Արթուրն ու Նազիկը` ուղիղ մեկ տարի առաջ LN-ի Սիրամրցույթում հաղթած զույգը, որի սիրո պատմությունը ներկայացրեցինք ձեզ, ամիսներ անց ամուսնացան: Եվ մենք ուրախ ենք, որ այս տարի Սուրբ Վալենտինին առիթ ունենք խոսելու գեղեցիկ, ծաղկուն սիրո մասին՝ նրանց օրինակով: Արթուրը Նազիկի համար անակնկալ է պատրաստել' LADYNEWS-ի միջոցով պատմելով իր զգացմունքների մասին… արդեն կնոջը:
Յուրաքանչյուրի համար երջանկության պատկերացումները տարբեր են (խոսքս բնականաբար վերաբերում է երջանկության կատարյալ դրսևորմանը' ընտանեկանին): Որքանով ինձ հիշում եմ, անընդհատ եղել եմ երջանկության բանաձևերի փնտրման կամ հորինման մեջ, բայց այդպես էլ կոնկրետ ու հստակ չեմ կարողացել իմ գիտության մեջ հաղթող լինել, քանի որ ամեն մի տարիքում դրանք փոփոխական են եղել ու անհաստատ:
Այժմ մի ուղղում: Իմ ողջ գիտակցական տարիքային փուլերն անցնելու ժամանակ մի երևույթ անքակտելիորեն հաստատ է եղել: Ինձ ճանաչողները միաբերան կասեն' Նազիկ: Այո: Եվ հենց նա է եկել ու գալիս ապացուցելու իմ երջանկության բանաձևը, որի մասին հիմա փիլիսոփայում եմ:
Երջանկությունը համեմատում եմ սպորտի հետ, ուր ամենադժվար պայքարում հաղթող ես լինում: Երջանկությունը նման է մի գեղեցկուհու, որը իր ողջ գեղագիտությամբ հոգիդ է լցնում, սիրահարեցնում քեզ, գայթակղում, բայց հետո անպայման հեռանում է: Նշանակում է, որ իմ երջանկության բանաձևի մեջ այդ հեռացումները տարբեր դեպքերով անընդհատ ուղեկցել են: Դա երևի բացատրվում է իմ' երկու մասի բաժանված լինելով, մեկ այս, մեկ այն կողմում կանգնելու փաստով, բայց որ կողմում էլ կանգնելիս լինէե, միևնույնն է, Նազիկն ու նազիկությունը կամ հետապնդել են ինձ և/կամ դիմավորել:
Երջանկությունը հիմա տրանսֆորմացվել է' վերափոխվել ուրիշ ձևի: Հիմա երջանկությունը ավելի մանրացել է, կետայնացել, որին անցնելուց հետո երջանկության անձրևներ են տեղում վրադ: Այդ անձրևները անբացատրելի հաճելի են, գոլ, լուսավոր, մոտ, հարազատ, ծանոթ, բնական, նվաճելի և որքան էլ զարմանալի է, բայց դրանք, ինձ թվում է, նույնիսկ անձրևներ էլ չեն:
Հիմա իմ երջանկությունը հոգնակի է: Չէ' կապ չունի իմ' այն երկու մասի բաժանված լինելու հետ: Հոգնակի է' կրկնակիի իմաստով: Այժմ հրաշքը կատարվել է: Իմ սիրած մարդու մեջ իմ սիրած մարդուկն է: Կարող եք գեթ մի պահ պատկերացնել' այդ ինչպես է լինում, որ երրորդությունը կատարվում է երկրում: Իսկ ես ասում եմ' հաշվի առնելով իմ բանաձևի պարականոնիկ թեորեմը. սեր՝ գումարած երկու' հավասար է երեք: Հասկանում եք, որից կարևորագույնը սերն է: Ավետարանիչի տպավորություն չթողնելու համար, ինձ կանվանեմ սիրո քարոզիչ ու տրանֆորմերացած այս ժամանակի շնչում կասեմ վերջին գաղտնիքը:
Ես երջանիկ եմ այն բանի համար, որ կարող եմ նայել ա~յն իմ Նազիկին, երկար ու խորաթափանց նայել, նայել այնպես, ինչպես երբեք չի եղել, շունչը կտրվելու աստիճան խորը մղումով ասել' շնորհակալ եմ:
21-08-2026 10:27 Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20 Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12 Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35 Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30 90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։