«Մոդել, մի՛ գնա անառականոց». Միլանում պահանջել են ուկրաինացի ֆեմինիստուհիները
28.02.2012
Ուկրաինական «Ֆեմեն» ֆեմինիստական խմբի անդամները նախօրեին բոյկոտել են Միլանի նորաձեւության շաբաթվա հերթական ցուցադրություններից մեկը՝ Versace-ի («Վերսաչե») հավաքածուի ցուցադրության բացման արարողությունը: Նրանք բողոքել են մոդելներին շահագործելու և նրանց մոտ առաջացող ամենամեծ խնդրի՝ անորեքսիայի դեմ (նիհարություն հարուցող հիվանդություն, որի ժամանակ մասամբ կամ ընդհանրապես հրաժարվում են սնունդից):
Ցուցադրությունից 5 րոպե առաջ ակտիվիստուհիները մորեմերկ փակել են մուտքը՝ վանկարկելով «Նորաձևությունը ֆաշիզմ է», «Մոդե՛լ, մի՛ գնա անառականոց» արտահայտությունները:
Աղջիկները կոչ են արել չվերաբերվել մոդելներին որպես ապրանքի: Բացի այդ, ինչպես նշել է ակտիվիստուհիներից մեկը, մոդելները գայթակղվում են նորաձևության աշխարհի փայլով, հարստությամբ և շատ շուտ համալրում են սեքս ինդուստրիայի և հոգեբուժական կլինիկաների հաճախորդների շարքերը:
Բողոքի ցույցն անմիջապես ցրվել է ոստիկանների կողմից, իսկ ավելի ուշ բաց են թողնվել կալանքի տակ վերցված ֆեմինիստուհիները: Ողջ ցուցադրությունը անցել է հանգիստ, առանց որևէ խոչընդոտի:
«Ֆեմեն» ուկրաինական ֆեմինիստական խումբն առհասարակ հայտնի է նորաձեւության ցուցադրություններ բոյկոտելով. աղջիկները հրապարակայնորեն մերկանում են եւ սեքսիսզմի դեմ, երբեմն նաեւ քաղաքական լոզունգներ վանկարկում: Դիտվել է 4594 անգամ
Читать на русском
|