Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թողեք` ցեխը գնա ԿԱՄ ինչպես ապրել լոտուսի պես. ԿԱՐԻՆԵ ԱՍՐՅԱՆ

04.03.2013

Երկու սեռերի հարաբերությունների մասին «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից » գրքում (Ջոն Գրեյ) ասվում է, որ եթե չպաշտպանենք կնոջ՝ ժամանակ առ ժամանակ իրեն դժբախտ զգալու «իրավունքը», ապա նա երբեք իսկապես երջանիկ չի լինի… Կանացի էությանը, իհարկե, շատ առեղծվածներ են վերագրվում, բայց արիուտես,  որ այդ անբացատրելի էակը՝  խոցելի, շատ նուրբ հուզաշխարհով, դժբախտ զգալու իր «իրավունքն» իրացնելիս լուրջ փորձությունների է ենթարկում առողջությունը և ոչ միայն… Թե ինչպես հասնել ներդաշնակության մեր մարմնում, մտքում և հոգում, բացահայտեք «Լոտուս» շնչառական մարմնամարզության  և յոգայի կենտրոնի հիմնադիր տնօրեն Կարինե Ասրյանի հետ LADYNEWS.am-ի զրույցում:

 

Քանի որ մեր զրույցը համընկավ Մեծ պահքի շրջանի հետ, երբ առողջ ապրելակերպը շատերի մտքում է, սկսենք հենց դրանից… Ի՞նչ ասել է առողջ ապրելակերպ, ի՞նչ շրջանակում եք Դուք այն տեսնում:

Դա մեր երեք հիմնական դաշտերի առողջությունն է: Առաջինը միտքն է: Նրանից է սկսվում ցանկացած հիվանդություն: Շատերը կարծում են՝ ճիշտ հակառակն է, այսինքն՝ մենք տկարանում ենք, հիվանդանում, հետո միայն պղտորվում են հուզական դաշտը, մտքերը: Իհարկե, փոխադարձ կապը կա, բայց առաջնայինը միտքն է, որը թունավորում է մեր ֆիզիկական մարմինը: Սխալ, վատ մտքերից, ցավոք սրտի, Դուք առաջինը Ձեզ եք վնասում, ոչ նրան, ում ուղղված են դրանք…  Ձեր օրգանիզմը ստանալու է թույնի այն մասնաբաժինը, որն առաջինը լյարդն է ախտահարում (բողոքող, զայրացող մարդիկ ունենում են լյարդի խնդիր), հավանական է՝ նաև ստամոքսը (եթե ամեն ինչ սրտին մոտ եք ընդունում, ոչ միայն սիրտն է տուժում, որն առաջին ազդակն է տալիս, այլև ստամոքսը, աղիները): Այնքան փոխհամակցված են մեր միտքը, հուզական դաշտն ու ֆիզիկական մարմինը, որ միանգամից ազդակը ստանում են մեր ամենակենսունակ համակարգերը, օրգանները, և դրա հետևանքը լինում է իմունիտետի անկումը. սկսում ենք հաճախ հիվանդանալ: Այսինքն՝ հասկանալով, որ վատ մտքերով առաջին հերթին մենք մեզ ենք վնասում, ուրիշի մասին չենք չարախոսի, որը պահքի առաջին կարևոր պահանջներից է՝ մի բամբասիր, մի տրտնջա, մի վնասիր…Ու դա կդառնա կենսակերպ: Երկրորդը սննդակարգն  է: Մսային, ճարպային, խմորային ուտելիքները լրացուցիչ բեռ են մեր օրգանիզմի համար: Իհարկե, չափի մեջ ամեն ինչն էլ պետք է, օրինակ՝ ճարպը մեր ուղեղի համար շինանյութ է, լավացնում է նաև սեռական օրգանների աշխատանքը, բայց պետք է օգտագործել խիստ չափավոր:

Ֆիզիկապես առողջ լինելու համար պարտադիր պետք  է զբաղվել ինչ-որ մարզաձևով՝ լող, պար… Շնչառական վարժությունները, յոգան արդեն թագավորական մարզաձևեր են համարվում: Նրանց օգնությամբ ցանկացած տարիքում հիմնավոր կերպով կարելի է վերականգնել առողջությունը, կանխել բազմաթիվ հիվանդություններ: Պատկերացնո՞ւմ եք, շնչառական վարժություն եք անում և անշարժ դիրքում մկանային ձգում, առաջին հայացքից թվում է՝ դրանով հնարավոր չէ ինչ-որ առողջական խնդիր լուծել: Մենք սովոր ենք ավանդական բժշկությանը՝ քիմիական, դեղորայքային բուժմանը: Իրականում այդ ճանապարհին պետք է դիմել միայն  ծայրահեղ դեպքում, իսկ մինչ այդ փորձել բնական միջոցներով կանխել հիվանդության զարգացումը, ազդել ցավի օջախի վրա: Ճիշտ շնչելն ուղղակի հրաշք է գործում, որովհետև թթվածինն ուժեղագույն մաքրող, նիհարեցնող, առողջացնող  նյութ է: Իսկ մկանային դիրքերի համեմատությամբ շեյփինգը, աերոբիկան արդեն հին տեխնոլոգիաներ են. ոչ մի քրտնարտադրություն, ոչ մի հոգնելու խնդիր, հակառակը բարձրանում է տոնուսը, թթվածնի ազդեցության տակ հալվում են ճարպային շերտերը: Մեկ ժամում 1700-3500 կիլոկալորիա կարելի է ծախսել՝ ճիշտ շնչռական վարժություն անելով:

Մեր ընթերցողներից հարցեր ենք ստանում  դիետաներին, շեյփինգին այլընտրանքային միջոցների մասին նիհարելու համար: Դուք փաստորեն առաջարկում եք շնչառական վարժություննե՞րը:

Դիետաների, թանկարժեք մերսումների կարիք չկա, եթե փորձեն ճիշտ շնչառական վարժությունները: Ընդ որում՝ կարելի է սովորել մեկ անգամ և ողջ կյանքում ինքնուրույն պարապել օդափոխված սենյակում: Դիետայի ժամանակ մարդու նյութափոխանակությունը խախտվում է, իսկ քաշը կորցնելը լինում է օրգանիզմից ավելորդ հեղուկը հեռացնելու հաշվին. ճարպը մնում է: Հետևաբար նման ճանապարհով նիհարելը ժամանակավոր երևույթ է, բացի այդ, ուրիշ՝ առողջական խնդիրներ են առաջանում: Շնչառական վարժությունների տեխնիկայով կինը նիհարում է գրագետ ճանապարով՝ կորցնելով նվազագույնը 30 սմ ճարպ, 2-8 կգ քաշ. դա թանկարժեք վիրահատության արդյունք է:

 

Մասնագիտությամբ մարքեթոլոգ եք, դասավանդում եք Երևանի պետական համալսարանում. հետաքրքիր է՝ ի՞նչը առիթ դարձավ, որ հետաքրքրվեք այս ոլորտով:

Ինչպես շատ բաներ իմ կյանքում, դա էլ եղել է հանգամանքների բերումով: Փոքր տարիքից  ինձ դուր էր դալիս առողջապահության ոլորտը, դպրոցում ամենից շատ սիրում էի «Կենսաբանություն, «Մարդու անատոմիա» առարկաները: Հետո ընտրեցի տնտեսագիտության ոլորտը, դարձա գիտությունների թեկնածու շատ երիտասարդ տարիքում. 13 տարի ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման ամբիոնի դոցենտ եմ, դասավանդել եմ մենեջմենթ, նաև մարքեթինգ և… Ես միշտ բոլորին ասում եմ՝ հիշեք ձեր երազանքը և ինչ սիրում եք, դրանով զբաղվեք: Առողջապահության ոլորտն իմ սերն է եղել ամբողջ կյանքում, բայց ես չեմ սիրել ավանդական բժշկությունը, որովհետև շատ քիմիա է ներմուծվում օրգանիզմ: Միշտ երազում էի մի տարբերակ մտածել, որը մարդկանց կօգնի բնական ձևով ապաքինվել, որ չդիմեն բժիշկներին կամ գոնե միայն ծայրահեղ դեպքերում, փորձեն իրենց ուժերով օգնել իրենց: Եվ առիթը ստեղծեց խորը սթրեսը իմ կյանքում…

 

Այսինքն՝ անձնակա՞ն կյանքում…

Այո, այնքան խորացավ այդ սթրեսը, որ ես զգում էի՝ ուժերս ինձ լքում են, մարում եմ օրեցօր: Գիտեք՝ կանայք շատ հուզական էակներ են և ամեն ինչ սրտին մոտ են ընդունում. այդպես էր եղել նաև իմ դեպքում: Ամիսներ տևած հոգեկան ծանր ապրումները բերեցին ֆիզիկական մարմնի քայքայման: Հասկացա, որ խնդիր կա, բայց ոնց դուրս գալ, երբ բանը հասել էր նրան, որ մեկ օրում ես 3 կիլոգրամ քաշ կորցրեցի իմ ապրումներից: Դասավանդում էի համալսարանում, և շատ մեծ ջիգեր էին պահանջվում, որ ապրումներս թաքցնեի շրջապատից: Եղավ մի հետաքրքիր դեպք: Դասից առաջ և հետո ես պառկած էի անկողնում. ուժ չունեի, ուրիշ ոչինչ չէի անում: Ինձ մի օր կարծես մեկը ասեր՝ վեր կաց… Մենք ննջասենյակում սրբապատկեր ունեինք, սկսեցի նրա առաջ լացելով աղոթել. նման բան երբեք չէր եղել: Ես ուժ էի խնդրում այդ վիճակից դուրս գալու համար:  Այդպիսի լաց, նման պոռթկում էլ չեմ ունեցել:  2-3 րոպե տևեց դա, որից հետո ուժասպառ ընկնում եմ գետնին ու քնում: Երկար ժամանակ խորը քուն չէի ունեցել. հանգստացած արթնացա:  Երկու օր հետո երկրորդ հետաքրքիր դեպքը տեղի ունեցավ: Համալսարանում էի, ամբիոն մտավ մի հաղթանդամ տղամարդ՝ գիրքը ձեռքին, որը վաճառում էր: Գիրքը կոչվում էր «Առողջության վերականգնման ութ գաղտնիքները»: Խոսում էր, ներկայացնում իր գիրքը, դասախոսներն էլ շրջապատել էին նրան, լսում էին հետաքրքրությամբ: Հետո, մինչև բոլորը ուոսումնասիրում էին գրքերը, նա մոտեցավ ինձ, մատը դրեց զարկերակիս ու ասաց. «Դուք գիտե՞ք, որ Ձեզ մոտ շա՜տ վատ վիճակ է, բայց կհաղթահարեք դա շատ ուժեղ կամային դաշտի շնորհիվ: Այս գիրքը նվիրում եմ Ձեզ, դրա շնորհիվ արագ կվերականգնվեք, իսկ հետո օգնելու եք շատուշատ մարդկանց: Ուզում եմ՝ իմ կողմից փոքր ներդրում լինի այդ մեծ գործի մեջ»:

Կողքից լսեցի, որ նրան հարցրեցին. «Իսկ Դուք երբվանից եք յոգա պարապում»: «Յոգա» բառն էի լսում անընդհատ: Նաև ասում էին. «Չենք հավատում, որ այդքան մեծ եք»: Պարզվեց՝ ութսունն անց մարդ էր, որ արդեն շուրջ երեսուն տարի զբաղվում էր յոգայով:

Ես նրան այլևս չտեսա, բայց փաստորեն, այդ մարդն իր գործն արեց իմ կյանքում:

 

Փաստորեն, այդ դեպքի ազդեցությամբ Դուք սկսեցիք ուսումնասիրել յոգան:

Այո, նա շատ զարմանալի մարդ էր. հազիվ հիսուն տարեկանի տեսք ուներ՝ ձիգ կեցվածք, կնճիռներ գրեթե չուներ, մաշկի առողջ գույն, փայլ աչքերում… Իսկ այդ դեպքը շատ ազդեցիկ էր: Սկսեցի կարդալ գիրքը ու քիչ-քիչ փորձել խորհուրդները, վարժությունները: Մեկ շաբաթ էր  անցել, և ես արդեն հաղթահարել էի սրտիս խնդիրները՝ առիթմիան, միտքս էր արթնացել (ուղեղն էլ է տկարանում սթրեսներից), իսկ մեկ ամիս անց ես պատրաստ էի նոր աշխատանքի և ընդունվեցի էլ, նաև դասավանդում էի համալսարանում:

Սկսեցի միայն շնչառական վարժություններ, մկանային ձգումներ դեռ չէի անում, վախենում էի միայնակ, առանց ինստրուկտորի փորձել: Օրական տրամադրում էի տասնհինգ-քսան րոպե, ուրիշ ոչինչ, պատկերացնո՞ւմ եք: Ախորժակս կարգավորվեց, քաշս վերականգնվեց և այլն, և այլն… Նոր կյանք էր սկսվել: Վեց ամիս հետո «Լոտուս» կենտրոնը ստեղծվեց, որը ընդհանրապես օրակարգում չկար: Ոչ միայն իմ ֆիզիկական ու հոգևոր դաշտերն առողջացել էին, այլև շատ ավելի բարձր մակարդակի մարդ էի ես դարձել:

 

Կնոջ կյանքում լինում են փուլեր, երբ կյանքի ռիթմի լարումն ու ճնշումը առանձնահատուկ մեծանում են. դա հատկապես երեխայի ծնունդին հաջորդող շրջանն է: Շատ կանայք ունեն մտավախություն, որ անձնական կյանքն ու կարիերան հենց նման խնդիրների պատճառով դժվար է համատեղելը: Գիտեմ, որ Դուք էլ փոքրիկ ունեք. ինչպե՞ս եք հասցնում:

Ճիշտ է, բայց ինչքան ընտանիք, այնքան իրավիճակներ, ինչքան բալիկ, այնքան էներգետիկ տարբեր խառնվածքներ: Օրինակ՝ իմ բալիկը չափազանց աշխույժ է. (Աստված նրան այդ էներգիան թող միշտ շատ-շատ տա, ես թող վազեմ, չարչարվեմ): Եթե ասեմ՝ բացարձակ չի խանգարում, այդպես չէ… Բայց մի հետաքրքիր հանգամանք կա այստեղ: Ճիշտ է՝ ժամանակի առումով շատ դժվար ես համատեղում, բայց ինչ-որ ուժեր կա, որ վերևից տրվում են ծննդաբերած կնոջը: Ինքդ էլ չես հասկանում՝ ոնց կարելի է ամբողջ գիշեր երկու ժամը մեկ վեր կենալ ու դեռ ցերեկը շարունակել աշխատել, կամ ոնց կարելի է այդքան կերակրել երեխային, բայց չհյուծվել, հակառակը՝ շատ գեղեցիկ կազմվածք ունենալ: Բնությունը կնոջը ստեղծել է այնպես, որ նա այդ պաշարն ունի ի վերուստ: Կինն ընդհանրապես առեղծված է: Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս չընկճվել. երրորդը-չորրորդն էլ ունենաք, միշտ կգտնվի համատեղելու ճանապարհ: Բացի այդ, երեխա ունեցող կինը ավելի շահագրգռված է ապագան պլանավորելու, ծրագրեր ունենալու հարցում. դա առաջմղիչ հանգամանք է նաև կարիերայում, նա ավելի է ուժեղանում, կենսունակ դառնում:

Կանանց խնդիրները կապված են լինում հիմնականում անձնական կյանքի հետ: Համոզված եմ՝ Ձեզ շատ են դիմում խորհրդի համար: Ի՞նչ ունիվերսալ լուծում ունեք հարցին:

Կարդալ…  Բոլոր փոփոխությունների հիմքում միտքն է, իսկ միտքն ուղղորդելու համար պետք է ինֆորմացիա, գիտելիք ունենալ: Մեր ազգը չի կարդում. դա մեծ խնդիր է: Ցանկացած հարց լուծում ունի, և չպետք է մոռանալ, որ իրավիճակին կարելի է նաև այլ դիտանկյունից նայել: Պետք է կարողանալ գնահատել տրվածը, և չմոռանալ, որ այն, ինչը քեզ տանջում է, վաղուց քննարկվել է հոգեբանների, փիլիսոփաների մոտ. պետք է գտնել, ծանոթ լինել, իմանալ: Դու մենակ չես այդ պրոբլեմով. արդեն կիսվում է «դարդը»: Մտածելուց առաջ պետք է հանգստացնել միտքը: Ամենապարզ տեխնիկաներից մեկն ասեմ, որը չունի հակացուցումներ: Կատարել վեց անգամ խորը շունչ, հետո խորը արտաշունչ. կարևորը՝ չշտապել: Ինչքան հանգիստ ու երկար, այդքան ավելի լավ: Լավ կլինի՝ արտաշունչն ավելի երկար լինի, քան շունչը: Ամեն անգամ, երբ խորը, հանգիստ շունչ եք քաշում, կզգաք, որ ուղեղն անջատվում է արտաքին տարբեր շեղող հանգամանքներից, ու Դուք մտնում եք Ձեր մեջ, իսկ դա ամենակարևորն է հանգստանալու ճանապարհին: Տագնապային վիճակում դուք տրոհված եք, Ձեր էներգետիկան ջարդված է. պետք է մեկ դառնալ: Սթափ որոշում կայացնելու համար պետք է դա: Չեք շեղվում ավելորդ մտքերով.  հենց միտքը գալիս է, ասեք. «Ես հետո դրա մասին կմտածեմ, հիմա ես միայն իմ մասին եմ մտածում»: Մարդ իրեն պետք է շատ հարգի ու սիրի. եթե դա չեղավ, դու ոչ մեկին պիտանի չես լինի:

Վերջին, բայց պրովոկացիոն-հումորային հարցը… Յոգան ասոցացվում է լոտուս ծաղկի հետ, իսկ ինքդ քեզ շատ սիրելը մեկ ուրիշ ծաղիկ է հիշեցնում՝ նարցիսը: Ձեր խորհուրդը մեր լեդիներին՝ ինչպիսի ծաղիկ լինել ի վերջո:

Արևելյան փիլիսոփայության մեջ էգոն զրոյացվում է, այսինքն՝ նարցիսիզմը չի ընդունվում, ավելին՝ արմատախիլ է արվում միջիցդ: Լոտուսը մաքրության խորհրդանիշն է: Գիտեք՝ նա ապրում է ճահճում, արտաքին միջավայրում շատ ցեխ է, կեղտ, բայց նրա տերևներն այնպիսին են, որ երբեք չեն պահում այդ ցեխն ու կեղտը. դրանք սահում, թափվում են: Նա միշտ մաքրամաքուր է:

Արտաքին միջավայրից ինչքան էլ ձեզ վրա ցեխ շպրտեն, թողեք՝ թող գնա, մի պահեք: Էգոն կապ չունի, բայց ինքնասիրությունը շատ կարևոր կատեգորիա է: Դու Աստծու պարգև ես. նա քեզ միակն է ստեղծել այդպիսին: Մեր կյանքը կարող է փոքրիկ ավազի կետ լինել ամբողջ տիեզերական կյանքում, անգամ այդքան էլ չէ, բայց այդ կետը պետք է այնքա՜ն լույս արձակի…

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7764 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 406 անգամ
25.04.2024
Դիտվել է 236 անգամ
26.04.2024
Դիտվել է 203 անգամ
27.04.2024
Դիտվել է 191 անգամ
30.04.2024
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster