Կանանց հնարամտությունը միշտ էլ հիացրել է իր բազմազանությամբ : Ի վերջո, հենց այնպես չի ծնվել հին իմաստնությունը, թե տղամարդը գլուխն է, կինը `պարանոցը: Ո՞վ է կառավարում գլուխը. դե, իհարկե, պարանոցը: Եթե դեռ չգիտեք, թե ինչպես աննկատ կառավարել նրան` ազատվելով այն մտատանջությունից, որ նա ձեզ կլքի, կդավաճանի, կհոգնի և այսպես շարունակ, ապա LADYNEWS-ի խորհուրդները հենց ձեզ համար են:
Դարձիր նրա համար ոչ միայն սիրելի, այլև լավ ընկեր: Պարզեք, թե ինչով է նա զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի: Եթե ձեզ հաջողվի ի սրտե սիրել նրա զբաղմունքը, ապա դուք երկար ժամանակ կանցկացնեք միասին: Բայց եղեք անկեղծ. Տղամարդիկ շատ լավ զգում են, երբ դուք ձևացնում եք:
Պարզեք, թե ովքեր են նրան շրջապատում աշխատանքի վայրում, ուսումնական հաստատությունում:Աշխատեք մշտապես ներկա լինել այն հավաքույթներին, որ կազմակերպվում է աշխատակիցների համար: Այդպիսով դուք երկու նապաստակ մեկ զարկով կխփեք: Առաջինը` դուք կտեսնեք, թե ովքեր են նրան շրջապատում, 2-րդ` բոլոր աղջիկները կտեսնեն, որ նա միայնակ չէ:
Պարզեք,թե ինչպիսի աղջիկներն են նրան գրավում: Ոչ մի դեպքում մի փորձեք կուրորեն նմանվել նրանց: Կարելի է, օրինակ, վերցնել մի քանի հատկանիշներ, գծեր, բայց միայն նրանք, որոնք կհամապատասխանեն ձեր անհատականությանը:
Կառավարեք ձեր պահվածքը: Խանդի տեսարաններ մի սարքեք, ակնհայտորեն մի հետևեք նրան: Մի ստուգեք նրա հեռախոսը, մի կարդացեք SMS-ները: Դուք միայն ցույց կտաք ձեր անվստահությունը սեփական ուժերի հանդեպ: Տղամարդիկ, որպես կանոն, զգում են դա:
Խնամեք ձեզ: Հիշեք, թե ինչպիսին էիք Դուք, երբ նոր հանդիպեցիք նրան: Հենց այդպիսի կնոջն է նա սիրահարվել: Կատարելագործվեք:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։