Ահա և այդքան սպասված գարունը: Ձյունն այլևս չի սպառնում մեզ, արևը վերջապես սկսել է ջերմացնել, բայց արի ու տես, որ հաճախ մենք չենք կարողանում ուրախանալ բնության զարթոնքով, այլ, ընդհակառակը, մեզ հոգնած և հուսահատված ենք զգում: Դրա ամենապարզ պատճառը եղանակի փոփոխությունն է: Առավոտյան կարող է արևը շողալ, երեկոյան կարող է ուժեղ անձրև տեղալ և այդպես շարունակ: Ձմեռվա լարված աշխատանքը նույնպես բերում է գարնանային սթրեսի: Գարնանը շատերի մոտ էմոցիոնալ անկայունություն է առաջանում, տրամադրության կտրուկ փոփոխություն: Այս ամենի դեմ պայքարելու և գարնանային սթրեսից խուսափելու մի քանի միջոցներ է ներկայացնում LADYNEWS-ը:
Քնեք այնքան, որքան ուզում եք: Այս շրջանում շատ կարևոր է առողջ քունը:
Կյանքի փոքրիկ ուրախություններ` գինի, քաղցրավենիք, տաք շոկոլադ:
Շոգեբաղնիք կամ բաղնիք: Սա հիանալի միջոց է թուլացնելու մկանները, դադարելու մտածել ամենատարբեր խնդիրների մասին և պարզապես կարճատև ընդմիջում տալու սեփական մտքին և մարմնին:
Սպորտ, որը կարող է հաճույք պատճառել ձեզ: Կարող եք այցելել սպորտդահլիճ, լիցքաթափվել:
Երկար ժամանակ անցկացրեք բնության մեջ, մաքուր օդին, քաղաքի աղմուկից հեռու:
Ընկերական շրջապատ, որը գնահատում է ձեզ, աջակցում, հասկանում: Նրանք կփորձեն ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը:
Սիրելիի ներկայությունն ու աջակցությունը կօգնի շուտ հաղթահարել սթրեսային վիճակը:
Շատ վիտամիններ են ձեզ անհրաժեշտ` համեղ, օգտակար և բազմատեսակ սնունդ: Օրգանիզմը գարնանն ունի հատկապես վիտամին B-ի և հանքային նյութերի կարիք: Բաց չթողնեք նախաճաշը:
Արձակուրդ. վայելեք մի քանի օր արևոտ երկրներում, լիարժեք հանգիստը ձեզ անմիջապես նոր ու դրական էմոցիաներով կլցնի:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: