Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ազատվեք խանդից. խորհուրդներ

20.02.2013

Շատ-շատերին դուր է գալիս, երբ իրենց զուգընկերը խելագարվում է կույր խանդից: Այդպիսիք երեւի թե ընդունում են ժողովրդական հայտնի իմաստնությունը` «Խանդում է, ուրեմն սիրում է»: Բայց շատ լեդիների էլ ոչ միայն դուր չի գալիս խանդը, այլև հաճախ դառնում է հարաբերությունները պարզելու պատճառ, անգամ` հանգեցնում զույգի բաժանության: Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս սովորել վերահսկել ինքդ քեզ` թույլ չտալով` գիտակցությունը ենթարկվի թունավոր էմոցիաներին: LADYNEWS-ն առաջարկում է Ձեզ մի քանի օգտակար մեթոդներ:

Հետեւեք հայելու մեջ Ձեր արտացոլանքին

Ամերիկացի հոգեբանների կարծիքով` շատ հաճախ խանդի պատճառ են դառնում բարդույթները:  Շատ կանանց են այցելում այնպիսի մտքեր, թե շրջապատի կանայք ավելի գեղեցիկ են, գրավիչ: Նմամ դեպքերում, հարգելի լեդիներ, սկսեք ակտիվ հետեւել Ձեզ: Ինչքան վստահ լինեք ինքներդ Ձեզ վրա, այնքան խանդելու առիթներ կունենա Ձեր սիրեցյալը, այլ ոչ թե Դուք: Ի վերջո, կնոջը գեղեցկացնում է ոչ թե անթերի կառուցվածքը, այլ խարիզման եւ ներքին հմայքը, որոնք էլ հիմնվում են կնոջ` սեփական անձի հանդեպ առողջ ու բարձր ինքնագնահատականի վրա:

Մի ամաչեք Ձեր զգացմունքներից

Շատ կարեւոր է չկորցնել ինքնատիրապետումը կարեւոր իրավիճակում, չընկնել ծայրահեղությունների մեջ` թաքցնելով սիրելիից ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ էմոցիաները. դա սխալ է: Պետք չէ ամաչել զգացմունքներից: Եթե զգում եք` ինչ-որ իրավիճակում Ձեր սիրելին նեղացրել է Ձեզ, ապա ասեք նրան այդ մասին, այնպես արեք` իմանա: Խելացի քննարկումները կօգնեն Ձեզ միմյանց հանդեպ լիարժեք վստահություն  ունենալ ու հասնել ներդաշնակության, իսկ Ձեզ զուգընկերն էլ կդառնա ավելի ուշադիր Ձեր հանդեպ:

Մի մոռացեք հիշեցնել սիրելիին` ինչքան կարեւոր է նա Ձեզ համար

Պետք է սովորել ոչ միայն պահանջել, այլ նաեւ տալ: Անգամ ոչ այդքան հաճելի սիրային հարցերը քննարկելիս մի մոռացեք հիշեցնել նրան, թե ինչքան ուժգին եք իրեն սիորւմ եւ ինչքան թանկ է նա Ձեզ համար: Հիշեք՝ ամեն տեղ է խաղաղությունը ցանկալի, իհրակե, չափի մեջ:

Ունեցեք համատեղ հոբբի

Շատ լավ է, երբ զույգն ունենում է ընդհանուր հետաքրքրություն: Այդպես Դուք հնարավորություն կունենաք ավելի շատ ժամանակ միասին անցկացնել, եւ այդ միասին անցկացրած ժամանակն էլ հաճելի կլինի Ձեզ համար: Ադ հետաքրքրությունների շրջանակը կարող է սկսվել ակտիվ ինչ-որ բանից, վերջանալ, օրինակ,  թիթեռների հավաքածու ունենալով:

Հանգստացեք միմյանցից

Վերոնշյալ խորհուրդը այս մեկին չի հակասում: Պարզապես հիշեք` ինչքան էլ միմյանց շատ սիրեք, միեւնույնն է, բոլորին է պետք որոշ ժամանակ միմյանցից հեռացում: Երբեմն շատ օգտակար է նստել միայնակ եւ լսել լռությունը` անցկացնելով ներքին երկխոսություն ինքդ քեզ հետ: Այդպես հնարավոր է շատ օգտակար բաներ իմանալ: Ցանկալի է` ի մի բերեք Ձեր մտքերը` կապված խանդի, վիրավորանքների եւ այլնի հետ՝ պայմանով, որ Դուք կլինեք ինքներդ Ձեր քննադատը, այ լոչ թե բողոքող մեկը, ով ցանկություն կունենա լացելու եւ իրեն խղճալու:

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 7153 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 469 անգամ
09.05.2024
Դիտվել է 228 անգամ
15.05.2024
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster