալի այգին, որը նա կորցրեց նույնպիսի թեթևամտությամբ ու մեկնեց Փարիզ… Սա, սակայն, Լյուբով Ռանևսկայան էր` Անտոն Չեխովի «Բալի այգին» կատակերգության հերոսուհին, որի անունը կյանքի ամենապարզ դրվագներից մեկից հետո կեղծանուն դարձավ Ֆաինա Ֆելդմանի համար:

Ֆաինա Ֆելդմանը ծնվել է ֆինանսապես ապահովված ընտանիքում, նրա հայրը ուներ չոր ներկերի գործարան, մի քանի տուն, խանութ և շոգեքարշ: Ինչպես վայել էր այն ժամանակ ռուսական հարուստ ընտանիքներին, աղջնակը ստացել է բարձրակարգ տնային կրթություն. տիրապետել է լեզուների, զբաղվել երգով, երաժշտությամբ, օրեր անցկացրել գրքերի առաջ:

19 տարեկանում Ֆաինան հայրենի Տագանռոգից տեղափոխվում է Մոսկվա, տեղավորվում մի փոքրիկ բնակարանում: Հենց այդ տարիներին է նա ծանոթանում Մարինա Ցվետաևայի, Օսիպ Մանդելշտամի, Վլադիմիր Մայակովսկու, Կաչալովի հետ: Հետագայում Ֆաինան իր հուշերում կգրի, որ սիրահարված էր Կաչալովին և հիանում էր նրա դերասանական խաղով:

Մի անգամ աշնանը փոքրիկ Ֆաինա Ֆիլդմանը դերասանական բիրժայում ստորագրեց պայմանագիր մադամ Լավրովսկու խմբում աշխատելու համար: Դերասանուհին հրավիրվում էր «Կոկետուհիների դերեր կատարելու` երգի և պարի իմացությամբ, սեփական զգեստապահարանով, 35 ռուբլի աշխատավարձով»:

Մադամ Լավրովսկու խումբը, սակայն, չարդարացրեց հանդիսատեսի սպասելիքները: Այնուամենայնիվ հենց այս խմբում աշխատանքի տարիներին է վերաբերում Ֆաինայի կենսագրության ամենահիշարժան դրվագներից մեկը: Աշխատանքային երեկոներից մեկից հետո Ֆաինան զբոսնում էր իրենց խմբի ամենահայտնի ողբերգակ դերասաններից մեկի հետ, երբ նրանք որոշեցին ճանապարհին բանկ մտնել` ստանալու այն գումարը, որն ամեն ամիս Ֆաինայի համար ամուսնուց գաղտնի ուղարկում էր մայրը: «Հենց դուրս եկանք բանկից, քամու մի ուժեղ հոսանք ուղղակի խլեց իմ ձեռքերից ողջ գումարը: Ես կանգնեցի ու թռչող դրամներին նայելով՝ ասացի` ինչ տխուր է, երբ դրանք թռչում են: Այդ ժամանակ ինձ հետ զբոսնող ընկերս բացականչեց` ախր դուք Ռանևսկայան եք, միայն նա կարող էր այդպես ասել: Հետագայում, երբ պետք եղավ ստեղծագործական կեղծանուն ընտրել, ես որոշեցի վերցնել հենց Չեխովի այդ հերոսուհու անունը: Մենք իրոք մի ընդհանուր բան ունենք, իհարկե ոչ ամեն ինչ, բնավ ոչ ամեն ինչ», - հետագայում հիշում է Ֆաինա Ռանևսկայան:

Հենց այսպես էլ սկսվեց Ֆաինայի դերասանական կարիերան, որի ընթացքում նա աշխատեց Ռուսաստանի գրեթե բոլոր հայտնի թատրոններում` հաստատվելով մեկ այս, մեկ այն քաղաքում:

Առավելապես սիրելի դարձավ հանդիսատեսին «Подкидыш» ֆիլմում Լյալյայի դերում նկարահանվելուց հետո: Ֆիլմի կադրերից մեկում նրա արտաբերած «Մուլյա, մի նյարդայնացնի ինձ» («Муля, не нервируй меня!»)  արտահայտությունը երկար ժամանակ չէր իջնում հանդիսատեսի շուրթերից: Ասում են` դա դուր չէր գալիս Ռանևսկայային, քանի որ արտահայտությունը ոչ թե իր, այլ Ռինա Զելյոնայայի մտահղացումն էր: Եվ չնայած ամենին` նրան գրեթե ամենուր դիմավորում էին այդ խոսքով: Փողոցում այդպես էին գոռում փոքրիկ տղաները նրա հետևից: Անգամ Բրեժնևը Լենինի շքանշանը Ռանևսկայային հանձնելիս ասաց. «Ահա և գալիս է մեր «Մուլյա, մի նյարդայնացնի ինձ»-ը»: Այդ անգամ Ռանևսկայան չդիմացավ. «Լեոնիդ Իլյիչ, այդպես ինձ դիմում են կամ տղաները, կամ խուլիգանները»: Գլխավոր քարտուղարը շփոթվեց ու հազիվ արտաբերեց. «Ներեցեք, բայց ես Ձեզ շատ եմ սիրում»:

Առհասարակ թատրոնում նա այն քչերից էր, ում համար միևնույնն էր խորհրդային կարգերի ցենզուրան, նրանց հանձնած շքանշաններն ու հետևողականությունը: Կինը, ով ստացել է բավական շատ խորհրդային պարգևներ, միշտ ասում էր. «Ստալինի շքանշանի հանձնաժողովը նստած է դահլիճում, ուրեմն քննության զզվելի տպավորություն ունեմ»:

Ֆաինա Ռանևսկայային ընդունված է անվանել «փոքր էպիզոդների մեծ դերասանուհի»: Մեծ դերերով նա բեմ էր բարձրանում, իսկ այ կինոէկրաններին նրա դերերը էպիզոդիկ էին:

Դերասանուհու անսահմանելի հռչակը կապված է ոչ այնքան  նրա դերերի ու բեմական կուլտուրայի, որքան սեփական առօրյան դրամայի վերածելու կարողության հետ: Նա բացառիկ տաղանդ ուներ մեկ բառով, մեկ խոսքով հիշել տալու իրեն: Նրա սրամտության, նուրբ հումորի մասին լեգենդներ են պատմում: Հենց դա է պայմանավորել նրա հայտնիությունը` անկախ դերասանական կարիերայից: Օրինակ` հերթական ներկայացումներից մեկի ժամանակ ետնաբեմում մի երիտասարդ ու կամակոր դերասանուհի ապրումներով կիսվելիս է եղել Ռանևսկայայի հետ ու ասել է. «Մարգարիտը, որ պետք է գալու առաջին գործողության ժամանակ, պիտի իսկական լինի»: Ռանևսկայան սկսել է իբրև թե հանգստացնել նրան. «Ամեն ինչ իրական կլինի, ամեն ինչ` և՛  մարգարիտը, և՛ գործողությունը , և ՛  թույնը վերջին գործողության ժամանակ»:

 

Նրա յուրաքանչյուր խոսք ասես ստեղծված էր` գրվելու պատմության էջերում, դառնալու թևավոր: Դրան էր նպաստում, այսպես ասած, ներքին ցենզուրայի, մտածողության ազատությունը:

Սեփական և հանդիսատեսի կյանքերը դրամայի վերածած կինը, սակայն, ողջ կյանքում այդպես էլ չկարողացավ ազատվել միայնության զգացողությունից: Նրա մենակությունը կյանքի վերջին տարիներին չէր փարատում անգամ շնիկը` Մալչիկը, որի անունը դրվել էր ի պատիվ Ստանիսլավսկու, ում Ռանևսկայան պաշտում էր: 80 տարին բոլորելուց հետո նա մի քանի անգամ խոսել է իր միայնության մասին. «Միայնությունն այն է, երբ տանը կա հեռախոս, իսկ զնգում է զարթուցիչը»:

Ստացվում է այնպես, որ ընտրած բեմական ազգանունը մինչև կյանքի վերջ էլ սահմանեց նրա վիճակը: Ասում են` կյանքի վերջին տարիներին էլ ավելի զգայուն և մարդկանց սիրող ու վստահող դարձած Ռանևսկայան շարունակ խաբվում էր բոլորի` անգամ տան հավաքարարների կողմից, ովքեր օգտվում էին ծեր կնոջ վստահությունից ու գողանում ունեցվածքը:

Ֆաինա Ռանևսկայան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին և թաղվել Մոսկվայի Դոնսկի գերեզմանատանը` քրոջ` Իզաբելլայի կողքին:  Նրա գերեզմանաքարին կլոր տարին կարելի է թարմ ծաղիկներ տեսնել, ինչն էլ նրա տաղանդի ու վաստակած սիրո ապացույցն է:

 

 

Այս ի՞նչ կյանք է. այնքան ապուշ կա շուրջբոլորը, …և որքան ուրախություն են պարգևում նրանք:

Եթե մարդը քեզ վատություն է անում, դու նրան կոնֆետ տուր, նա քեզ` վատություն, դու նրան` կոնֆետ…այդպես այնքան, մինչև այդ տականքը շաքարային դիաբետ ձեռք կբերի:

Եթե հիվանդը շատ է ուզում ապրել, բժիշկներն անկարող են:

4-րդ անգամ եմ նայում այդ ֆիլմը և պիտի ասեմ Ձեզ, որ այսօր դերասանները խաղում էին, ինչպես երբեք:

Հիշողությունները ծերության գանձերն են:

Հոմոսեքսուալությունը և այլնը անբարո չեն: Անբարո երկու բան կա` հոկեյը խոտի վրա և բալետը` սառույցի:

Ամենադժվար բանը ես անում եմ մինչև նախաճաշը: Դա անկողնուց վեր կենալն է:

-Ինչպիսի՞ն էր Ձեր մայրը նախքան ամուսնանալը:
-Ես մայր չունեի նախքան նրա ամուսնանալը:

Երբեք չեմ դավաճանել ամուսնուս, որովհետև ամուսին չեմ ունեցել:

-Խնդրում եմ` կտա՞ք ինձ Ձեր տան հեռախոսահամարը:
-Սիրելիս, որտեղի՞ց իմանամ այն: Ախր ես ինքս ինձ երբեք չեմ զանգահարում:

Լավատեսությունը ինֆորմացիայի քչությունն է:

Ես չեմ կարող միս ուտել: Այն քայլել է, սիրել, նայել:

_Ինձ երբեք ոչ ոք չի համբուրել բացի ամուսնուցս, -ասել է Ռանևսկայային մի երիտասարդ աղջիկ:
-Հարգելիս, Դուք հպարտանու՞մ եք, թե՞ գանգատվում:

Կինը, իհարկե, ավելի խելացի է: Դուք երբէ լսե՞լ եք, որ նա գլուխը կորցնի միայն նրա համար, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի:

Աստված  կանանց  գեղեցիկ ստեղծեց , որպեսզի նրանց կարողանան սիրել տղամարդիկ, և հիմար, որպեսզի նրանք կարողանան սիրել տղամարդկանց:

 

 

 Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8159 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 569 անգամ
01.05.2024
Դիտվել է 366 անգամ
26.04.2024
Դիտվել է 227 անգամ
27.04.2024
Դիտվել է 221 անգամ
30.04.2024
Դիտվել է 165 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster